«Աֆրիկյան» վարարումներ Հայաստանում

10/04/2015 schedule12:00

Կապված առաջիկա հնարավոր վարարումների հետ՝ հանրապետության տարբեր շրջաններում, հատկապես՝ որտեղ բնության նման աղետից տուժելու դառը փորձ կա, տեղական կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում:

Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը երկու օր առաջ հայտարարել է, որ ապրիլի 10-ի օրվա երկրորդ կեսին եւ 11-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են ինտենսիվ անձրեւներ եւ դրանց հետեւանքով՝ վարարումներ: Դա պայմանավորված կլինի հանրապետության տարածք ներխուժած, Աֆրիկայի հյուսիսային շրջաններում ձեւավորված հզոր տաք օդի ալիքներով, որի արդյունքում կդիտվի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում մոտ 5-7 աստիճանով:

Շիրակի մարզի Առափի գյուղի միջով է անցնում Ախուրյան գետը: Առափին մի քանի անգամ ողողվել է Ախուրյանի ջրերով եւ մեծ վնասներ կրել: Առափիի գյուղապետ Ալբերտ Այվազյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինչ համայնքից է կախված՝ պատրաստ են անել: Այստեղ, դատելով գյուղապետի խոսքերից, անհրաժեշտության դեպքում համայնքը կմոբիլիզացվի՝ Ախուրյանի ջրերից պաշտպանվելու համար: «Տեխնիկա ունենք, խնդրել ենք մեր ընկերներին, որոնք «S» մակնիշի տրակտոր ունեն, որպեսզի անհրաժեշտության դեպքում գետափնյա պատնեշն ամրացնեն, եւ գետի հունը դուրս չգա: Մարզպետի որոշումն ենք ստացել, ՏԿԱԻՆ-ի հանձնարարականը եւ համապատասխան կարգով գյուղացիներին զգուշացրել ենք հնարավոր վարարումների մասին, որպեսզի մարդիկ զգոն լինեն: Իմացած եղեք, որ այդ ուղղությամբ բավականին աշխատանքներ տարվել են»,- նշեց գյուղապետը: Այս պահի դրությամբ, ըստ նրա, Ախուրյանի ջրի հոսքը վայրկյանում 25 խորանարդ մետր է, իսկ գետի տարողությունը մինչեւ 75-80 խորանարդ մետր է: Սա նշանակում է, որ գետի հունը դեռ լցվելու մեծ տեղ ունի: Ուրիշ բան, եթե ձնահալոցքների կուտակված առվակների ընդհանուր հոսքի ծավալը ցանկալիից շատ լինի: «Աստված չանի՝ վարարումները մեծ լինեն, չի բացառվում, որ մեր ուժերն էլ չբավականացնեն»,- ասաց գյուղապետը:

15-20 տարին գոնե մեկ անգամ Ախուրյանը դուրս է գալիս ափերից եւ վնասներ հասցնում Առափիին: Նման դեպքերում համայնքի ափամերձ բնակարաններից մի քանիսը հայտնվում են ջրի մեջ: Հիմնականում ջրով են ողողվում նաեւ ցանքատարածությունները՝ մոտ 150 հեկտարի չափով տնամերձ հողամասեր եւ նույնքան էլ վարելահող: Ջրով ողողվում են գյուղի տների մոտ 20 տոկոսը: Գյուղապետը հույս ունի, որ այս տարի նման վարարումներ չեն լինի: 

Շիրակի մարզի Գետք գյուղի դաշտերը վերջին մի քանի տարիներին նույնպես լցվել են Ախուրյանի ջրերով: Ինչպես պատմեց Գետքի գյուղապետ Հովիկ Մխիթարյանը, 4 տարի առաջ գետի հունը բարձրացել էր եւ համայնքի մոտ 10 հեկտար վարելահողը ջրածածկ արել: Ըստ գյուղապետի՝ երբ ջուրը ետ է քաշվել, մարդիկ գարի են ցանել եւ արդյունքում վնասն առանձնապես մեծ չի եղել: Ինչ վերաբերում է առաջիկա օրերին սպասվող վարարումներին, Մխիթարյանը կարծում է, որ դրանք այնքան էլ վտանգավոր չեն լինի: «Գետքին այս տարի մեծ վտանգ չի սպառնում, որովհետեւ նախորդ տարի միջոցներ ենք ձեռնարկել, պատնեշներ ենք կառուցել: Ախուրյան գետը, որպեսզի Գետքին վտանգ սպառնա, պետք է 1 վայրկյանում 60 խորանարդ մետր հոսք ունենա, մինչդեռ՝ հոսքն այս պահին 30 խմ է: Մասնագետներն էլ ասում են, որ հոսքի էական ուժեղացում չի լինի: Այս պահի դրությամբ ջրի մակարդակի եւ պատնեշի միջեւ մոտ 1 մետր տարբերություն կա: Առավոտյան չափել եմ հոսքը ու հուսով եմ, որ նման վտանգ չկա: Չնայած՝ ուշադիր ենք, բայց կարծում եմ՝ այդքան չի վարարի»,- ասաց գյուղապետը: Նրա խոսքով՝ եթե իրավիճակը լրացուցիչ աշխատանքներ թելադրի, ապա ուրիշ ոչինչ չեն կարող անել, քանի որ ո՛չ տեխնիկական պայմաններ ունեն, ո՛չ էլ համապատասխան գումար:

Տավուշի մարզի Հաղարծին գյուղում բազմաթիվ վարարումներ ու հեղեղումներ են եղել: Գյուղը հաճախ է տուժել սելավաջրերից եւ Աղստեւ գետի վարարումից: Հաղարծնի գյուղապետ Սարգիս Պողոսյանը սելավաջրերի վնասները կանխելը գրեթե անհնար է համարում: Գյուղը թեքությունների վրա է, եւ քանի որ հողերն անմշակ են, անտառները շատ են հատվում, անձրեւներն ու հալոցքները մտնում են ճանապարհները: Իսկ նախկինում, երբ անտառները հատված չէին, այգիներն էլ մշակվում էին, անձրեւաջրերը գյուղ չէին մտնում: Հաղարծինը սողանքային գոտի է, եւ վերը նշված դեպքերում սողանքներն ակտիվանում են: Գյուղապետն ասաց, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մեծ վարարում տեղի է ունեցել 2006 թվականին, երբ գետի հունը մոտ 2 մետրով բարձրացել էր, ափամերձ տները վնասել: Կառավարության կողմից փոխհատուցում ստանալով՝ մի քանի ընտանիքներ տեղափոխվել են այլ թաղամասեր, մնացել է միայն մեկը, որը մերժել է առաջարկվող գումարը: Սարգիս Պողոսյանը, հաշվի առնելով, որ Տավուշի անտառներում ձյունն առատ չէ, հուսով է, որ ուժեղ վարարում չի լինի:

Ընդհանրապես՝ Աղստեւ գետը վարարումների ժամանակ շատ վտանգավոր է: Մի քանի տարի առաջ այնպիսի վարարում էր գրանցվել, որ գետի հունը, միանգամից 4-5 մետրով բարձրանալով, քշել-տարել էր սրճարանների եւ խանութների իրերը: Դիլիջան քաղաքի տարածքում մի ամբողջ ռեստորանային համալիր էր վնասվել Աղստեւի ջրերից, իսկ տարբեր համայնքներում անասուններ էր քշել-տարել, մտել այգիներ, կամուրջներ քանդել: Ականատեսների պատմելով, մոտ մեկ շաբաթ ջուրը նույն մակարդակի վրա էր մնացել: Դա նույնպես ապրիլ ամիսն էր:

Արդեն այսօրվանից՝ բարձր ջերմային ֆոնը եւ ինտենսիվ տեղումները կարագացնեն կիսահալված վիճակում գտնվող ձյան հալքը: Սա լավ է ջրամբարների համար: Սակայն անկանխատեսելի են Արաքս, Դեբետ, Աղստեւ, Քասախ, Հրազդան, Ազատ, Վեդի եւ Արփա գետերում սպասվող ջրի մակարդակի կտրուկ բարձրացումները: Ամեն դեպքում՝ ողողման հավանականությունը բարձր է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2028 դիտում

Մկրտչյանն ու Բրայեն Մասթը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ

ՃՏՊ Ստեփանավան-Գյուլագարակ ավտոճանապարհին․ կան տուժածներ

«Շունը շան թաթ չի կծի». «Նարիմանովը» «Կարոյին» չի մատնի

Տեղի ունեցող բարենպաստ փոփոխությունները նոր հնարավորություններ են ստեղծում. վարչապետը՝ ԵԱՏՄ նիստին

Հրադադարի ծամծմված փաստաթուղթը. ինչ արդյունք է տվել Թրամփի վարչակազմի հետ ռուս-ուկրաինական հերթական հանդիպումը

Մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգ

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Մեկնարկում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը. վարչապետը ժամանել է հանդիպման վայր. տեսանյութ

ԵԱՏՄ խորհրդի նիստից առաջ կայացել է Փաշինյան-Պուտին ձեռքսեղմում

Այս երիտասարդ երաժիշտները դարձել են մեր քաղաքի ներկայացուցիչները՝ իրենց տաղանդով և նվիրումով․ Ավինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին. նա ժամանել է ՌԴ

Սանկտ Պետերբուրգում կպարգևատրվեն Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի նախագահները

Աչքս ջուր կտրեց Մայր Աթոռի տեղեկատվական բաժնից արձագանքի սպասելով. գոնե Եզրասն ինքը հերքի, որ գործակալ է

Ռուսաստանը և Ուկրաինան պետք է փոխադարձ զիջումների գնան. Ռուբիո

ՀՀ վարչապետը ժամանել է Սանկտ Պետերբուրգ. տեսանյութ

Հրդեհ Շինուհայր գյուղում․ այրվել է 400 հակ կուտակած անասնակեր

Ելիսեյան պալատը կքննարկի Պուտինի և Մակրոնի միջև բանակցություններ անցկացնելու հնարավորությունը

Բարեկարգ ու ժամանակակից խաղահրապարակներ Կենտրոն վարչական շրջանում. քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել

Հանրապետության առանձին շրջաններում առաջիկա օրերին սպասվում է քամու ուժգնացում

ԱՄՆ-ն հաստատել է Վենեսուելայի ափերի մոտ նավթատար լցանավի կալանավորումը

Վլադիմիր Պուտինն առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ. Պեսկով

Մեղրիում կառուցվող թունելից Իրանի 2 քաղաքացի են տեղափոխվել հիվանդանոց

Սուրենյանը հաճելի նորություններ է հայտնել. տեսանյութ

Պատահական չէ, որ ռուսաստանցի բիզնեսմեն Տաշիր Սամոյի համար Կտրիճի «փրկիչ» գունդը գլխավորում էր Եզրասը. Չախոյան

Ամբողջ ընդդիմադիր դաշտը պաշտպանեց ԿԳԲ գործակալ լինելու սուրբ իրավունքը. կոլեգաները պիտի միմյանց պաշտպանեն

Վթարային ջրանջատում Երևանի Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների հասցեներում

ՔՊ վարչությունը հանդիպել է 2026-ի խորհրդարանական ընտրություններ հայտատու կուսակցականների հետ

Սիրիայում թուրքական ֆինանսավորմամբ գործող խմբավորումները հայտնվել են բրիտանական պատժամիջոցների տակ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կգտնվի ՌԴ-ում

Լուկաշենկոն կմեկնի Ռուսաստան՝ ԵԱՏՄ և ԱՊՀ գագաթնաժողովներին

Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում

Ուկրաինան համաձայնել է եռակողմ հանդիպման Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ ԱԱԽ մակարդակով

Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենի տնից ու աշխատավայրից հայտնաբերվել են մեծաքանակ զինամթերք ու թմրամիջոցներ

Երևանի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին

Հայկական պատվիրակությունը Եգիպտոս է գործուղվել. ովքեր են կազմում

Թերհավաքագրում, աշխատավարձի բարձրացում, չունեցած ավտոկայանատեղիները դարձան վճարովի. հաստատվեց Գյումրու բյուջեն

ՌԴ-ն հարվածել է Օդեսային. զոհեր, տուժածներ ու ավերածություններ կան

ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին

Աբովյանում 4 մեքենա է բախվել. կան տուժածներ