Երևան
12 °C
«Առագաստ» սրճարանում տեղի ունեցած դեպքերի արդյունքում հարուցած շոկը հանրության շրջանում չի անցնում. մարդիկ փորձում են հասկանալ, թե ինչպես կարող էր նման բան տեղի ունենալ: Գնալով շատանում են այն ականատեսները, որոնք ցանկանում են իրենց տեսածը փոխանցել մամուլի միջոցով: Ինտերնետային ցանցով տարածվել է հերթական ականատեսի նամակը, որը թարգմանաբար (անգլերենից) ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը: Մանավանդ որ, կարծում ենք, որ հարցն ամենեւին չի կորցրել հրատապությունը:
Դա տեղի ունեցավ սեպտեմբերի լույս 25-ի ահավոր գիշերը՝ Պապլավոկում: Այդ երեկոյան շատ դժվար էր ազատ սեղան գտնել, քանի որ սրճարանը լիքն էր հայտնի մարդկանցով. այնտեղ կային նախարարներ, դերասաններ, արտասահմանցիներ: Սրճարանում էին նաեւ ՀՀ նախագահն ու Շառլ Ազնավուրը: Մեզ համար հաճելի անակնկալ էին Ջիվան Գասպարյանի, Նունե Եսայանի կատարումները: Հաճելի էր լսել Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները՝ Կոնստանդին Օրբելյանի կատարմամբ: Մենք շատ հաճելի ժամանակ էինք անցկացնում. այդ երեկոյան մթնոլորտը Պապլավոկում հատկապես լավ էր, եւ անհանգստանալու ոչ մի առիթ ներկաները չունեին, եթե հաշվի չառնենք նախագահի թիկնազորի շուրջ տասը ներկայացուցիչների լուրջ դեմքերը: Նրանք տեղաբաշխված էին սրճարանի տարբեր հատվածներում եւ իրենց հայացքով հսկում էին ներկաներին:
Մոտակա սեղաններից մեկի շուրջ իր ընկերների հետ նստած մի մարդ զվարճանում էր մյուսների պես: Երաժշտությունը ներկաների վրա մոգական ազդեցություն էր թողնում, եւ այդ սեղանի շուրջ նստածները գինովցած էին: Մենք բոլորս ուզում էինք, որ Ազնավուրը մեզ համար ինչ-որ բան կատարի: Մի քանի րոպե անց ինչ-որ աշխուժություն սկսվեց. հատուկ հյուրերը հեռանում էին: Շառլ Ազնավուրը մեր սեղանի կողքով առաջինն անցավ. անմիջապես նրա ետեւից գալիս էր նախագահը: «Ողջո՛ւյն, Շառլ» ընկերաբար ասաց կողքի սեղանին նստած մարդը: Հանրաճանաչ արտիստը ժպտաց եւ նույնպես ողջունեց: «Ողջույն, Ռոբ» կանչեց նույն մարդը նախագահի ետեւից: Նախագահի ռեակցիան իմպուլսիվ էր. նա մի պահ կանգնեց, հետո առանց արձագանքելու շարունակեց քայլել: Նախարարները Քոչարյանի ետեւում էին, թիկնազորի տղաները քայլում էին նախարարների ետեւից: Նրանք սկսեցին ծեծել այդ մարդուն հենց սրահում: Մենք այնքան ցնցված էինք այդ տեսարանից. նրանք ծեծում էին նախագահին ողջունող զվարճալի այդ մարդուն: Մեզ ավելի շատ սարսափեցնում էր այն գիտակցումը, որ նրանք նախագահի թիկնազորից էին: Ծեծվողի ընկերները նույնիսկ չփորձեցին խանգարել այդ խմբակային ծեծը, նրանք չգիտեին ինչ կարելի է անել նախագահի «աժդահաների» հետ: Մենք չէինք կարող հավատալ, որ այդ ծեծը «Ողջույն Ռոբի» պատասխանն է: Ինչ-որ մի պահի այդ ամենը դադարեց, բայց, դժբախտաբար, ընդամենը մեկ ակնթարթ: Ինչ-որ մեկ այլ աժդահա միացավ թիկնազորի ընկերներին: Նա այդ խեղճ մարդուն տարավ զուգարան, որտեղ ոչ ոք չէր կարող ընդհատել նրանց «խոսակցությունը»: Չնայած Պողոս Պողոսյանի մահվան պաշտոնական վարկածը սրտի կաթվածն է, մենք գիտենք, որ նա ծեծվեց սկզբում սրահում, ապա եւ զուգարան տանող միջանցքում: Նրա մարմինը հենց այստեղ էլ ընկած էր: 00.40-ին հայտնի դարձավ, որ Պողոսյանը մահացել է: Պարոն Պողոսը սպանվել է նախագահին եւ Շառլ Ազնավուրին ուղեկցող թիկնազորի տղաների կողմից: «Դուք դեռ կասկածու՞մ եք, որ դա «Ողջույն, Ռոբի» պատճառով տեղի ունեցավ» հարցրեց պարոն Նյուտոնը, որը միակ մարդն էր, որ չվախեցավ հայտարարել, որ նրանք սպանեցին այդ մարդուն: «Այժմ վայելեք ձեր ջազը»,-ավելացրեց նա: Հաջորդ իսկ օրը պարոն Նյուտոնը լքեց Հայաստանը:
Հ.Գ. Մենք կարեւոր համարեցինք ձեզ տեղյակ պահել այս մասին, քանի որ համոզված ենք, որ ամեն ինչ արվում է այս ինֆորմացիան թաքցնելու համար: Բայց մենք թույլ չենք տա, որ այդ անսպասելի հանցագործությունը պարտակվի: Մենք այստեղ ապրում ենք սարսափով, որ մեզնից յուրաքանչյուրը կարող է նման իրավիճակի զոհ դառնալ: Մենք հուսով ենք, որ այս միջադեպի լուսաբանումն օբյեկտիվ կլինի, եւ հարցն օրինական լուծում կստանա: Հակառակ դեպքում, Աստված գիտի, թե ինչպիսին կդառնա Հայաստանը:
Ականատես
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2001 թվականի հոկտեմբերի 5-ի համարում
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT