Երևան
12 °C
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի երեւանյան համաժողովից հետո, երբ ՄԻՄՖ-ը անսպասելի սկզբունքայնություն ցուցաբերեց քաղբանտարկյալների մասով, հայաստանցիների շրջանում ամենահաճախ հնչող հարցը հետեւյալն է. ի՞նչ ազդեցություն կունենա այդ արձանագրումը քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացի վրա: Այս շեշտադրումը իրականում այնքան էլ տեղին չէ, որովհետեւ անձամբ ինձ ու, համոզված եմ, նաեւ մյուս քաղբանտարկյալների համար կարեւորագույն հարցը լուծված, վերջացած է: ՄԻՄՖ երեւանյան համաժողովը, որտեղ ներկայացված էին աշխարհի 150 երկրներ պատվիրակող իրավապաշտպաններ, միջազգային հանրության, ողջ աշխարհի անունից մեզ պաշտոնապես ճանաչեց որպես քաղբանտարկյալ, այսինքն` երկու տարի ռեզինի նման ձգվող արհեստական ու անիմաստ բանավեճը` կա՞ն Հայաստանում քաղբանտարկյալներ, թե` ոչ, այլեւս ավարտվեց, ավարտվեց անասելի բարձր նոտայով, որն արձանագրում է, որ քաղբանտարկյալների առկայությունը Հայաստանում անվիճելի է: Սրանից հետո արդեն, թող ներվի հանդգնությունս, բացարձակապես էական չէ` ազատ կարձակե՞ն քաղբանտարկյալներին, թե` ոչ: Դրսում եւ հատկապես իշխանությունների շրջանում սխալ պատկերացում կա. իշխանական շատ դեմքեր համոզված են, թե մենք յալվար ենք օր առաջ բանտից դուրս գալու հարցում: Նրանք սխալվում են: Մեր օր առաջ դուրս գալու հարցը ցավագին խնդիր է ազատության մեջ գտնվող մեր ընկերների, բայց ոչ երբեք մեզ համար: ՄԻՄՖ երեւանյան համաժողովից հետո, սակայն, դա արդեն ոչ այնքան ընդդիմության, որքան իշխանության պրոբլեմն է, որովհետեւ քաղբանտարկյալներին բանտում պահելու ամեն օրը թուլացնում է բռնապետությունը: Մինչեւ հիմա էլ էր թուլացնում, բայց հայ-թուրքական եւ այլ թեմաներով ճամարտակություններ անելը նրան մի տեսակ մանեւրելու, հարցը հակադարձելու, անդրադարձնելու, մեղմացնելու հնարավորություն էր տալիս: Հիմա արդեն կարող ենք վստահ լինել` նրանք զրկված են այդ հնարավորությունից, եւ կարելի է համոզված պնդել, որ աշխարհի ամենաճանաչված իրավապաշտպան կազմակերպությունների դաշնության կողմից արված արձանագրումը ի գիտություն է ընդունվելու ժողովրդավարական բոլոր երկրների իշխանությունների կողմից, իսկ վերջիններս հարցը ներառելու են Հայաստանի հետ բոլոր մակարդակի շփումներում, եւ որքան շատ «կռուտիտ» լինեն իշխանությունները, այնքան ավելի ու ավելի են խորացնելու Սերժ Սարգսյանի, որպես բռնակալ-իշխանագողի, միջազգային համարումը, այնքան ավելի ծիծաղելի վիճակի մեջ են դնելու իրենք իրենց: Այնպես որ` մեր համախոհներին հորդորում եմ առանձնապես չկենտրոնանալ այն հարցի վրա` կազատե՞ն քաղբանտարկյալներին, թե` ոչ: Այդ հարցի վերաբերյալ թող իշխանությունն ինքը տանջվի եւ տապակվի: Քաղբանտարկյալների հարցը հիմա արդեն նրանց պրոբլեմն է եւ ոչ թե մեր: Ճիշտ այնպես, ինչպես «Շուրիկի արկածները» հայտնի ֆիլմում. «Ты думаешь это мне дали 15 суток? Это нам дали 15 суток!!!»: Հ.Գ. Նախօրեին ՄԻՄՖ նախագահ Սուեր Բելասսենի հետ հարցազրույցի ժամանակ Դոդի Պետոն նրան տեղյակ պահեց, թե Հայաստանում «ընդդիմությունը» եվրոպացիներին անվանում է «եվրոյոնջա»: Դոդի Պետոն մոռացավ եթերից բողոքել, որ այդ նույն «ընդդիմությունը» իրեն, այսինքն` Դոդի Պետոյին Դոդի Պետո է անվանում: Նաեւ համարում է Հայաստանի թիվ մեկ նատաշկա, որը, սակայն, չափից շատ լափելու պատճառով կորցրել է իր կանացի գրավչությունը եւ վաղուց հատել է այն սահմանը, որից հետո անվանվում են պառվաբոզ: Նույնը կարելի է ասել նաեւ Դոլար Արմենի մասին, որ նախօրեին ամրացրեց առաջատարի իր դիրքերը` չոլի պուտանկեքի հիթ-շքերթում: www.nikol.am
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT