Երևան
12 °C
Երեկ կեսօրին՝ մոտավորապես 14:30-ի սահմաններում, Տավուշի մարզի Մովսես գյուղում ադրբեջանական ԶՈԻ-ի դիպուկահարի կրակոցից վիրավորվել է գյուղի 85-ամյա բնակիչ Լեւոն Անդրեասյանը: Վերջինս տեղափոխվել է Բերդի հոսպիտալ: Մեր թղթակցի հետ զրույցում Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը պատմել է դեպքից մանրամասներ: Ըստ նրա, ծերունին գյուղի հարակից այգիներում աշխատելիս է եղել, երբ ադրբեջանական կողմից 3 կրակոց է արձակվել, որոնք դիպել են Լեւոն Անդրեասյանի ոտքին՝ ձախ ծնկի մասում, նրա ավանակի ոտքին եւ ուսապարկին: Կրակոցները դադարելուց հետո վիրավորվածը կապել է իր վերքը եւ վիրավոր ավանակի հետ հասել գյուղի բնակելի հատված եւ օգնություն ստացել տեղի բուժկետում: Այնուհետեւ տեղափոխվել է Բերդի զիվորական հոսպիտալ, իսկ ավելի ուշ՝ հետագա լիարժեք բուժման համար նրան տեղափոխել են Երեւան: Դեպքին հաջորդել են Մովսես գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակահերթերը. այդ մասին մեր թղթակցին հայտնել է գյուղապետը: Ավելի ուշ Ավալյանը հայտնել է, որ ադրբեջանական կողմից կրակահերթերը տեւել են մոտ մեկ ժամ, հայկական կողմը պատասխանել է հակառակորդին: Կրակահերթերի հետեւանքով մարդկային եւ նյութական այլ վնասներ չեն եղել:
Այսպիսով, Հայաստանի սահմանամերձ շրջաններից շարունակում են պատերազմականին շատ մոտ լուրեր ստացվել: Ի տարբերություն Ղարաբաղի շփման գծի, Տավուշի մարզում քաղաքացիներն անմիջականորեն զգում են ադրբեջանական զորքերի ակտիվությունը: Խնդիրն այն է, որ Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծի մոտակայքում բնակավայրեր չկան, եւ Ղարաբաղում նրանք չեն կարողանում խոցել հայկական բնակավայրեր: Կարծում ենք նաեւ այս է պատճառը, որ ադրբեջանցիները ակտիվություն են ցուցաբերում Տավուշի մարզում: Նրանց անհրաժեշտ է, որ պատերազմի շունչը զգա քաղաքացիական բնակչությունը եւ ոչ միայն բանակը: Միեւնույն ժամանակ, Տավուշի մարզի սահմանապահ գյուղերի բնակիչները շատ տրամաբանական հարց են բարձրացնում. ինչքա՞ն կարող է այս ամենը շարունակվել: Հասկանալի է, որ մարդիկ անդադար սթրես են տանում՝ մահվան անընդհատ սպառնալիքի տակ ապրելով: Մեր տեղեկատվությունը վկայում է, որ սահմանամերձ գյուղի բնակիչները այս խնդրի կոնկրետ լուծում են պահանջում: Եւ հարցը, ըստ էության, կարող է լուծվել երեք տարբերակով:
Տարբերակ 1 - Հայկական զինված ուժերը ոչնչացնում են Մովսես-Այգեպար-Ներքին Կարմիրաղբյուր-Չինարի հատվածում գտնվող ադրբեջանական դիրքերը: Նման իրական հնարավորություն կա, որովհետեւ մեր բազմաթիվ դիրքեր այս հատվածում գերիշխող են ադրբեջանականների նկատմամբ եւ մեր բանակն ունի դիրքային էական առավելություն:
Տարբերակ 2 - Կայուն խաղաղություն է ձեռքբերվում բանակցությունների ընթացքում: Ի դեպ, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր մեկնում է Գերմանիա, որտեղ, ըստ ամենայնի, հանդիպումներ կունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ:
Տարբերակ 3 - Կրակոցների, հարձակումների երկարատեւ շարքի հետեւանքով սահմանապահ գյուղերը կամաց-կամաց կդատարկվեն, որովհետեւ մարդիկ իսկապես չեն կարող ապրել դեշեկայի կրակահերթերի տակ:
Պրոցեսները ցույց են տալիս, որ մեծ հաշվով՝ Հայաստանը պետք է ընտրի այս երեք տարբերակներից մեկը: Լավագույնը, իհարկե, երկրորդ տարբերակն է: Բայց Ադրբեջանի գործողությունները կասկածի տակ են դնում դրա ռեալությունը: Երրորդ տարբերակը Հայաստանի համար անընդունելի է ուղղակի: Եւ պրոցեսների այսպիսի շարունակության դեպքում կարծես թե առաջին տարբերակին այլընտրանք չի լինելու: Տեղի զինվորականները մեր թղթակիցների հետ շփումների ընթացքում ասում են, որ այս հատվածի ադրբեջանական դիրքերը գրավելը իրատեսական է ռազմական առումով: Իսկ թե նման գործողությունը ի՞նչ ռազմաքաղաքական եւ աշխարհքաղաքական հետեւանքներ կառաջացնի՝ դա արդեն քաղաքական հաշվարկի հարց է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին
ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն
Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել
Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը
1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել
Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ
Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան
Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ
Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է
Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ
Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար
Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասին
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած
Դատարանի դահլիճում 18 անձի կատարած խուլիգանության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Հայաստան է հասել հերթական նվերը ԵՄ-ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT