Բերձորի դեպքերը փորձում են կոծկե՞լ

20/02/2015 schedule19:40

«Բակո Սահակյանը հանձնարարել է կոծկել Բերձորի դեպքերը եւ ծածկադմբոց անել ծառայողական քննություն կատարելու միջոցով: Բակո Սահակյանը ուրիշ բան չի հանձնարարել»,- երեկ մեզ հետ զրույցում այսպիսի հայտարարություն արեց Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարած Հիմնադիր Խորհրդարանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը:

ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի սահմանին հունվարի 31-ին տեղի ունեցած վայրագ ծեծուջարդից շուրջ երեք շաբաթ է անցել, առ այսօր դեպքի առթիվ քրեական գործ հարուցված չէ, իսկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հանձնարարությամբ սկսված ծառայողական քննությունը դեռ չի ավարտվել: Այդ մասին երեկ մեզ հետ զրույցում հայտնեց ԼՂՀ ոստիկանության լրատվական ծառայության ղեկավար Ֆելիքս Հարությունյանը:  «Բերձորի մասով ծառայողական քննությունը շարունակվում է: Պիտի բոլոր մանրամասները ստուգվեն, քննչական խումբ է ձեւավորված, վերջում իրավական գնահատական կհնչի յուրաքանչյուրի գործողության վերաբերյալ»,- ասաց Հարությունյանը: Հարցին, թե ո՞վ է քննչական խմբի ղեկավարը եւ քանի հոգուց է բաղկացած այդ խումբը, Հարությունյանը պատասխանեց. «Կներեք, բայց քննչական խմբի անդամների եւ ղեկավարի մասին տեղեկություններ չեմ կարող ասել: Կարող եմ ասել, որ խմբում ներգրավված անդամները փորձառու մասնագետներ են ու բազմակողմանի եւ օբյեկտիվ ծառայողական քննություն են իրականացնում»: Հարությունյանը դժվարացավ ասել նաեւ, թե որքան կարող է տեւել ծառայողական քննությունը: «Կոնկրետ այս դեպքը իր ծավալով, իր բոլոր հանգամանքներով երեւի որոշակի ժամանակ կպահանջի: Համենայնդեպս, ոստիկանությունը անում է ամեն ինչ, որպեսզի ամենակարճ ժամանակում բոլոր հանգամանքները պարզվեն, համապատասխան իրավական գնահատական տրվի»,- ասաց Հարությունյանը: Փորձաքննություններ նշանակվա՞ծ են՝ հարցին էլ չպատասխանեց՝ ասելով, թե գործի բնույթից ելնելով՝ չի կարող մանրամասներ հայտնել: Բայց ԼՂՀ ոստիկանությունը դեպքի ամբողջական տեսագրությունն ունի, չէ՞՝ հարցին նա պատասխանեց. «Շարունակվող հարցերի պատասխանը միայն ծառայողական քննությունից հետո կարող ենք տալ»:

ԼՂՀ ոստիկանությունը դեպքից մի քանի օր անց՝ փետրվարի 7-ին, քրգործ էր հարուցել միայն ազատամարտիկներ Քերոբ Ղազարյանին եւ Ռուստամ Ավետիսյանին ծեծի ենթարկելու եւ նրանց մեքենաները վնասելու փաստի առթիվ: Նրանք եկել էին ավտոերթի մասնակիցներին դիմավորելու: ԼՂՀ ոստիկանությունը, սակայն, նշում է, թե ծեծի ենթարկողները հայտնի չեն: Հիմնադիր Խորհրդարանի խոսնակ Վարուժան Ավետիսյանը երեկ մեր զրույցում հայտարարեց, թե համոզված է, որ այդ գործն էլ կոծկվելու է, որովհետեւ իրականում իրենց համար հաստատապես հայտնի է, թե ովքեր են ծեծողները, սակայն գործի ֆաբուլան այնպիսին է, որ իբրեւ թե հայտնի չէ՝ ովքեր են, եւ նոր պիտի բացահայտեն դա: «Բնականաբար՝ չեն բացահայտվի կամ միջանկյալ մի տարբերակով էլի կկոծկեն: Այսինքն՝ մեկին, երկուսին կգտնեն, որ կընդունեն, որ իրենք են արել, բայց նրանք, բնականաբար, կազմակերպիչների եւ հիմնական ակտիվ ծեծողների հետ կապ չեն ունենա: Ես անգամ չեմ զարմանա, եթե իմանամ, որ ոչ մի ծառայողական քննություն էլ չի կատարվել: Դեպքից հետո պետք է անմիջապես քրեական գործ հարուցվեր, որովհետեւ հանցագործության հատկանիշներն ակնհայտ են, բայց քրգործ հարուցելու փոխարեն՝ ծառայողական քննություն է կատարվում, որովհետեւ Հայաստանում յուրացրել են հայ ժողովրդի իշխանությունը, հանցագործ են եւ այդպիսի մեթոդներով շարունակում են յուրացրած պահել իշխանությունը եւ կառավարել երկիրը»,-ասաց Վարուժան Ավետիսյանը: Ըստ նրա, ծառայողական քննությունը չի կարող այդքան երկար տեւել, բայց անկախ ամեն ինչից՝ քրեական հանցագործության հատկանիշների ակնհայտ լինելու պարագայում, ծառայողական քննություն չեն կատարում, ծառայողական քննություն կատարում են՝ պարզելու համար, թե արդյո՞ք ծառայողի գործողություններում ինչ-որ խախտումներ կան եւ եթե կան, ապա դրանք հանցագործությո՞ւն են, թե ոչ, որպեսզի հետո լուծեն քրեական գործ հարուցելու հարցը, ծառայողական քննություն այն դեպքում են նշանակում, երբ առաջին հայացքից բացարձակապես ակնհայտ չէ, թե կա՞ արդյոք հանցակազմ, թե ոչ: Հարցին՝ ինչո՞ւ եք վստահ, որ գործը կոծկվելու է, գնահատականներ հնչեցին, որ տեղի ունեցածը խիստ բացասական հետեւանքներ է ունենալու եւ անհրաժեշտ է, որ այն բացահայտվի, Ավետիսյանը պատասխանեց. «Առհասարակ Հայաստանի համար՝ Արցախը ներառյալ, ծանր, ճակատագրական հետեւանքներ է ունենում իրենց բանդայի կառավարումը: Իսկ բնականաբար, բանդան չի ուզենա, որ իրենց գործողությունները բացահայտվեն եւ ի ցույց դրվեն հանրությանը եւ առհասարակ՝ աշխարհին, բնականաբար, կուզենան իրենց կեղտը պահել իրենց ներսում»:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, սակայն, երեկ ասում էր, թե չի կարծում, որ ծառայողական քննությունը ձգձգվում է, այն ընթանում է իր բնականոն հունով, իսկ Հիմնադիր Խորհրդարանի անդամները կրկին քաղաքականացնում են եւ փորձում են շահարկել ու դա բոլորի համար էլ պարզ է: «Պետք է համապատասխան ժամանակահատված, որ այս ամենը պարզեն: Այստեղ մեկ-երկու օրում չի կարող պարզվել: Բայց համոզված եմ, որ որեւէ հետին միտք այստեղ չկա: Այլեւս այնքան տհաճ են այդ խոսակցությունները, չեմ ուզում այդ ամենը նորից շահարկման առարկա դառնա: Քննությունն ընթանում է իր հունով, ընդամենը սպասենք, տեսնենք ինչ են ասում այդ մարդիկ: Հիմա հասկանո՞ւմ ենք, թեմա է պետք որոշ մարդկանց, որպեսզի այս ամենը շահարկեն, նորից խոսեն»,- ասաց Բաբայանը: Հարցին, օրինակ, ձեզ համար ի՞նչն է պարզ, նա պատասխանեց. «Քաղաքական ենթատեքստը, այդ մարդկանց ուղղորդվող գործողությունները եւ չեմ ուզում նորից վերադառնալ այդ հարցին: Այս պահին այդ գործընթացը ոստիկանությունում ընթանում է եւ որեւէ քաղաքական պատվեր չի կատարվում եւ չի էլ կարող կատարվել»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1988 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ