Հայաստանի պարտքային պղպջակը կարող է պայթել

14/07/2015 schedule21:40

Հայաստանի տնտեսության ներկա վիճակին գնահատականներ տալիս սովորաբար մատնանշվում են մակրոտնտեսական ցուցանիշները` այս կամ այն ոլորտում արձանագրված աճն ու անկումը, եւ այլն:

Եթե բավարարվենք միայն այս ցուցանիշներով, ապա կարելի է ասել, որ մեր տնտեսության վիճակը վատ է, բայց աղետալի չէ. մի ոլորտում մի քիչ նվազում է, մյուս ոլորտում՝ մի քիչ աճում... Մի խոսքով՝ առաջին հայացքից կարծես թե յոլա ենք գնում: Սակայն միայն այդ ցուցանիշները բավարար չեն իրական վիճակը ու սպասվող հեռանկարները գնահատելու տեսանկյունից: Ամենեւին բավարար չեն: Եւ խնդիրն այն չէ, որ պաշտոնական այդ ցուցանիշները կարող են կեղծվել եւ կեղծվում են: Կան այլ ցուցանիշներ, որոնք լավագույնս ցույց են տալիս գալիք աղետը: Խոսքը հայաստանյան ընկերությունների այսպես կոչված կրեդիտորական եւ դեբիտորական պարտքերի մասին է: Այսինքն, թե ընկերությունները ուրիշ տնտեսվարողներին որքան են պարտք եւ այլ տնտեսվարողներ որքան են պարտք այդ ընկերություններին: Ահա այս տվյալներն են, որ ցույց են տալիս մոտալուտ աղետը: Վերջերս կառավարության կազմակերպած տնտեսական համաժողովի ժամանակ Հայ-ամերիկյան առեւտրային պալատի նախագահ Տիգրան Ջրբաշյանն իր ելույթում արծարծեց այս խնդիրը եւ հայտարարեց, որ ընկերությունները իրար մեջ պարտքեր են կուտակում. «Դա երկար տեւել չի կարող եւ մի օր բերելու է պայթյունի»,- հայտարարել էր նա: Սա չափազանցություն չէ:

Հիմա մի քանի թվային տվյալներ: Այս տարվա մարտի վերջի դրությամբ մեծ եւ միջին ընկերությունների կուտակած կրեդիտորական պարտքերը կազմում էին 2 տրիլիոն 790 միլիարդ դրամ: Այսինքն՝ նշված ընկերությունները այլ տնտեսվարողներին, բանկերին, բյուջեին, անհատ անձանց պարտք էին այդքան գումար: 2014 թվականի մարտի վերջին այդ պարտքը կազմում էր 2 տրիլիոն 224 միլիարդ դրամ: Ստացվում է, որ մեկ տարվա ընթացքում ընկերությունների ունեցած պարտքը աճել է 606 միլիարդ դրամով կամ՝ ավելի քան մեկ միլիարդ դոլարով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, միայն այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում մեծ եւ միջին ընկերությունների կրեդիտորական պարտքերը աճել են 6.6 տոկոսով, ընդ որում՝ բյուջեին ունեցած պարտքերը աճել են 7 տոկոսով, աշխատակիցներին աշխատավարձի գծով ունեցած պարտքերը աճել են 37 տոկոսով եւ այլն:    

Ամենատխուրը ոչ այնքան պարտքերի մեծությունն է, այլ դրանց՝ ժամկետանց մասը կամ ավելի ճիշտ՝ ժամկետանց պարտքերի աճի տեմպը: Եթե անցած տարվա մարտի վերջին ընկերությունների ժամկետանց կրեդիտորական պարտքերը կազմում էին ընդամենը 711 միլիոն դրամ, ապա այս տարվա մարտի վերջին այդ ցուցանիշը արդեն 1.9 միլիարդ դրամից ավելին էր: Այլ կերպ ասած՝ ժամկետանց պարտքերի ծավալը վերջին մեկ տարվա ընթացքում աճել է 2.7 անգամ:

Ի՞նչ է սա նշանակում: Ընկերությունը ապրանք կամ ծառայություն է մատուցել, բայց դրա համար չի ստացել նախատեսված գումարի մի զգալի մասը: Իր հերթին՝ այդ նույն ընկերությունը հումք, ապրանքներ կամ ծառայություն է ստացել այլ անձանցից եւ նրանց նույնպես չի վճարել գումարի մի զգալի մասը: Այսինքն՝ Հայաստանում ահագնացող տեմպերով փչվում է պարտքային պղպջակը: Տնտեսագետների կարծիքով, սրա պատճառներից մեկն էլ այն է, որ բանկերը չեն կարողանում ընդունելի պայմաններով վարկային ռեսուրսներ ապահովել բիզնեսի համար: Դրան գումարվում է նաեւ արտադրված կամ ներմուծված ապրանքների սպառման ծավալների կտրուկ նվազումը, արտահանման կրճատումը եւ այլն, եւ այդպես շարունակ: Տնտեսության կողմից արտադրված ապրանքների ու ծառայությունների ներկա ծավալը արդեն չի արտահայտում շուկայում առկա պահանջարկի ծավալները: Ապրանքների ու ծառայությունների արտադրության ծավալները ավելի շատ կրում են իներցիոն բնույթ: Այսինքն՝ պատկերավոր ասած, արտադրողները առաջվա ծավալներով արտադրանք են թողարկում, որը չեն կարողանում սպառել կամ սպառելու դեպքում՝ չեն ստանում իրենց նախատեսած գումարը: Ծախսերը հոգալու համար ընկերությունները սկսում են մաշեցնել իրենց «հոգապահուստները»... Ակնհայտ է, որ այս իներցիան երկար տեւել չի կարող եւ մի ինչ-որ պահի այդ շղթան կտրվելու է: Եւ հենց դա էլ բերելու է այն աղետին, որին ենթագիտակցորեն սպասում է ամբողջ հայաստանյան բիզնեսը: Սրան պետք է գումարել նաեւ մեր պետական պարտքի աճի ահագնացող տեմպը, եւ ամեն ինչ պարզ կդառնա: 

Այնպես չէ, որ ստեղծված իրավիճակը լուծումներ չունի: Լուծումներ կան բոլոր իրավիճակների դեպքում, եւ լուծումներ գտնելու պարտականությունը, բնականաբար, կառավարությանն է: Սակայն ամբողջ դժբախտությունն այն է, որ կառավարությունը կա՛մ չի գիտակցում, որ մեր տնտեսության առաջ լրջագույն խնդիրներ կան, կա՛մ գիտակցում է, բայց որեւէ միջոց չի ձեռնարկում: Դժվար է ասել, թե այս տարբերակներից որն է ավելի վատ: Բովանդակային իմաստով որեւէ տարբերություն այս տարբերակների մեջ չկա: Էականն այն է, որ մեզ, թերեւս, չի հաջողվի խուսափել ամենավատ հեռանկարից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
955 դիտում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին

Հնդկաստանում ուժգին հեղեղումների ու սողանքների հետևանքով 30 մարդ անհետ կորած է

Անբարոյականը խոսում է բարոյականությունից, յուբկայով Գեբելս Զախարովան էլ՝ դեմոկրատիայից. Մեհրաբյան. տեսանյութ

Զավթելու էին իշխանությունը, հետո զիջելու էին ինքնիշխանությունը. եթե ծրագրված տեռորիզմը հաջողվեր. Կոնջորյան

«Հոկտեմբերի 27»-ից վտանգավոր բան էր ծրագրվում. սքեմը վերմակ չէ, որ քաշես վրադ, ահաբեկչություն անես. տեսանյութ

Հայաստանը Ղազախստանում ռազմական կցորդ կունենա. վարչապետը որոշում է ստորագրել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Կմեկտեղվեն անտառային հրդեհները կանխելու ջանքերը․ տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը

Հարգանքին՝ հարգանքով, անարգանքին՝ անարգանքով. Վարդան Ղուկասյանը բացակայել է Շիրակի մարզխորհրդի նիստից

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները

ԵՄ-ն հաստատել է Բուլղարիայի անդամակցությունը եվրագոտուն

ՀԾԿՀ-ն մերժել է ՀԷՑ-ի ներդրումային ծրագրի՝ 2025 թվականի մասով առաջարկվող փոփոխությունները

Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն»-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացը. 450 մարդ աշխատավարձ չի ստացել

Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել. հայտնի է խափանման միջոցը

Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը ծանր հարվածներով իջնելու է մեր անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին

ՌԴ քաղաքացի Սամվել Կարապետյանը ընդունել է, որ ՀՀ պետականության դեմ կռիվ է տալիս. ինձ դատի է տվել. Չախոյան

ՀՀ անունից թողարկված եվրապարտատոմսերը հասանելի են Հայաստանի ֆոնդային բորսայում

Զորավարժադաշտում, նախնական տվյալներով ականանետային կրակոցի պայթյուն է եղել, կան տուժածներ. ՊՆ

Խաչփառ գյուղի տներից մեկում հրդեհ է. հայտարարվել է բարդության «Թիվ 2» կանչ

Այգեշատի մանկապարտեզը վերանորոգված և գույքով համալրված է. վարչապետ. տեսանյութ

Արծվիկ Մինասյանը Քննչական կոմիտեում է

Գումարի նշումներով անվանացուցակներ, գումար. Սամվել Կարապետյանի աջակցության հավաքի գործով դեպքեր են բացահայտվել

Հայտնի է Սեյրան Օհանյանի խափանման միջոցը

Թուրքիան Ֆրանսիային հորդորել է չմիջամտել իր դատական գործընթացներին

Այո, հարցաքննվում էի, մեղադրանք են առաջադրել, ես ցուցմունք չեմ տվել. Սեյրան Օհանյան

Արտակ Զեյնալյանին են հանձնվել ՍԴ դատավորի հատուկ համազգեստը՝ պատմուճանը, ինչպես նաև թղթապանակը

Չնախատեսված հանդիպում Լեռնանիստի բնակիչների հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սեյրան Օհանյանը Քննչական կոմիտեում է, հարցաքննվում է

Արթուր Սարգսյանը կկալանավորվի. ԱԺ-ն համաձայնություն տվեց ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրին

Տեղի է ունեցել 80 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտն այլևս իրականություն է. ԲՏԱ նախարար

Սիսիանը և հարկայինը թալանածը Արցախի տեղը չգիտե՞ր, թե՞ ազգային արժեքը խառնել էր ազգային արժույթի հետ. Ղազարյան

Կա հիմնավոր կասկած, որ Արթուր Սարգսյանը կդիմի փախուստի. Վարդապետյանը՝ նրան ազատությունից զրկելու հիմքերի մասին

Անդրադարձ է կատարվել խաղաղության հաստատման քայլերին. հեռախոսազրույց են ունեցել ՀՀ և Հորդանանի ԱԳ նախարարները

Վարչապետն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման մասնակիցներին

Արթուր Սարգսյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հրազդան համայնք․ մեկնարկել է կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրը

Տրվեց Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկը․ վարչապետ

Գագիկ Ծառուկյանին հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե

«ՍՕՍ Մանկական Գյուղեր»-ի աշխատակազմը վարչապետին ներկայացրել է գործունեության, մատուցվող ծառայությունների մասին