Երևան
12 °C
Այսօր առավոտյան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, բազմաթիվ պատգամավորներ՝ այդ թվում ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, նրա ընտանիքի անդամները եւ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում գնդակահարված մյուս զոհերի հարազատներ հավաքվել էին ՀՀ Ազգային ժողովի բակում՝ հարգանքի տուրք մատուցելու եւ ծաղիկներ խոնարհելու ի հիշատակ 15 տարի առաջ այս օրը տեղի ունեցած սարսափելի ոճրագործության խորհրդարանի այգում տեղադրված հուշաքարի մոտ:
Արարողությունից հետո լրագրողները հավաքվածներին հարցեր ուղղելու հնարավորություն ունեցան: Խոսելով Հոկտեմբերի 27-ի բացահայտման մասին՝ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե պատկան մարմիներն արել են ամեն ինչ՝ ոճրագործությունը բացահայտելու համար։ «Մենք ցավով ենք հիշում այս ոճրագործությունը, դատապարտում ենք, եւ վստահ եմ, որ պատկան մարմինների կողմից արվեց ամեն ինչ, որ այս ոճրագործությունը բացահայտվի, եւ այսօր մենք ունենք այն, ինչ ունենք»,- ասաց Աբրահամյանը: Լրագրողներից մեկը նկատեց, թե ընդդիմադիրները հայտարարում են, որ Հոկտեմբերի 27-ի իրական մեղավորները չեն բացահայտվում իշխանությունների քաղաքական կամքի բացակայության պատճառով: Ի պատասխան Հովիկ Աբրահամյանը ասաց, որ այն ժամանակ, երբ իշխանությունները աշխատում էին ոճրագործությունը բացահայտելու ուղղությամբ, պատկան մարմիններում կային նաեւ զոհվածների հարազատներից, ի դեմս՝ վարչապետի: Ուստի, ըստ վարչապետի՝ ինքը քաղաքական կամքի բացակայություն չի տեսնում: Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 27-ից հետո այդ ոճրագործությանը զոհ դարձած վարչապետ Վազգեն Սարգսյանի փոխարեն նույն պաշտոնում նշանակվեց նրա եղբայրը՝ Արամ Սարգսյանը:
Ոճրագործության զոհ դարձած ԱԺ նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանի որդին՝ Ստեփան Դեմիրճյանն էլ լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց, որ «իշխանություններն ամեն ինչ արեցին հոկտեմբերի 27-ի գործը կոծկելու համար»։ Դեմիրճյանն ասաց նաեւ, որ Հոկտեմբերի 27-ի գործով դատավարությունը չի փարատել հասարակության կասկածները: «Հոկտեմբերի 27-ի ծանր հետեւանքներն առ այսօր հաղթահարված չեն։ Համոզված եմ, որ բոլորովին այլ երկրում կապրեինք այսօր, եթե չլիներ Հոկտեմբերի 27-ը»,- ասաց ՀՀ ԱԺ պատգամավորը՝ այնուամենայնիվ հույս հայտնելով, որ ոճրագործությունը մի օր կբացահայտվի:
Հ.Գ. Քիչ առաջ տարածված տեղեկատվությամբ ՀՀ ԱԺ-ից տեղեկացնում են, որ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանը, Էդուարդ Շարմազանովը, պատգամավորները, զոհված պետական գործիչների հարազատները, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները եւ խորհրդարանում հավատարմագրված լրագրողները հարգանքի տուրք են մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին: Ներկաները ծաղիկներ են դրել ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի, ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի, Յուրի Բախշյանի, Արմենակ Արմենակյանի, Ռուբեն Միրոյանի, Միքայել Քոթանյանի, Հենրիկ Աբրահամյանի, Լեոնարդ Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասել է, որ իր համար 1999 թվականին խորհրդարանում տեղի ունեցած ողբերգությունը երբեք անցյալ չի դառնում, հակառակը՝ այդ վիշտը մշտապես իր հետ է: ԱԺ նախագահը նշել է, որ ոճրագործության զոհերը մեծ գաղափարներ եւ նպատակներ ունեին, որոնց իրագործման հարցում պատասխանատու է համարում նաեւ իրեն:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այնուհետեւ եղել են Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում եւ Եռաբլուր պանթեոնում, հարգել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած ՀՀ ազգային հերոսներ Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի հիշատակը:
Հ.Գ.2 Ավելի ուշ Եռաբլուր եւ Պանթեոն են այցելել եւ Հոկտեմբերի 27-ի զոհերից ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի եւ վարչապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին հարգանքի տուրք մատուցել ՀԱԿ ներկայացուցիչները՝ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԵրիտասարդները մեր ազգային և համաշխարհային օրակարգի համահեղինակներն են. ՇՄ նախարարը քննարկման է մասնակցել
Ռուսական «քավորությամբ» միջանցք չի լինելու. ինչ-որ բան Պուտինի սրտով չէ, դրա համար ճնշում է Ալիևին. տեսանյութ
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհներ են մոլեգնում. հայտնի է 1 զոհի մասին
Ուիթքոֆի Մոսկվա այցից հետո խոսեցի նախագահ Թրամփի հետ. Զելենսկի
Մի քանի քաղաքում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը. հանձնարարականներ են տրվել
Երևանի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել
ՌԴ-ին ցավերը շոկի կհասցնեն, բայց "терпи, моя красавица". ինչ է սպասվում ԱՄՆ-ում. Մեհրաբյան. տեսանյութ
Մի տեսակ էն չի էս անգամվա վայնասունը, մենակ Խաչիկյանն ա տեմպը ճիշտ պահում, էն էլ արդեն լարից ա ընկել. Եղոյան
Երևանի յուրաքանչյուր վարչական շրջան, անկախ տարածքից և բնակիչների թվից, պետք է ունենա բարեկարգ բակային միջավայր
Որպես անհետ կորած որոնվում է Նիկոլայ Շուբինը
«Nissan X-Trail»-ը մխրճվել է երկաթե ամրաններ տեղափոխող «Կամազ»-ի մեջ. կա վիրավոր
Ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել են Գանայի պաշտպանության և շրջակա միջավայրի նախարարները
Չի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով, եթե նպատակը ծննդաբերելն ու երեխայի քաղաքացիություն ստանալն է
Հայաստանը միանում է Երիտասարդության միջազգային օրվա տոնակատարություններին. ծրագիր
Ինչ է կարդում Աննա Հակոբյանը. որ գրքի ավարտից հետո նա կընթերցի Էրդողանի «A Fairer World is Possible»-ը
Դատապարտյալներն ազատազրկվածներին տրվող հացի և սննդի մեջ հեռախոսներ ու թմրանյութի նմանվող զանգվածներ են թաքցրել
Մահացածը «Նիսսան»-ի 22-ամյա ուղևորն է. մանրամասներ Ջրառատի կամրջի ավտովթարից
Գևորգ Բաղդասարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հողամասի նկատմամբ
Ինչ վիճակում են Երևանում մեքենայի պայթյունից տուժածները. Առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել
Արարատ Միրզոյանը ՀՀ վարչապետի պատվիրակության կազմում կգտնվի Վաշինգտոնում
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
Հիբրիդային հարձակումները մեր պետության վրա կուժգնանան. մոտենում ենք խաղաղության հաստատման նպատակին. Թորոսյան
Պուտինն ու Ուիթքոֆը օգտակար և կառուցողական զրույց ունեցան. Ուշակով. տեսանյութ
Վառելիքի առուվաճառքով զբաղվող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված վնասից 700 մլն դրամը
Մինչև օգոստոսի 31-ը՝ ԱՄՆ դոլարով բացառիկ ավանդ՝ 6%-ով
Երևանում ավտոմեքենա է այրվել. 6 վիրավորից 5-ը վերակենդանացման բաժանմունքում է, նրանց թվում 3 երեխա կա
Հայաստանը հետաքրքրված է առավել խորացնել գործակցությունը Միացյալ Թագավորության հետ. Պապոյանը՝ Գալագերին
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան օգոստոսի 6-ին
Ջրառատի կամրջի վրա մեքենաներ են բախվել. կան 1 զոհ, 6 վիրավոր
Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի մի հատվածում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները
Տեխնիկական խափանման պատճառով հնարավոր չի եղել աղբահանության աշխատանքներ իրականացնել Սարյան և Արամի փողոցներում
ՔԿ նախագահը և Գերմանիայի դեսպանն արձանագրել են՝ իրավական փոխօգնության հարցումները կատարվում են սեղմ ժամկետում
Ավարտվել է Գարիկ Գալեյանի գործով բողոքների քննությունը. դատարանը որոշում է կայացրել
ՀՀ նախագահն այցելել է Թուրքմենբաշիի նավթի վերամշակման գործարանային համալիր
Մալխաս Ամոյանը՝ Վարշավայի միջազգային մրցաշարի ոսկե մեդալակիր
Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանը վերադարձել է աշխատանքի
Գրիգորյանը և Մարագոսը քննարկել են ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բանակցությունների ընթացքը
Դաղստանի նավթային համալիրի գողության գործով առգրավվել է միլիարդների գույք, Մագոմեդովի տնից էլ՝ պարկերով փող
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT