Երևան
12 °C
Երեկ՝ մինչեւ ուշ գիշեր, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին եւ Հիմնադիր Խորհրդարանի անդամներ Վարուժան Ավետիսյանին, Գարեգին Չուգասզյանին, Պավել Մանուկյանին եւ Գեւորգ Սաֆարյանին երկամսյա կալանքի վերցնելու վերաբերյալ քննչական մարմնի միջնորդությունը: Թերթը տպարան ուղարկելու պահին դատարանը որոշում դեռ չէր կայացրել, բայց ենթադրվում է, որ նրանցից առնվազն չորսին կալանավորելու միջնորդությունները կբավարարվեն:
Մինչ այդ՝ շարժման անդամները Քննչական կոմիտեում հարցաքննվում էին, որից հետո բոլորին մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի առաջին մասով, այն է՝ զանգվածային անկարգությունների նախապատրաստում: Ձերբակալվածների՝ ՔԿ բերվելու ժամանակ այնտեղ սկսեցին հավաքվել նաեւ շարժման մի քանի տասնյակ համակիրները: Սեֆիլյանն ու իր ընկերները ՔԿ բերվեցին հատուկ անվտանգության պայմաններում. ոստիկանները պատ էին կազմել ցուցարարների ու լրագրողների դիմաց: Ոստիկանական 4 «Գազելներ» եկան քննչականի շենքի դիմաց: Ինչպես հոլիվուդյան կինոներում, մի քանի տասնյակ ոտից-գլուխ սեւ հագած ու դիմակավորված անձինք, որոնք ոստիկանության հատուկ ներքին վարչությունից էին, իջան մեքենաներից ու ՀԽ անդամների ձեռնաշղթայված թեւերից բռնելով՝ սկսեցին ներս տանել նրանց: Այդ ընթացքում ցուցարարները սկսեցին վանկարկել «Ժիրայր», «ազատություն» եւ այլ կարգախոսներ: Ձերբակալվածներին այնպիսի արագությամբ մտցրեցին շենք, որ անհնար էր թեկուզ կարճ բառեր փոխանակել նրանց հետ, բայց նկատելի էր, որ Վարուժան Ավետիսյանի ու Գեւորգ Սաֆարյանի տրամադրությունը բարձր էր, նրանք ժպտում էին, իսկ ավելի մտախոհ էին Սեֆիլյանը, Չուգասզյանը եւ Պավել Մանուկյանը: ՔԿ-ից առաջինը դուրս բերվեց Վարուժան Ավետիսյանը, ում մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 225-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով, այն է՝ զանգվածային անկարգություններ նախապատրաստելը, որով նախատեսվում է չորսից տասը տարի ազատազրկում: Նույն մեղադրանքն է առաջադրվել նաեւ մյուսներին:
Երեկ Քննչական կոմիտեն տարածեց հաղորդագրություն եւ տեսանյութ՝ կապված հարուցված քրեական գործի հետ: Հաղորդագրությունում նշված էր. «Օրենքով սահմանված կարգով խուզարկություններ են կատարվել Ժիրայր Սեֆիլյանի, Գեւորգ Սաֆարյանի, Հովհաննես Ղազարյանի, Արամ Հակոբյանի բնակության վայրերում, Հիմնադիր Խորհրդարան նախաձեռնության Երեւանի, Լոռու եւ Գյումրու մարզային գրասենյակներում, «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միություն» ՀԿ գրասենյակում, ինչպես նաեւ՝ «Սարդարապատ» ՀԿ գրասենյակի ու դրա կարիքների համար օգտագործվող ավտոմեքենայում։ Կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության «Ֆ1» տեսակի մարտական նռնակ՝ իր պայթուցիչով, մարմնական վնասվածքներ պատճառելու համար գործարանային արտադրության եւ ինքնաշեն եղանակով հարմարեցված շուրջ չորս տասնյակից ավելի մետաղյա եւ փայտյա ձողեր, մահակներ, մեկական կռփազենք եւ նունչագի, հինգ դանակ, երկու սուր, մեկ դաշույն, երկու էլեկտրաշոկ, ինչպես նաեւ՝ կապի միջոցներ, հակագազ եւ օդազտիչ դիմակ»: ՔԿ տարածած տեսանյութում էլ ներկայացված էին բոլոր իրերը, որոնցով, իբր, պետք է տեղի ունենային «անկարգությունները»: Նկատենք, սակայն, որ խուզարկությունների ընթացքին հետեւող լրագրողները նման առարկաների հայտնաբերման տպավորություն չէին ստացել, չնայած՝ Քննչական կոմիտեն չի մասնավորեցնում, թե ինչը կոնկրետ որտեղ է հայտնաբերվել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT