Ինչո՞ւ էր Քաղաքապետարանը Քոչարյանին դիմավորում շրջած բաժակներով

13/03/2015 schedule16:53

Ահա այսպես, շրջված բաժակներով էր Երեւանի քաղաքապետարանը ընդունում Ռոբերտ Քոչարյանին; Եւ սա ամենեւին էլ պատահական չէ: Քոչարյանի՝ Երեւանի քաղաքապետարան կատարած նախորդ այցից մի շաբաթ անց, այն ժամանակվա քաղաքապետ Ալբերտ Բազեյանը պաշտոնանկ արվեց: Երեկ էլ Ռոբերտ Քոչարյանը Ռոբերտ Նազարյանին ոչնչացնելու առիթը բաց չթողեց, փոխարենը՝ խոստացավ մինչեւ 2004 թիվը թողնել քաղաքապետի պաշտոնում: Այստեղ տեղին է հիշել «Մենք ենք, մեր սարերի» հերոսի հայտնի արտահայտությունը Քենեդու սպանության կապակցությամբ՝ լավ չէր աշխատում՝ հանեիք:

«Էս վիճակում, «վաննաներում» ջուր պահելով, չգիտեմ ինչով, ամեն մեկը իր համար «բաք» դնելով, «գառշոկով» ջուր տանելով, «ունիտազ» բերելով, բանով, այսպես չի լինի»:

Կռահեք, թե ում է պատկանում վերը բերված միտքը, եւ ինչ է ցանկացել նա այդ կերպ ասել: Մեր ընթերցողների համբերությունը չչարաշահելու համար ի սկզբանե նշենք, որ նախադասության հեղինակը ինքը՝ Ռոբերտ Քոչարյանն է եւ «վաննա», «ունիտազ» ու «գառշոկ» բառերով նա ընդամենը փորձեց կարեւորել մայրաքաղաքում 24 ժամյա ջրամատակարարում ունենալու անհրաժեշտությունը: 

Իսկ այդ ամենը տեղի ունեցավ երեկ քաղաքապետարանում՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ժամանակ: Խորհրդակցությունը քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի մեկ տարվա պաշտոնավարման հաշվետվությունը լսելու նպատակով էր հրավիրված, սակայն, ինքը Քոչարյանը իր ներկայությունը այլ կերպ մեկնաբանեց. «Գիտե՞ք ինչու եմ այսօր այստեղ, ինքը՝ (Ռ. Նազարյանը- Վ.Հ.) ի վիճակի չէ լուծել, եթե համատիրությունների եւ քաղաքապետարանի հարաբերությունը չպարզվի»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը: Եթե որեւէ մեկը չի կռահում, թե ինչի մասին է խոսքը, հոգ չէ, որովհետեւ այդ վերը նշված խորհրդակցության ժամանակ անհասկանալի մտքերի պակասություն չէր զգացվում, բայց դեպքերի զարգացումը հերթականությամբ ներկայացնելուց հետո ամեն ինչ հասկանալի է դառնում:

Նազարյանի հաշվետվությունը եւ նրա ներկայացրած տվյալները լսելուց հետո կարելի էր կարծել, թե անցած մեկ տարվա ընթացքում մեր մայրաքաղաքը պարզապես ծաղկել է, եւ բոլոր խնդիրները լուծված են: Ավելին, Ռ. Նազարյանի ելույթի եզրափակումը ուղղակի ցնցող էր. «Պարոն նախագահ, հավաստիացնում եմ Ձեզ, որ քաղաքապետարանում եւ թաղային համայնքներում ձեւավորվել է համախոհների մի այնպիսի թիմ, որն ի զորու է իրականացնելու հայեցակարգային եւ ծրագրային բոլոր խնդիրները, որոնք լավագույնս իրականացնելու դեպքում 2003 թվի համար ապահովված կլինի օրենսդրական եւ տնտեսական այնպիսի դաշտ, որը հնարավորություն կտա լուրջ հաջողություններ արձանագրել քաղաքային տնտեսության բոլոր բնագավառներում»,- հայտարարեց քաղաքապետը:

Սակայն, Ռոբերտ Քոչարյանը Երեւանի քաղաքապետին պարգեւատրելու նպատակով չէր եկել, այլ նրան մինչեւ վերջ «փչացնելու», որպեսզի այսուհետ Ռ. Նազարյանը ամեն օր աշխատանքի գնալիս գիտակցի, որ այդ պաշտոնում մեկ օր անգամ ավել պաշտոնավարելու համար  պարտական է Ռոբերտ Քոչարյանին:

Եթե սեփական ելույթի ընթացքում երջանկությունից Ռոբերտ Նազարյանի աչքերը շողում էին, ապա այն ամփոփելուց մոտ 5 րոպե անց, նա արդեն քրտինքի մեջ կորած էր, իսկ քիչ անց՝ նրա դեմքին ընդհանրապես նայել հնարավոր չէր եւ մնում էր միայն ցավակցել: Ռոբերտ Քոչարյանը նախ սկսեց նրանից, որ քաղաքապետին նկատողություն արեց՝ հաշվետվությունում նշված տվյալներով առանձին աղյուսակ չկազմելու համար: Ըստ նրա, հաշվետվությունը այնպես է կազմվել, որ ամենալավ թվերը չեն երեւում. «Քաղաքապետարանի թվերը, որոնց հասել ենք գործի արդյունքում՝ նաեւ իմ կողմից բրթելով, այսպես ասենք, ծեծելով, բանով, ինչ-որ բանի հասել ենք, այդ թվերը չեն երեւում»,- հայտարարեց Քոչարյանը:   

Ռ. Նազարյանը արդարացավ, թե բոլոր թվերն էլ հաշվետվությունում նշված են, մասնավորապես, մայրաքաղաքի հողերը վաճառելու միջոցով պետբյուջեն միլիոնավոր դոլարների հավելյալ մուտքեր է ունեցել: Անմիջապես հետեւեց Ռոբերտ Քոչարյանի արձագանքը, թե՝ «Որ ասում էի՝ փողի վրա եք նստած եւ ամեն օր ձեռքներդ մեկնած միայն լաց եք լինում՝ սպասելով բյուջեից կոպեկներ կտան, թե չեն տա: Այ, դրա մասին էր խոսքը»: Եւ այնուամենայնիվ, Ռ.Քոչարյանը  կրկին անգամ հիշատակեց, թե միեւնույն է, «լավ թվերը» քաղաքապետը անտեսել է:

Նազարյանը դպրոցականին հատուկ անկեղծությամբ պատասխանեց. «Գրել եմ, պարոն նախագահ, բայց ես մի փոքր համեստորեն պիտի խոսեմ»: «Համեստորեն ո՞րն է, կես ժամ (քաղաքապետի ելույթը ճիշտ այդքան էր տեւել,- Վ.Հ.)»,- հետեւեց Քոչարյանի պատասխանը: Ռ. Նազարյանը այս անգամ արդեն հավելեց. «Պարոն նախագահ, առանց այդ էլ քրտնել եմ ամոթից»: Ինչեւէ, Ռ. Քոչարյանը Երեւանի քաղաքապետին կոչ արեց շատ չուրախանալ՝ նկատելով, որ քաղաքապետարանի վերաբերյալ բավական շատ բողոքներ ունեն, եւ այդ կառույցի ղեկավարը լուրջ խնդիրներ ունի. «Ես դատարկ տեղը նման բան չէի ասի, եւ ավելի ուշադիր եղեք, թե ինչ է կատարվում ներքեւի օղակներում»,- պարզաբանեց նա: Ակնհայտ էր, որ Ռ. Նազարյանը ինչ-որ սխալ էր թույլ տվել, եւ ընտրություններից առաջ նրան, մեղմ ասած, հրապարակային դատափետելու անհրաժեշտություն էր առաջացել, սակայն, այնուամենայնիվ, ի՞նչ «մեղք» էր գործել Երեւանի քաղաքապետը: Այս առնչությամբ, թերեւս, ուշագրավ էր Ռոբերտ Քոչարյանի հետեւյալ միտքը. «Երբ որ մենք աշխատատեղերի գույքագրում էինք անում, Երեւանի քաղաքապետարանը այդ տվյալները չուներ, եւ միայն իմ հանձնարարականից հետո սկսեցիք աշխատատեղերի գույքագրումով զբաղվել»:

Մինչ խորհրդակցության ավարտն այլեւս կասկած չկար, որ Ռ. Նազարյանի՝ քաղաքապետի կարիերան վերջացած է: Սակայն, վերջում, ցտեսություն ասելուց առաջ, Ռ. Քոչարյանը հայտարարեց, թե անկախ ամեն ինչից, Երեւանի ներկայիս քաղաքապետը դեռեւս երկար կպաշտոնավարի, եւ Երեւանի քաղաքապետը այլեւս ամենաերջանիկ մարդն էր:

Վահագն Հովակիմյան

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2002 թվականի մարտի 13-ի համարում

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1917 դիտում

Նոր Սահմանադրության տեքստը մշակման փուլում է, 10 ամսվա ընթացքում պատրաստ կինի․ նախարար

ԱՄՆ դեսպանատունն անցնում է հարցազրույցի նշանակման և փաստաթղթերի ներկայացման նոր համակարգի. հինն այլևս չի գործի

ԱԺ-ն ընտրել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներին

Ակնկալել, թե կրտսեր Քոչարյանը քաղաքագիտական վեհ մտքեր էր ձոնելու, միամտություն կլիներ. Չախոյան

Վարչության նիստին քննարկում չի եղել․ Կոնջորյանը՝ վարչապետի՝ Մայիսի 9-ին Մոսկվա գնալ-չգնալու հարցի մասին

Կրիշտիանու Ռոնալդուի որդին հրավիրվել է Պորտուգալիայի մինչև 15 տարեկանների հավաքական

Նոր Նորքի թաղապետը այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ է, դա իրենց պատասխանատվության տիրույթում է․ Կոնջորյան

Սպասվում են ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում և անձրև, առանձին վայրերում՝ հորդառատ

2021-ին Քոչարյանը պատգամավորական մանդատ ստացավ, թող գար մեզ վախեցներ, չեկավ, կարո՞ղ է ինքը վախեցավ․ Կոնջորյան

Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողի ամսական աշխատավարձը առնվազն 220 հազար դրամ է. փոխնախարար

ՀՀ սուվերենությունը, տարածքային ամբողջականությունը մեզ համար ֆունդամենտալ արժեք է․ Կոնջորյան

Սյունիքի նախկին մարզպետն ու ընտանիքը հրավիրվել են ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչություն

Մաֆիոզները մնում են մաֆիոզներ․ Կոնջորյանը՝ Ռոբերտ Քոչարյանի և Սարգսյանի միջև առկա տարաձայնության լուրերի մասին

Ջերմային այրվածքներով «Այրվածքաբանական ազգային կենտրոն» տեղափոխված տղամարդը մահացել է

Շատ անլուրջ հարց է․ ԱԺ փոխնախագահը՝ վարչապետին իմպիչմենտ հայտնելու գործընթացի մասին

ՏԿԵՆ-ում քննարկվել են էներգետիկ և տրանսպորտի ոլորտում իրականացվող ծրագրերը

Մայիսի 9-ը մեր հաղթանակն էլ է. Հակոբ Արշակյանը՝ վարչապետի ՌԴ այցի մասին

Ընկերությունը կդիմի ՀԾԿՀ՝ «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի էլեկտրաէներգիայի սակագնի սահմանման հայտով

Անընդունելի է նման պահվածքը. Արշակյանը՝ Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին

Արտակարգ դեպք «Գարաժ Մաստերս Մոլ»-ի ավտովերանորոգման կետերից մեկում. կա տուժած

Հայաստանի հանձնառությունն է՝ շարունակել կառուցողական ներգրավվել ՄԱԿ հանձնաժողովի աշխատանքներում. ԱԳ փոխնախարար

Գևորգ Պապոյանն ընդունել է «Յանդեքս Հայաստանի» ղեկավարին. քննարկվել են կրթական նախագծեր

Ակնկալում եմ շարունակել սերտ համագործակցությունը. Միրզոյանը շնորհավորել է Գերմանիայի ԱԳ նորանշանակ նախարարին

29.99 եվրոյից սկսած․ Wizz Air-ը Երևանից դեպի Եվրոպա 8 նոր ուղղությամբ չվերթներ է սկսում

Մեկնարկում է Հռոմի նոր պապի ընտրությունը՝ աշխարհի ամենագաղտնի քվեարկությունը. ինչպես է այն կազմակերպվել

Ընդունվում են հայտեր «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ»-ի մասնակի պարպումների չափիչ սարքի հետ կապված գնումների համար

Ստուգվել են տրանսպորտային միջոցներ, կիրառվում են անօդաչու թռչող սարքեր. 2-ամյա երեխային շարունակում են փնտրել

Հակակոռուպցիոն կոմիտեն հատուկ միջոցառում է իրականացրել․ ոստիկանության 9 աշխատակից է ձերբակալվել

ԱՄՆ-ն կապ կհաստատի Հնդկաստանի և Պակիստանի հետ՝ հակամարտությանը լուծում գտնելու համար. Ռուբիո

Նոր Նորք վարչական շրջանի մի շարք հասցեներում 12 ժամ գազ չի լինի

Կաշառք ստանալու համար մեղադրվող ՍԱՏՄ 2 պաշտոնյայի վերաբերյալ գործի նախաքննությունն ավարտվել է

Մեքենան ընկել է սելավատարի մեջ. դուրս են բերել փրկարարները

Պակիստանը հայտնել է Հնդկաստանի հարվածների հետևանքով 26 զոհի և 46 վիրավորի մասին

Ծանրամարտի պատանեկան և երիտասարդական հավաքականները ժամանել են Հայաստան. տեսանյութ

Թուրքիան իր աջակցությունն է հայտնել Պակիստանին

Պակիստանը ՄԱԿ ԱԽ-ին տեղեկացրել է Հնդկաստանի հարձակման մասին

Թրամփը հույս է հայտնել, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև hակամարտnւթյnւնն արագ կավարտվի

Հնդկաստանն ու Պակիստանը փոխադարձ հրթիռային հարվածներ են հասցրել. ի՞նչ է հայտնի

Հրշեջ-փրկարարական խմբեր Գյումրու քաղաքապետարանում. ի՞նչ ահազանգ է ստացվել. լուսանկարներ, տեսանյութ

Վիտալի Բալասանյանը «կապիկություն» է անում, ռուսները խաբեցին, էլի թավալվում են ոտքերի տակ. Մելքոնյան. տեսանյութ