Բաղրամյան պողոտայում նստացույց է. դեպի Բաղրամյան 26 մուտքը փակ է զրահամեքենաներով

22/06/2015 schedule19:27

21:50 Ցուցարարները Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանից պահանջում են միանալ նստացույցին. նրանք վանկարկում են՝ «Օսիպյան, նստի»: Օսիպյանը նստեց ցուցարարների կողքը՝ արժանանալով նրանց ծափահարություններին: Օսիպյանն այդկերպ ընդամենը փորձում էր բանակցել ցուցարարների հետ՝ Բաղրամյան 26 պատվիրակություն ուղարկելու հարցում:

21:30 Նստացույցի մասնակիցները հայտարարում են, որ փակ են մարզերից Երեւան եկող ավտոճանապարհները, ուստի իրենց ընկերները չեն կարողանում միանալ իրենց: Նրանք վերահաստատում են իրենց պահանջները. Սերժ Սարգսյանի գրություն էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու որոշումը կասեցնելու մասին եւ իրենք կցրվեն: 

20:40 Զրահաբաժկոններով եւ մահակներով զինված ոստիկանները շարունակում են մոտենալ նստացույցի մասնակիցներին, ոստիկաններն աջուձախ հրում են լրագրողներին ու քաղաքացիներին: Ի պատասխան նստացույցի մասնակիցները երգում են: Քաղաքացիների ու ոստիկանների մեջտեղում քաղաքացիական հագուստով բազմաթիվ քաղաքացիներ կան, որոնք խուսափում են զրուցել լրագրողների հետ, հրաժարվում են պատասխանել հարցին, թե ով են իրենք՝ ոստիկա՞ն, թե՞ ցուցարար:

20:00 Ցուցարարները հրաժարվում են լսել Աշոտ Կարապետյանի առաջարկները՝ նրան պատասխանելով սուլոցներով: Նրանք նստել են Բաղրամյան-Իսահակյան խաչմերուկում եւ վանկարկում են՝ «Ոչ թալանին»,մ «Որոշողը ես եմ», «Սերժիկ, հեռացիր» եւ այլն: 

19:54 Ցուցարարներին մոտեցավ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Նա կրկնեց Օսիպյանի հնչեցրած առաջարկը՝ 3 հոգանոց խումբ կազմելու եւ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման գնալու մասին: Ի պատասխան Մաքսիմ Հակոբյանը նշեց, որ իրենք ներս մտնելու խնդիր չունեն, իրենք քննարկելու բան չունեն: Հակոբյանը նշեց, որ Սերժ Սարգսյանը կարող է առանց իրենց ընդունելու էլեկտրաէներգիայի թանկացումը կասեցնելու որոշում կայացնել եւ այն հրապարակել: 

19:47 Վալերի Օսիպյանը հայտարարեց. «Պարոն Վլադիմիր Գասպարյանի բառերն եմ ձեզ փոխանցում. կազմեք ձեր կողմից 3-4 հոգանոց խումբ, Հայաստանի Հանրապետության նախագահը ձեզ կընդունի: Մնացածը վերադարձեք Ազատության հրապարակ»: Ցուցարարները չեն ընդունում պահանջը, նրանք նպատակ ունեն բոլորով հասնել Բաղրամյան 26 եւ պատասխան ստանալ: Ցուցարարները վանկարկում են՝ «Մենք ենք տերը մեր երկրի», «Մենք ենք որոշողը»:

19:44 Երթի մասնակիցները առաջ են շարժվում դեպի ՀՀ նախագահի նստավայր:

Եթրի մասնակիցների թիվն այնքան մեծ է, որ չնայած երթի սկիզբը հասել է Բաղրամյան փողոց, սակայն վերջը դեռ Ազատության հրապարակում է: Մեր թղթակիցը փոխանցում է, որ Բաղրամյան պողոտայում բազմաթիվ զրահամեքենաներ են շարված, որոնք փակել են դեպի Բաղրամյան 26 երթը:

19:20 Քիչ առաջ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը հայտարարեց, որ բացառապես խաղաղ երթ են անցկացնելու դեպի Բաղրամյան 26՝ հետեւյալ երթուղիով. Թումանյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ֆրանսիայի հրապարակ-Բաղրամյան պողոտա: 

Հակոբյանն ասաց, որ այնտեղ կսպասեն իրենց պահանջների պատասխանին, հետո կորոշեն իրենց հետագա գործողությունները: Նա կոչ արեց չգնալ սադրանքների, ոստիկանների հետ շփումների մեջ չմտնել:

Մոտենալով հարթակին՝ ոստիկանները բարձրախոսով հայտարարեցին, որ հավաքն անօրինական է եւ պատասխանատվության կենթարկեն դրա մասնակիցներին: Ոստիկանների հայտարարությունը ակցիայի մասնակիցների մոտ ընդունվեց սուլոցներով:

19:00 Ավարտվեց «Ոչ թալանին» նախաձեռնության կողմից իշխանություններին տրված վերջնաժամկետը:

Նրանք հայտարարել էին, որ եթե մինչեւ այսօր ժամը 19:00-ն իշխանությունները էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը չեղարկելու մասին որոշում չկայացնեն՝ իրենք երթով շարժվելու են դեպի Բաղրամյան 26:

Այս պահին Ազատության հրապարակը մարդաշատ է: Նախաձեռնության ներկայացուցիչները հայտարարում են, որ տեղի կունենա հանրահավաք, որից հետո նաեւ երթ կանցկացնեն:

Քիչ առաջ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցավ «Ոչ թալանին նախաձեռնության անդամներին եւ հայտարարեց. «Ոստիկանությունը առաջարկում է ստեղծել խումբ՝ մինչեւ 10 հոգի, եւ ձեր պահանջները ներկայացնեք որտեղ ուզում եք: Այնուհետեւ, եթե Բաղրամյան եք որոշել գնալ, կարող եք 10 հոգանոց խմբով ձեր պահանջները ներկայացրել նամակների բաժին: Այլ կերպ ձեր գործողությունները անօրինական են, ոստիկանությունը թույլ չի տալու»:

Ակցիայի մասնակիցների հարցին, թե ինչ է պահանջվում, Օսիպյանը պատասխանեց.

«Ոստիկանությունը թույլ չի տալու դուք երթ անեք: Մենք հասարակական կարգ ենք ապահովելու եւ կարգ խախտողներին ենթարկելու ենք պատասխանատվության: Այս երիտասարդներին, այս քաղաքացիներին ուղղորդել դեպի Բաղրամյան 26, արհեստական ստեղծել բախում ոստիկանների հետ, դա համակարգող խմբի կողմից ես կդիտեմ ինչ-որ մի բան ցույց տալուն ուղղված քայլ»:

Արդեն մի քանի ժամ է՝ տեղեկություններ են շրջանառվում, որ Բաղրամյան պողոտայում ոստիկանական ուժեր եւ զինտեխնիկա է կուտակվել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4704 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի