Երևան
12 °C
21:20 ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացանք, որ արդեն մեղադրանք է առաջադրվել նաեւ Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանին, Հիմնադիր խորհրդարանի անդամներ Պավել Մանուկյանին եւ Գեւորգ Սաֆարյանին: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:
Ինչպես Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը, Չուգասզյանը, Մանուկյանը եւ Սաֆարյանը մեղադրվում են նույն հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասի հատկանիշով (Զանգվածային անկարգություններ նախապատրաստելը)։
18:59 Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-225 հոդվածի 1-ին մասով (Զանգվածային անկարգություններ նախապատրաստել): Նրան Քննչական կոմիտեից տեղափոխեցին դատարան: Մեզ հետ զրույցում Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանն ասաց, որ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Սեֆիլյանի եւ Վարուժան Ավետիսյանի խափանման միջոցը կալանք ընտրելու վերաբերյալ:
16:30 Մեր թղթակիցը հայտնում է, որ Քննչական կոմիտեից դուրս բերեցին Հիմնադիր խորհրդարանի նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու փորձի համար եւ դատարան են ուղեկցում՝ խափանման միջոցի հարցը քննարկելու: Փաստաբանները ներսում են եւ մեկնաբանություն ստանալ չի հաջողվում:
14:10 Մեր թղթակիցը Քննչական կոմիտեից փոխանցում է, որ քիչ առաջ Ժիրայր Սեֆիլյանին եւ ապրիլի 7-ին ձերբակալված նրա ընկերներին դիմակավորված անձանց ուղեկցությամբ ՁՊՎ-ից տեղափոխեցին Քննչական կոմիտե:
Կոմիտեում որոշվելու է նրանց մեղադրանք առաջադրելու հարցը:
12:30 Հիմնադիր խորհրդարանից տեղեկացնում են, որ այսօր ժամը 13:00-ին Երևան քաղաքի Ձերբակալվածների պահման վայրից Քննչական կոմիտե են տեղափոխելու «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանին, ՀԽ նախագահ Գարեգին Չուգազսյանին, ՀԽ նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանին, ՀԽ պատգամավոր Պավել Մանուկյանին, ՀԽ պատգամավոր, Գյումրու գրասենյակի պատասխանատու Արամ Հակոբյանին, ՀԽ Քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանին՝ մեղադրանք առաջադրելու նպատակով։
Այս մասին Հիմնադիր խորհրդարանը տեղեկացել է Քննչական կոմիտեից:
Այս պահին քաղաքացիները հավաքվում են Քննչական կոմիտեի դիմաց: «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը հրատապ հավաք է հրավիրել այնտեղ:
Նկատենք, որ Հիմնադիր խորհրդարանի 6 ներկայացուցիչների ձերբակալման 72 ժամը լրանում է վաղը: Քննչական կոմիտեն հավանաբար հրահանգ ունի չսպասել մինչեւ այդ ժամկետի լրանալը եւ Սեֆիլյանին ու նրա ընկերներին կալանավորել այսօր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT