Երևան
12 °C
Նախախորհրդարանը քիչ առաջ տեղեկատվություն է տարածել՝ տեղեկացնելով, որ վերջին 24 ժամվա ընթացքում հրկիզել են Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուներ Շահեն Պողոսյանի, Վարդան Հակոբյանի, Վարուժան Ավետիսյանի եւ Սուսաննա Մելքոնյանի ավտոմեքենաները:
«Այս բոլոր ավտոմեքենաներին վերաբերող ընդհանուր հանգամանքն այն է, որ դրանք մասնակցել են «100-ամյակը առանց ռեժիմի» իրազեկման ավտոերթերին»,- ասվում է Նախախորհրդանի հաղորդագրությունում:
Ի դեպ, եթե Շահեն Պողոսյանի ավտոմեքենայի հրկիզելու փորձի մասին հայտնի էր արդեն երեկ, ապա մյուսների դեպքում դա թերեւս տեղի է ունեցել այս գիշեր: Հիշեցնենք, որ երեկ Նախախորհրդարանը հայտարարել էր, որ չարագործները փորձել են հրկիզել իրենց համակիր, Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու Շահեն Պողոսյանի ավտոմեքենան, որը մասամբ է այրվել: Դեպքի վայր ժամանած հրշեջներին հաջողվել է մարել կրակը: Մեքենան, ի դեպ, կայանված է եղել ԱԱԾ շենքի դիմաց:
Իր հերթին այսօր Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում իր ավտոմեքենայի հրկիզման փորձի մասին տեղեկատվություն է տարածել ակտիվիստ Կարեն Հարությունյանը: «Գիշերը ժամը 6-ի կողմերը բակում կայանած ավտոմեքենաս հրկիզել են։ Վառել են անվադողը։ Հարևաններից են տեսել 911 ահազանգել։ Հրշեջները եկել են հանգցրել, թե չէ կողքի կանգնած մեքենաներով, խանութներով ու էլեկտրական ենթակայանով վառվելու էին։ Սա արդեն 3-րդ դեպքն է ավտոմեքենաս վնասելու։ Ու պարզվում է միայն իմը չէ, մի քանի մեքենա են վառել։ Ինչպես ասում են «ամեն ինչ մեր երկրում լավ է»»,- գրել է նա:
Քիչ առաջ հայտարարություն տարածեց նաեւ Վարդան Հակոբյանը՝ տեղեկացնելով, որ այս գիշեր փորձել են հրկիզել նաեւ Նախախորհրդարանի անդամներից Կարո Եղնուկյանի մեքենան, բայց չեն կարողացել հասցնել ավարտին տեխնիկական պատճառներով:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից մեր թղթակցին փոխանցեցին, որ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում եւ բոլոր դեպքերով փորձաքննություններ են նշանակվել:
Հ.Գ. Նշենք, որ Նախախորհրդարանը Հանրապետության ամբողջ տարածքում կազմակերպում է «100-ամյակը՝ առանց ռեժիմի» խորագրով իրազեկման ավտոերթեր:
Հերթական՝ երրորդ ավտոերթը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ին եւ այն անցել է մի քանի բնակավայրերով, այդ թվում՝ Աշտարակ, Օշական, Ոսկեվազ, Ագարակ, Բյուրական, Անտառուտ, Օրգով, Աղձք, Ուջան, Կոշ, Պռոշյան, եւ ավարտվել Երևանում: Ավտոերթն առաջնորդել է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը:
Նախախորհրդարանի ձեւակերպմամբ՝ «ավտոերթերի նպատակն է հորդորել ժողովրդին, որ նա չհավատա Սերժին, նրա հետ սեղան նստող հանցագործ օլիգարխին եւ կեղծ ընդդիմադիր կուսակցապետերին, քանի որ նրանք նույն ռեժիմի տարբեր գլուխներն են, այլ տեր կանգնի իր երկրին եւ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին` 2015թ. ապրիլի 24-ին, դուրս գա փողոց և իր համախմբված ուժի պարտադրանքով հեռացնի ռեժիմին ու ձեռնամուխ լինի նոր որակի ազգային պետության կերտման գործին:
Հաջորդ ավտոերթը նախատեսված է դեկտեմբերի 7-ին:




Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT