«Ես քո դարդով, դու՝ ուրիշի». Նիկոլ Փաշինյանի հոդվածը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

22/06/2015 schedule21:35

Հայերիս, չգիտես ինչու, թվում է, որ եթե մենք թշնամի ասելիս նախեւառաջ հասկանում ենք թուրքերին, նույնպես եւ թուրքերը հայերին են համարում իրենց թշնամի: Իրականությունը, սակայն, բոլորովին այլ է, եւ հայերը թուրքերի պատկերացումներում շատ ետին տեղ են գրավում, եւ ոչ միայն որպես թշնամի: Ինձ համար շատ զարմանալի էր, որ Ստամբուլի կամ Անկարայի փողոցներում մարդիկ  դժվար էին պատկերացնում, թե ինչ ասել է Հայաստան:

Սա ընդամենը վկայում է, որ  մեր շփումների եւ մտահոգությունների շրջանակը 20-րդ դարի ընթացքում լուրջ առաջընթաց չի ապրել: Հայ հանրությունը դեռ շարունակում է ապրել այն մտայնությամբ, թե աշխարհում մենք ենք, ռուսները եւ թուրքերը:

Իսկ թուրքերի համար Հայ Դատի, ցեղասպանության հարցը օրակարգային չէ անգամ: Ու եթե Թուրքիան քաղաքական մեծ ամբիցիաներ չունենար, մեր կողմը նայելու առիթ դժվար թե ունենար:  Հայաստանն այսօր նրանց համար ոչ թշնամի է, ոչ էլ բարեկամ, այլ պոտենցիալ ճանապարհ դեպի Կենտրոնական Ասիա: Թուրքիան Կենտրոնական Ասիային կապող միակ երկաթուղին անցնում է Հայաստանով: Հենց այս երկաթուղին է մնացել մեր երկրի միակ խաղաքարտը Թուրքիայի եւ Արեւմուտքի հետ հարաբերություններում, իսկ ցեղասպանությունը, որ մեր մտքի տիտանները համարում են խաղաքարտ, ոչ թե խաղաքարտ է, այլ հզոր փաստարկ Թուրքիայի ձեռքում առ այն, որ Հայաստանը շրջանցող ճանապարհներ պետք է գտնել: Թուրքերը չեն ուզում ցույց տալ, թե այս ճանապարհն իրենց օդի ու ջրի նման է անհրաժեշտ, որովհետեւ մտածում են, որ եթե ցույց տան, հայերի հետ հարաբերվելն անհնար կլինի: Բայց հասկանալի է, որ առանց այդ ճանապարհի Թուրքիան չի կարող իր տնտեսությունը բերել կայուն վիճակի եւ հասցնել Եվրամիության չափանիշներին:

Տնտեսության, տեխնոլոգիաների զարգացման համար նորանոր գումարներ են պետք, նորանոր գումարներ հնարավոր է գտնել նորանոր շուկաներում, իսկ Արեւմտյան եւ արաբական շուկաները, ըստ էության, փակ են Թուրքիայի համար: Ուստի, մնում է Միջին Ասիան՝ իր շուրջ  60 միլիոն բնակչությամբ: Նման շուկայի համար պատերազմում Նախիջեւան-Իրան-Ադրբեջան սամիզդատ ճանապարհով չես հաղթի, ու երկաթուղին  անհրաժեշտ է:

Թուրքիայի դիվանագիտական թղթակիցների ասոցիացիայի նախագահ Յուսուֆ Կանլին սրան ի պատասխան մի փաստարկ էր բերում, որ եթե Թուրքիայի համար հայ-թուրքական սահմանի բացումը աշխարհքաղաքական   հարց է, Հայաստանի համար հարցը կենսական է, եւ մենք մեր զրույցի ընթացքում ձեւակերպեցինք հետեւյալ բանաձեւը. Հայաստանը ձգտում է դեպի Եվրոպա, Թուրքիան՝ դեպի Կենտրոնական Ասիա: Թուրքիան եւ Հայաստանը կարող են փոխշահավետ համագործակցել: Ի դեպ, սրանում թուրքական քաղաքական էլիտայում ոչ ոք չի կասկածում, բայց ՀՀ-ն նրանց համար շարունակում է մնալ պրոբլեմատիկ երկիր: Ինչո՞ւ եւ ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանը, որ իրական եւ փոխշահավետ համագործակցությունը հնարավոր դառնա: Իմ այս հարցին «Անատոլու» գործակալության ղեկավարներից մեկը պատասխանեց. «Մեզ համար իդեալականը այն Հայաստանն է, որ ապրում է ապագայով, ոչ թե անցյալով»: Ի դեպ, թուրքերն էլ սիրում են խոսել անցյալի մասին, բայց ոչ թե հեռավոր, այլ մոտակա. նրանք հաճախ են կրկնում, որ մինչեւ 1993 թվականը իրենք Հայաստանի համար հումանիտար միջանցք էին տրամադրել, բայց ՀՀ-ն ոչնչով չի պատասխանել դրան:

Ընդհանրապես, Թուրքիա կատարած այցելության ընթացքում ես սկսեցի մտածել, որ Հայաստանը Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ թույլ է տվել քաղաքական նույն սխալը, ինչ Նապոլեոն 3-րդի ժամանակների Ֆրանսիան՝ գերմանական պետությունների նկատմամբ: Մինչ Նապոլեոն 3-րդը Ֆրանսիայի քաղաքականությունն ուղղված էր նրան, որ գերմանական պետությունները չմիավորվեն, ինչը Եվրոպայում առաջնային էր պահում Ֆրանսիայի դերը: Սակայն Նապոլեոն 3-րդի ժամանակներում Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունը շեղվեց այդ կուրսից, ինչից էլ օգտվեց Բիսմարկը: Իհարկե, գուցե համեմատությունն այնքան տեղին չէ, բայց 90-ականների սկզբներին Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ տասնյակ հակասություններ կային, Ադրբեջանի նախագահն անգամ Թուրքիային մեղադրում էր իր երկրում ներքաղաքական անկայունթյուն հրահրելու եւ հեղաշրջման փորձեր իրականացնելու մեջ: Հայաստանը, սակայն, իր քայլերով, ըստ էության, ամեն ինչ արեց ադրբեջանաթուրքական մերձեցում հրահրելու համար: Կամ, ամեն ինչ չարեց, որ թուրքերն ու ադրբեջանցիներն այս աստիճան չմերձենան: Իհարկե, գոյության իրավունք ունի նաեւ հակառակ տեսակետը, բայց փաստն այն է, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը թուրքերը մի իքս պահից սկսել են կապել նաեւ Ղարաբաղի հարցի հետ: Իսկ հիմա, երբ հայոց կոմպլեմենտարիզմը ցեղասպանության դրոշն առած ընկել է Եվրոպայի փողոցները, նրանք հստակ են հայտարարում, որ եթե հայերը փորձեն ԼՂ հարցը լուծել ռազմական ճանապարհով, Թուրքիան ստիպված կլինի միջամտել: Այս միտքը հայ եւ ադրբեջանցի լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ հստակ ընդգծեց «Թրքիշ դեյլի նյուս» թերթի գլխավոր խմբագիր  Իլնուր Չեվիկը, որը մեր դիտարկմամբ չափազանց հեռանկարային եւ ազդեցիկ դեմք է թուրքական քաղաքականության մեջ:

Իհարկե, թուրքերն այս մասին խոսում են նաեւ մեկ այլ պատճառով. ադրբեջանցիները խանդով են վերաբերում հայ-թուրքական   հարաբերությունների բարելավման հեռանկարին: Իսկ ընդհանրապես, հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ թուրքական քաղաքական էլիտայում երկու հիմնական կարծիք կա: Լիբերալ մոտեցում ունեցողները կարծում են, որ պետք է  ամեն ինչ անել, որ հայ-թուրքական սահմանը բացվի: Ըստ նրանց, սահմանի բացման արդյունքում Հայաստանը կտրուկ կզարգանա, սոցիալ-տնտեսական վիճակը էապես կբարելավվի ու սրա արդյունքում Հայաստանում  բոլորը կհասկանան Թուրքիայի հետ հարաբերությունների իրական գինը, եւ ՀՀ-ն Թուրքիայի նկատմամբ կոնֆլիկտային քաղաքականություն չի վարի: Երկրորդ տեսակետը, որի կրողն ազգայնականներն են, հետեւյալն է. անհրաժեշտ է սպասել, մինչեւ Հայաստանը կսկսի շնչահեղձ լինել եւ իր ոտքով գա ու խնդրի սահմանի բացում:

Իսկ ընդհանրապես, Հայաստանը Թուրքիայի նկատմամբ երբեք էլ ճիշտ քաղաքականություն չի վարել եւ հիմա էլ շարունակում է ավանդական կուրսը, որը չափազանց մոտ է իր ֆիասկոյին: Տեսեք, թե ինչ է տեղի ունենում. Հայաստանը  մինչ այժմ հակաթուրքիզմի հենքի վրա իրեն ռազմաստրատեգիական գործընկեր է համարում Ռուսաստանին, Իրանին, Հունաստանին, Կիպրոսին: Իսկ Թուրքիան վերջին մի քանի տարիների ընթացքում ակտիվ հարաբերություններ է հաստատում Ռուսաստանի հետ: Թուրքերն ընդհանրապես իրենց դիվանագիտության պարծանքն են համարում Հունաստանի հետ հարաբերություններում  արձանագրված հաջողություններն ու Կիպրոսի խնդրում ձեռք բերված առաջընթացը: Իսկ մեր ուղեւորության օրերին Թուրքիայի նախագահ Սեզերը պաշտոնական այցով գտնվում էր Իրանում...

Գլխավոր հարցը, որի պատասխանը փորձում էի ստանալ հարեւան երկիր կատարած ուղեւորության ընթացքում, հետեւյալն էր. արդյոք Թուրքիան սպառնալի՞ք է Հայաստանի համար: Այո, անկասկած, միանշանակ՝ եթե Հայաստանը շարունակի այն արտաքին քաղաքականությունը, որ վարում է հիմա: Մի առիթով նշել էի, որ ժամանակակից աշխարհում հարաբերությունների բանաձեւը հետեւյալն է. ապրիր եւ թույլ տուր ապրել ուրիշներին, զարգացիր եւ թույլ տուր զարգանալ ուրիշներին: Հայաստանը ժամանակակից աշխարհում չունի եւ ոչ մի շանս, եթե չտեղավորվի այս բանաձեւի մեջ: Ի վերջո, մի իքս պահի, Արեւմուտքը (եւ ոչ թե Թուրքիան) կարող է հասկանալ, որ Հայաստանը շրջանցող ճանապարհների կառուցումը շատ ավելի աշխատատար է եւ թանկ, քան Հայոց պետականության վերացումը: Հայաստանի ներկա արտաքին քաղաքականության պայմաններում սա, իհարկե, բացառել չի կարելի: Իսկ այս դեպքում գործող հիմնական ուժը դառնալու է թուրքական բանակը, որի լրջությունը հասկանալու համար պետք է լինել Թուրքիայում: Ես, օրինակ, այդ երկրում լինելուց հետո հստակ վերարժեւորեցի մեր երկրի ղեկավարներից լսած երեք  արտահայտություն. տարածաշրջանի ամենաուժեղ բանակ, տարածաշրջանի ամենալավ օդանավակայան, տարածաշրջանի ամենաինտելեկտուալ ազգ: Ի դեպ, ինտելեկտի մասին:

Մեր մամուլը հեգնանքով է նշում, որ թուրքերը երանությամբ են հիշում  Տեր-Պետրոսյանի ժամանակները: Այո, դա իսկապես այդպես է, եւ թուրքերը հասկանում են, որ Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու մեծ շանս են կորցրել: Չնայած, էլի Լեւոն Տեր-Պետրոսյանին համարում են դրա մեղավորներից մեկը: Ըստ թուրքերի, ՀՀ առաջին նախագահը շատ է տուրք տվել ազգային-ազատագրական ուղղությանը: Բայց Տեր-Պետրոսյանին գնահատում են նախեւառաջ որպես ինտելեկտուալ քաղաքական գործչի, իսկ Քոչարյանին համարում են կոնֆլիկտային մարդ, որին չափազանց դժվար է հավատալ:

Այս օրերին մեր հարեւանների թիվ մեկ մտահոգությունը ոչ թե Քոչարյանն է, այլ վարչապետ  Էջեւիթը, որին պարկինսոնի հիվանդությունը գամել է անկողնուն: Իհարկե, կան տասնյակ մարդիկ, ովքեր կարող են հավակնել վարչապետի պաշտոնին, սակայն բարդությունը կադրերը չեն, այլ քաղաքական իրավիճակը: Թուրքիայում այսօր իշխում է երեք կուսակցությունների կոալիցիան: Ձախ-դեմոկրատական կուսակցությունը կոալիցիայի ամենամեծ անդամն է, ու այս պատճառով ընտրություններից հետո  վարչապետ է դարձել  կուսակցության առաջնորդ Էջեւիթը: Կոալիցիայի երկրորդ անդամը ազգայնական «Ազգային շարժումն» է, ու եթե հիմա Էջեւիթը հրաժարական տա, կառավարություն կազմելու իրավունքը կանցնի հենց այս կուսակցությանը, եւ նրանց առաջնորդ Դեւլեթ Բահչերին կդառնա վարչապետ: Ահա այս է ներքաղաքական ճգնաժամի պատճառը: Թուրքերը կարծում են, որ ազգայնական վարչապետը էապես կվնասի երկրի իմիջին, եւ, բացի այդ, միջազգային ֆինանսական կազմակերպությունները կհրաժարվեն վարկեր տրամադրել, ինչը կատաստրոֆիկ հետեւանքներ կունենա Թուրքիայի համար: Ահա այս թնջուկն է, որ պետք է կարողանան լուծել թուրքերը՝ Էջեւիթի առողջացումը բացառված լինելու պայմաններում: 

Ի վերջո, ճգնաժամի լուծումը շատ դժվար է, եւ, համենայնդեպս, Թանսու Չիլլերի «Ճշմարիտ ուղին» եւ նրա հետ դաշնակցային հարաբերությունների մեջ գտնվող հանրապետական կուսակցությունը «սրում են ատամները»: Շատ մեծ է հավանականությունը, որ ճգնաժամն ավարտվի արտահերթ խորհրդարանական ընտրություններով: Իսկ նոր ընտրություններում, ըստ հարցումների, մեծ են «Ճշմարիտ ուղու» եւ հանրապետականների հաղթելու հնարավորությունները:

Ի դեպ, Թուրքիայում ընդունում են, որ իրենք դեռ չեն հաղթահարել ֆունդամենտալիզմի վտանգը, եւ սրա պատճառներից մեկն էլ այն է, որ երկրում դեռ 25-30 տոկոս անգրագիտություն կա: Այսպիսով, ֆունդամենտալիստական «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը կարող է հաղթել խորհրդարանական ընտրություններում: Թուրքերը, սակայն, համոզված են, որ իրենց երկիրը երբեք ֆունդամենտալիստական կառավարություն չի ունենա, եւ դրա երաշխիքը ուժեղ եւ լայն քաղաքական իրավունքներ ունեցող բանակն է:

Նիկոլ Փաշինյան

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2002 թվականի հունիսի 22-ի համարում

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1455 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել