Տիգրան Նազարյանի առեղծվածը

25/06/2015 schedule15:18

Հոկտեմբերի 27-ի գործով շատ կարեւոր վկաներից մեկը՝ ՀԱՀ-ի լրագրող Տիգրան Նազարյանը, արդեն երկու տարուց ավելի է որպես Հ1-ի սեփական թղթակից գործուղվել է ԱՄՆ։ Սակայն, այս ընթացքում ոչ «Հայլուրով», ոչ էլ «Օրակարգով» այդպես էլ չլսեցինք, որ Հ1-ի սեփական թղթակիցը ԱՄՆ-ից  լուր հաղորդի:

Սեպտեմբերի 11-ի հայտնի դեպքերի ժամանակ անգամ Հ1-ը բավարարվեց CNN-ի թողարկումները թարգմանաբար ներկայացնելով։ Հարց է առաջանում. ո՞ւր է եւ ինչո՞վ է զբաղված Նաիրի Հունանյանի մտերիմ ընկեր Տիգրան Նազարյանը, որը հոկտեմբերի 27-ի գործով 19 անգամ հարցաքննվել է եւ որի անունը հիշատակվում է 5 տասնյակից ավելի վկաների հարցաքննություններում:

 Նախ նշենք, որ Նաիրի Հունանյանն ու նրա ընկերները ԱԺ երբեւէ մուտք գործելիս (ներառյալ նաեւ հոկտեմբերի 27-ին) բացառապես օգտվել են Տիգրան Նազարյանի ծառայություններից: Կամ անձամբ Նազարյանն է խնդրել Նաիրիենց համար անցագիր իջեցնել, կամ ապագա ահաբեկիչները ԱԺ մտնելիս օգտվել են Նազարյանի ծանոթություններից: Համաձայն «ԱրմենՏելի» տված տեղեկանքի, Տ. Նազարյանի բջջային հեռախոսին Ն.Հունանյանենց տնից 99 թվականի մարտի 25-ից մինչեւ դեպքի օրը  29 հեռախոսազանգ է եղել, որոնք բացի հոկտեմբերի 13-ի եւ դեպքի օրը եղած զանգերից տեւել են 1-2 րոպե:  Հոկտեմբերի 13-ի խոսակցությունը (հիշեցնենք, որ Հունանյանենց խումբն այս օրը պետք է իրականացներ ահաբեկչությունը) տեւել է 5 րոպե 45 վայրկյան: Հոկտեմբերի 27-ին Հունանյանն ու Նազարյանը նաեւ հինգրոպեանոց խոսակցություն են ունեցել, իսկ այդ օրը ընդհանուր առմամբ հեռախոսով իրար հետ երեք անգամ են խոսել, ընդ որում, երկու անգամը ժամը 15.00-ից հետո:

Իսկ Նազարյանը, պարզվում է,  նախաքննությունից փորձել է թաքցնել Ն.Հունանյանի հետ դեպքի օրը իր ունեցած հեռախոսազրույցները։ Քննիչի՝ «Դուք նշել եք, որ 27.10.99 թվականին Ն. Հունանյանի հետ խոսել եք մեկ անգամ Ձեր բջջային հեռախոսով՝ ժամը 14.45-ից ժամը 15.45-ի սահմաններում. մինչեւ դեպքը Դուք նրա հետ էլի խոսե՞լ եք հեռախոսով, թե՞ ոչ» հարցին նա պատասխանել է. «Ոչ, չեմ խոսել: Խոսել եմ մեկ անգամ, ինչի մասին հայտնել եմ» (հ.13 գ.թ. 57): Տ.Նազարյանի զոքանչը նույնպես իր ցուցմունքում պնդում է, որ դեպքի օրը, ժամը 15:00-15:30-ի սահմաններում, Տիգրանը գնացել է տուն եւ անմիջապես քնել, ինչպես նաեւ նշում է, որ ժամը 15-ից մինչեւ 18:00-ն Տիգրանը ոչ մեկի հետ հեռախոսազրույց չի ունեցել: Իր ցուցմունքներում նույնն է պնդել Տ.Նազարյանը: Սակայն, ակնհայտ է, որ նա ու իր զոքանչը  կեղծում են, քանի որ համաձայն «ԱրմենՏելում» գրանցված տվյալների` դեպքի օրը՝ ժամը 16:32-16:34 ժամանակահատվածում  Հունանյանենց տնից 18 եւ 42 վայրկյան տեւողությամբ երկու հեռախոսազրույց է գրանցվել Տ.Նազարյանի բջջայինի վրա:

Նույն օրը ժամը 16:00-18:00-ն ընկած հատվածում նրա բջջային հեռախոսից եւս 3 հեռախոսազրույց է գրանցվել ՀԱՀ-ի ռեժիսոր Սուրիկ Սահակյանի հետ: Նախաքննության ընթացքում պարզվել ու հաստատվել է նաեւ, որ ժամը 16.00-16:30-ն ԱԺ-ում Տ.Նազարյանը զրուցել է իր օպերատոր Հակոբ Մարգարյանի հետ: Բացի դրանից, Դ.Բեջանյանը հետագայում իր ցուցմունքներում նշել է, որ դահլիճ ներս խուժելու պահին ԱԺ միջանցքում ինքը նկատել է Ն.Հունանյանին, որը կապույտ կոստյումով եւ մորուքով մի երիտասարդի հետ զրուցելիս է եղել, որին ինքը նմանեցրել է հետագայում դահլիճ եկած այն անձնավորությանը, որին Տիգրան Նազարյան են կոչել: 

Իսկ ինչ վերաբերում է հենց Նազարյանի ցուցմունքներին, ապա դրանց համաձայն, դեպքի օրը ժամը 18:00-ին քաղաքային հեռախոսով իրեն տուն է զանգահարել ու քնից արթնացրել ԱԱՆ աշխատակից Վահան Մանուկյանը, որից իմանալով, որ ինչ-որ մարդիկ գրավել են ԱԺ-ն, մեկնել է ստուդիա, իսկ այնտեղից էլ տեղեկանալով, թե ովքեր են ահաբեկիչները, անմիջապես անցել է գործի: Ահա, թե որն էր այդ գործը. «Բարձրացա Նորք, որտեղից զանգեցի ընկերոջս՝ ԱԱՆ աշխատակից Վահան Մանուկյանին եւ ասացի, որ կարող եմ փորձել Նաիրիին համոզել՝ զենքը վայր դնել: Վահանը ասաց, որ կզեկուցի ղեկավարությանը եւ ինձ կպատասխանի: Մի քանի րոպեից զանգեց եւ ասաց, որ գալիս է իմ ետեւից: (...)Նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանը հեռախոսով Նաիրիին ասաց, որ Տիգրանը եկել է եւ հեռախոսը փոխանցեց ինձ: Ասացի՝ ես եմ, կարո՞ղ եմ ներս գալ, Նաիրին ասաց՝ արի» /Հ.12 գ.թ. 101-103 /: Արդյոք ժամը 18.00-ից հետո ընկած ժամանակահատվածի համար Նազարյանի տված ցուցմունքները լրիվ համապատասխանո՞ւմ են իրականությանը: Մենք արդեն վերը առիթ ունեցանք հիմնավորելու, որ լրագրողը մինչեւ 18.00-ն ընկած հատվածի համար ստում է: Այսինքն նրան ոչ ոք էլ չի զանգել եւ տեղեկացրել ԱԺ-ում տեղի ունեցած ոճրագործության մասին: Նազարյանն այդ մասին տեղեկացել է տեղում՝ ԱԺ-ում: Իսկ սրանից էլ բխում է, որ նա ԱԱ ոչ մի աշխատակցի, լինի դա Մանուկյանը կամ որեւէ այլ ոք, զանգահարելու կարիք չի էլ ունեցել, ու ինչպես ինքն է ասում՝ «անցել է գործի» միանգամից դեպքից հետո:  Նազարյանի ամբողջ ցուցմունքը հնարավոր չէ ներկայացնել, ուստի այն մեկ-երկու բառով կարելի է հետեւյալ կերպ ձեւակերպել` նրա ասածից հասկանալի է դառնում, որ ինքը դահլիճ մտնելու առաջին իսկ պահից սկսել է Նաիրիին կողմնորոշել, որ նա հանձնվի, հանձն է առել եւ ինքն էլ կազմակերպել է Ալեքսան Հարությունյանի հետ տեղի ունեցած «բանակցությունը», իսկ բանակցության ժամանակ ինքն ու ԱԱ առաջին փոխնախարարը հսկել են միջանցքը, որպեսզի որեւիցե մեկը չխանգարի: 20 րոպե տեւած այդ բանակցության ժամանակ Ա.Հարությունյանի եւ Ն.Հունանյանի համար Տ.Նազարյանը սեփական նախաձեռնությամբ բացված շշերով «Ջերմուկ» է բերել. «Մի անգամ միայն մոտեցա, հարցրեցի, թե ջուր ուզո՞ւմ են: Նաիրին ասաց՝ այո...»:

Ուզում եմ ընթերցողին հիշեցնել, որ Ն.Հունանյանի արյունը անալիզի ենթարկելիս նրանում թմրանյութի բաղադրություն էր հայտնաբերվել, եւ դա հաստատված փաստ է, բայց է՛լ ավելի կարեւոր փաստ է այն, որ Հունանյանն ընդհանրապես թմրանյութեր չի օգտագործում: Ուրեմն, մնում է միայն ենթադրել, որ նրա օրգանիզմում թմրանյութի բաղադրությունը կարող էր հայտնվել արյան քննությունից ոչ ավել՝ քան 15-20 ժամ առաջ, իսկ այդ ընթացքում նա մշտապես գտնվել է պատանդների աչքի առջեւ, իսկ թե արդյոք մաքուր «Ջերմուկ» էր նրան հրամցվել թե ոչ՝ չգիտենք: Այստեղ նաեւ կասկածելի է այն, որ դեռ տեռորիստների ԱԺ-ում գտնվելու պահին Ռ.Քոչարյանի խորհրդական՝ Կասիա Աբգարյանը արտասահմանյան լրատվամիջոցներին արդեն հայտարարում էր, որ ահաբեկիչները մի քանի թմրամոլներ են: Գործի նյութերին ծանոթանալով՝ կարող ենք արձանագրել, որ Տ.Նազարյանը մեծ վստահություն է ունեցել ոչ միայն Ն.Հունանյանի մոտ, այլեւ, իր դիրքով չի զիջել ԱԱ առաջին փոխնախարարին անգամ: Այս առումով հետաքրքիր է նաեւ Տ.Նազարյանի դահլիճ մտնելն ու, ինչպես ինքն է նշում, «Նաիրիի հետ բանակցությունների եզրեր էր գտել ԱԱ փոխնախարարը, եւ ես սկսել էի օգնել նրան»:  Այստեղ, կարծում եմ, ուշագրավ է այն, որ եթե ահաբեկչի հետ ոչ մի կերպ բանակցել հնարավոր չի, թերեւս, հասկանալի կլիներ նրա ընկերոջ միջամտությունը, բայց, ինչպես տեսնում ենք, բանակցությունների եզրը գտնված ժամանակ է թույլատրվել Տ.Նազարյանի միջամտությունը, իսկ նման բան թույլ տալ չէր կարող ԱԱՆ պրոֆեսիոնալը, քանի որ այն կարող էր հակառակ ազդեցություն ունենալ: Եվ, ուրեմն, եթե Գ. Գրիգորյանը, որը նաեւ պրոֆեսիոնալ է, բանակցության եզրեր գտնելով հանդերձ թույլ է տալիս Տ.Նազարյանի միջամտությունը, ուրեմն նա` կամ իր վերադասից ունեցել է նման հանձնարարություն կամ Գ.Գրիգորյանը շատ մոտիկից է ճանաչել Տ.Նազարյանին եւ վստահել է նման իրավիճակներում Տ.Նազարյանի դրսեւորելիք ունակություններին, կամ Գ.Գրիգորյանը լավ է իմացել Ն.Հունանյանի բնավորությունը, նրա կապերն ու վերաբերմունքը Տ.Նազարյանի եւ միաժամանակ՝ Տ.Նազարյանի ազդեցությունը Հունանյանի վրա: Հակված եմ կարծելու, որ ամենահավանականը  3-րդ տարբերակն է: Սրա հիման վրա կարծում եմ հնարավոր է նման եզրակացություն անել. Ն.Հունանյանը ԱԱՆ գործակալ է, իսկ Տ.Նազարյանը վերջինիս նկատմամբ մշտապես հսկողություն իրականացնողն ու, հարկ եղած դեպքում, նրան ուղղորդողն է եղել: 

Չնայած դեպքի օրը ԱԺ-ում էին գտնվում ԱԱՆ բազմաթիվ աշխատակիցներ, բայց ԱԱ փոխնախարարը հենց Տ.Նազարյանին է հանձնարարում գործել. «Ա.Հարությունյանի եւ Ն.Հունանյանի հանդիպումից մոտ մեկ ժամ հետո Գրիգորի Գարեգինովիչն ինձ ասաց, որ գնամ եւ դահլիճ ուղեկցեմ ՀՀ գլխավոր դատախազության քննիչներին, որպեսզի նրանք տեղազննություն կատարեն»  (Հ.13  գ.թ. 223):  Տարօրինակ է, չէ՞:

Վահագն Ղուկասյան

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2002 թվականի հունիսի 25-ի համարում

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6565 դիտում

ԿԸՀ-ն սահմանել է քվեաթերթիկների նմուշները և ՔԿՀ-ներում քվեարկության սկիզբը․ ովքեր չունեն ընտրական իրավունք

Վստահ եմ՝ այս պարգևները ձեզ համար կլինեն ոչ միայն կատարված աշխատանքի գնահատական, այլև նոր պատասխանատվություն

Արթուր Նահապետյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

Հայաստանը ոչ պաշտոնապես հայտնել է ՌԴ-ից որոշ դիտորդների անցանկալի լինելու մասին. Զախարովա

Գյումրի-Լանջիկ ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ կա տուժած

Մխիթար Գոշի մեդալներ, դասային աստիճաններ․ պարգևատրումներ Քննչական կոմիտեում

Տիգրան Մեծի պողոտայում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փոխվարչապետը մասնակցել է Հանրապետության տոնին և Ապարանի հաղթական ճակատամարտի 108-ամյակին նվիրված միջոցառմանը

Վարդանուշ Գրիգորյանին շնորհվել է քաղծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան

Գուսանագյուղ բնակավայրում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել

Ճանապարհային դեպարտամենտ ծրագրերի ղեկավար Կարեն Շեկոյանը պարգևատրվել է «Աշխատանքային վաստակի համար» մեդալով

Աշխույժ, ուժեղ երիտասարդ եմ եղել, ասել են՝ Դոդի Գագո, իմ ցեղի մեջ էլ դոդ ամաններով են կերել

Անահիտ Ավանեսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով

Մհեր Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով

Վիճաբանություն և ծեծկռտուք Էջմիածնում, թիրախում նախկին քաղաքապետի բարեկամն է եղել․ 5 անձ է ձերբակալվել

Հետախուզահարվածային «ԴԵՎ-3» ԱԹՍ․ զորահանդեսին ցուցադրվեցին հայրենական ռազմարդյունաբերության կարևոր նմուշներ ևս

BMW-ն հայտնվել է ձորակում․ կան զոհ և 3 վիրավnր, բոլորը՝ 16-18 տարեկան

Հանրապետության օրվա առթիվ մի շարք զինվորականների շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում

Ասում են՝ պետական պարտքը կրկնապատկվել է. հրապարակում դուք տեսաք մեր պետական պարտքը, որ «կանսեռվի կոկոշ» չէր

Վրաստանը նույնպես մնաց առանց ռուսական գազի, բայց այն գնեց մյուս հարևաններից շատ ավելի ցածր գնով. Սաակաշվիլի

ԵԱՏՄ առաջնորդները կքննարկեն միությանը Հայաստանի մասնակցության հարցը. Ուշակով

Կարողացել ենք պահպանել վստահելի հարաբերություն ԱՄՆ-ի և Իրանի հետ. դա մի բանի շնորհիվ է՝ մենք խաղեր չենք խաղում

Դա մեր ինքնիշխան որոշումն է. վարչապետը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշման և ժամկետների մասին

Մենք ՌԴ գործընկերների հետ հանգիստ, առանց նյարդի, համբերատար կաշխատենք և բոլոր խնդիրները կլուծենք. վարչապետ

Դու պատրաստվիր, որ առաջիկայում վանդակում ես ապրելու, հետդ էլ որձ կլինի, խոստանում եմ. Փաշինյանը՝ Ծառուկյանին

Իրավապահ և ինստիտուցիոնալ համակարգը բավականին զարգացած է և «բնում կխեղդի» ցանկացած հեղաշրջման փորձ. վարչապետ

Առավոտից իրիկուն բանակի հզորացումից խոսողների մի մասը «Ֆեյսբուք»-ում թույն ու ատելություն է թափում. Ղազարյան

Զորահանդեսից հետո բազմաթիվ քաղաքացիներ վանկարկում են՝ «Նիկո՛լ, վարչապե՛տ». տեսանյութ

Սամվել Կարապետյանը երրորդ ներողությունը կխնդրի. Փաշինյանը հայտնել է՝ դատական ևս մեկ հայց կներկայացնի նրա դեմ

Մեր պետականության կարևոր հիմնասյունը՝ մեր բանակը․ Տիգրան Ավինյան

ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները լքում են Կիևը. Կալաս

Պուտինին Աստանայում դիմավորել են ռուսական եռագույնով ինքնաթիռների թռիչքով. բանակցությունները մեկնարկել են

Ռուբիոն ընդգծել է, որ ԱՄՆ-ն Հայաստանի հետ տեսնում է նոր և կարևոր հարաբերությունների զարգացում. Նարեկ Մկրտչյան

Բոլոր իրավիճակներում պետք է կենտրոնացած մնանք պետության շահի վրա. այս հայեցակարգն է առաջնորդում մեզ. Փաշինյան

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան կարբամիդ և ալյուր են ուղարկվել

2026 թվականի Հանրապետության այս օրը նշում ենք բոլորովին նոր պատմական պայմաններում. Փաշինյան

Հանրապետության հրապարակում ընթացող զորահանդեսը՝ լուսանկարներով

Հրետանային համազարկեր են հնչել՝ ի հիշատակ նահատակների

Զորահանդես-հաշվետվության մարտաշարքով կանցնի շուրջ 7 երկրի, ինչպես նաև ՀՀ սպառազինություն և ռազմական տեխնիկա

Որոշ երթուղիներ սպասարկող տրանսպորտային միջոցները կշրջանցեն նշված հատվածները