Երևան
12 °C
Սիրիայից Հայաստան ներգաղթած մեր հայրենակիցները տեղի խնդիրներին դիմակայելու համայնք են ձեւավորել Հայաստանում: Այլ կերպ ասած՝ «սփյուռք՝ հայրենիքում»: Նրանք նախընտրում են ավելի շատ իրար հետ շփվել, միմյանց ծառայություններից օգտվել:
Մաշտոցի պողոտայում գործող գեղեցկության սալոններից մեկի ցուցանակին գրություն է. «Մենք ունենք սիրիահայ կանացի վարսահարդար»: Գեղեցկության սրահում մեզ հայտնեցին, որ սա ոչ թե գովազդի միջոց է, մոդայի հետ քայլելու ցանկություն եւ այլն, այլ՝ պարզվում է, որ սիրիահայերը սիրում են համերկրացի վարպետի մոտ հաճախել: Սիրիայից գաղթած մեր հայրենակիցների բիստրոներում հաճախորդների մեծ մասը սիրիահայեր են: Եվ խնդիրը նոստալգիայի մեջ չէ: Սիրիահայերն իսկապես այստեղ հարմարվելու մեծ խնդիր ունեն, եւ կես բառից հասկանում են իրար: Տան վարձ, տեղական բարբառներ ու ժարգոն: Սիրիահայերը ստիպված են ոչ միայն արեւալահայերենին ու Երեւանի ժարգոնին ընտելանալ, այլեւ՝ տեղացիների կողմից գործածվող ռուսերենին: Ավելի դժվար է հարկային մարմիններին ընտելանալը:
Երեւանի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի գետնանցումի մի հատվածում շարքով փոքրիկ կրպակներ են եւ գրեթե բոլորի վարձակալները սիրիահայեր են: Այստեղ նրանք արագ սննդի կետեր են բացել, վարսավիրանոց, համակարգչային սարքերի եւ արեւելյան համեմունքների խանութներ եւ այլն:
Սաքո Քիրազյանը գետնանցումում մոտ 10 ամիս առաջ համեմունքների խանութ է բացել, որտեղ վաճառում է համեմունքներ, բնական օճառներ, իսկական բնական ձիթապտուղ՝ բերված Սիրիայից, Լիբանանից, Իրանից: Հիմնականում աշխատում են որակի վրա: «Առաջին անգամ եկողը ասում է՝ մի քիչ թանկ ա: Բայց որ առնի, գնա՝ էլի գալու է»,-ասաց Սաքոն: Հարցին, թե՝ բիզնեսն արդարացնու՞մ է իրեն, նա պատասխանեց, որ դա բիզնես ասելը սխալ կլինի, քանի որ ամսեկան շահույթը հավասար է «ուրիշի մոտ աշխատելու աշխատավարձին»: «Սա նախընտրելի է: Չնայած հազիվ մեր ծախսերը հասցնում ենք, կամ չենք հասցնում, բայց դե ի վերջո գիտենք, որ մերն է»,-նշեց Սաքոն: Այս խանութը Քիրազյանների ընտանիքին կերակրող միակ աղբյուրն է: Սիրիայում նրանք զբաղվել են երկաթի մշակմամբ: Այնտեղի եւ այստեղի ապրուստը համեմատելով՝ Սաքոն նշում է, որ Սիրիայում աշխատավարձերը մի 40 տոկոսով ավելի բարձր էին, բայցեւ ապրուստն էլ մոտ 70 տոկոսով էժան էր:
Քիրազյանները մոտ երեք տարի առաջ են Հալեպից գաղթել Հայաստան: Գերդաստանի մնացած ճյուղերը ցրվել են տարբեր ուղղություններով՝ Լիբանան, ԱՄՆ, կամ էլ մնացել են Հալեպում: Սաքոյի ծանոթների ավելի քան հիսուն տոկոսը այստեղ հաստատվել փորձելուց հետո մեկնել է այլ երկրներ: «Առաջինն իմ հարազատներից մեկը գնաց: Եկավ էստեղ, փորձեց իր բիզնեսը, դժբախտաբար էստեղ իր գործը պահանջարկ չունեցավ: Բարեկամս գյուղատնտեսական մեքենաների մասեր էր վաճառում: Էստեղ էդ բաների պահանջարկը շատ քիչ է: Ու չկարողացան հարմարվել: Մենք կարելիի չափ ուզում ենք մնանք: Բայց երբ որ նույնիսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի դիմանում, ուզում է գնալ, մենք ո՞նց դիմանանք: Կարող է մի օր գալ, որ էլ չկարողանանք մնալ: Գնալով երկրի վիճակը բարդանում է: Սիրիայում եթե 24 ժամ աշխատես եւ ցանկանաս 25-րդ ժամն էլ աշխատես՝ առիթ կար: Բայց էստեղ աշխատելու մոտվիացիա չունես: Էսպիսի համեմունքների խանութի նման խանութն էնտեղ մի վայրկյան առանց հաճախորդների չէր մնում»,-պատմեց Սաքոն:
Հարկային օրենսդրության խնդիրներ կան: Հատկապես ակցիզավորման խնդիրն է անհանգստացնում: Նա գտնում է, որ բաներ կան՝ ծայրահեղության է հասել: Սուրճը պետք է ակցիզավորել: Սաքոն վաճառում է կիլոգրամով սուրճ եւ չգիտի՝ ի՞նչը ակցիզավորել: «Հարցնում եմ՝ ասում են չգիտենք: Մի օր կգա հարկային աշխպատողը եւ կասի՝ արգելված է գրամով սուրճ վաճառել առանց ակցիզավորելու: Բայց ես հարկայինում հարցրել եմ՝ ինչ անել, ասել են՝ չգիտենք»:
Սաքոյի խանութ այցելողները հիմնականում Սիրիայի կամ Լիբանանի հայեր են: Նրանցից մեկը դա մեկնաբանեց այսպես. «Դա բնազդ է»: Սաքոն էլ ավելացրեց. «Ես օրինակ սիրիահայի տաքսի եմ նստում, որպեսզի ակցենտի պրոբլեմ չլինի, հասկանանք իրար: Ես վարսավիրանոց սիրիահայի մոտ եմ գնում»: Սաքոն դժգոհ է պետական մարմիններից, որ սիրիահայերին ցուցաբերվող օգնությունը հանրությանը ներկայացնելիս մի քանի անգամ չափազանցում են: Մի քանի օր առաջ նրա ծանոթներից մեկը մտել է խանութ ու շնորհավորել, թե՝ «լավ է, Սփյուռքի նախարարությունը ձեզ առեւտրի տարածքը հատկացրել է անվճար»: «Տարածքները վարձակալել ենք, հարկային դաշտ մտել ենք, մեր տները մենք ենք վարձել... Կարող ա մի 50-100 ընտանիքի տան վարձի մի բաժինը հատկացվում է, էդ էլ ոչ թե պետության, այլ բարեգործական կազմակերպությունների կողմից: Մի քիչ վիրավորական է»,-ասաց Սաքո Քարազյանը:
Սիրիահայ մի ձեռներեց, խնդրելով իր անունը չհրապարակել, շատ բողոքեց հատկապես հարկային մարմիններից: «Որքան խոսում ենք հարկային խնդիրներից, հարկային աշխատողները ետեւներիցս են ընկնում: Ամսական երկու սառնարանի համար քաղաքապետարանին ենք վճարում 15 հազար, 3-4 քառակուսի փոքր տարածքի համար՝ 30-40 հազար, ՀԴՄ էլ հանկարծ չտաս՝ կփակեն խանութդ: Շատ դժվար է...»,-ասաց ձեռներեցը: Զրուցակցիս ընկերների մեծ մասը Հայաստանում երկար չեն մնացել: Մեկնել են եվրոպական երկրներ: «Որ տեսան էստեղի դժվարությունը, ասացին՝ մենք պիտի գաղթենք, դու մնա՞ս, ասացի՝ ես կմնամ: Բայց որ տեսնում եմ՝ ինչ վերաբերմունք է... Եթե հանգիստ չպիտի ապրիս քու քաղաքիդ մեջ... Մի քիչ թող հանգիստ թողնեն մեզ: Ոչ միայն մեզ՝ սիրիահայերին, այլեւ՝ տեղացիներին»,-նեղսրտած էր: Եվ նյութը պատրաստ էր տպագրության, երբ տեղեկություն ստացանք այն մասին, որ մի քանի օր առաջ արագ սննդի կետ բացած մի սիրիահայի տուգանել են ՀԴՄ չտրամադրելու համար, տուգանքն էլ՝ ավելի քան 100 հազար դրամ:
Հ. Գ. Հայաստանում է գտնվում 12 հազարից ավելի սիրիահայ: Նրանց մի զգալի մասը հայրենիքում իրեն զգում է ինչպես օտար երկրում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԸՀ-ն սահմանել է քվեաթերթիկների նմուշները և ՔԿՀ-ներում քվեարկության սկիզբը․ ովքեր չունեն ընտրական իրավունք
Վստահ եմ՝ այս պարգևները ձեզ համար կլինեն ոչ միայն կատարված աշխատանքի գնահատական, այլև նոր պատասխանատվություն
Արթուր Նահապետյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան
Հայաստանը ոչ պաշտոնապես հայտնել է ՌԴ-ից որոշ դիտորդների անցանկալի լինելու մասին. Զախարովա
Գյումրի-Լանջիկ ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ կա տուժած
Մխիթար Գոշի մեդալներ, դասային աստիճաններ․ պարգևատրումներ Քննչական կոմիտեում
Տիգրան Մեծի պողոտայում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փոխվարչապետը մասնակցել է Հանրապետության տոնին և Ապարանի հաղթական ճակատամարտի 108-ամյակին նվիրված միջոցառմանը
Վարդանուշ Գրիգորյանին շնորհվել է քաղծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան
Գուսանագյուղ բնակավայրում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
Ճանապարհային դեպարտամենտ ծրագրերի ղեկավար Կարեն Շեկոյանը պարգևատրվել է «Աշխատանքային վաստակի համար» մեդալով
Աշխույժ, ուժեղ երիտասարդ եմ եղել, ասել են՝ Դոդի Գագո, իմ ցեղի մեջ էլ դոդ ամաններով են կերել
Անահիտ Ավանեսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով
Մհեր Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով
Վիճաբանություն և ծեծկռտուք Էջմիածնում, թիրախում նախկին քաղաքապետի բարեկամն է եղել․ 5 անձ է ձերբակալվել
Հետախուզահարվածային «ԴԵՎ-3» ԱԹՍ․ զորահանդեսին ցուցադրվեցին հայրենական ռազմարդյունաբերության կարևոր նմուշներ ևս
BMW-ն հայտնվել է ձորակում․ կան զոհ և 3 վիրավnր, բոլորը՝ 16-18 տարեկան
Հանրապետության օրվա առթիվ մի շարք զինվորականների շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում
Ասում են՝ պետական պարտքը կրկնապատկվել է. հրապարակում դուք տեսաք մեր պետական պարտքը, որ «կանսեռվի կոկոշ» չէր
Վրաստանը նույնպես մնաց առանց ռուսական գազի, բայց այն գնեց մյուս հարևաններից շատ ավելի ցածր գնով. Սաակաշվիլի
ԵԱՏՄ առաջնորդները կքննարկեն միությանը Հայաստանի մասնակցության հարցը. Ուշակով
Կարողացել ենք պահպանել վստահելի հարաբերություն ԱՄՆ-ի և Իրանի հետ. դա մի բանի շնորհիվ է՝ մենք խաղեր չենք խաղում
Դա մեր ինքնիշխան որոշումն է. վարչապետը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշման և ժամկետների մասին
Մենք ՌԴ գործընկերների հետ հանգիստ, առանց նյարդի, համբերատար կաշխատենք և բոլոր խնդիրները կլուծենք. վարչապետ
Դու պատրաստվիր, որ առաջիկայում վանդակում ես ապրելու, հետդ էլ որձ կլինի, խոստանում եմ. Փաշինյանը՝ Ծառուկյանին
Իրավապահ և ինստիտուցիոնալ համակարգը բավականին զարգացած է և «բնում կխեղդի» ցանկացած հեղաշրջման փորձ. վարչապետ
Առավոտից իրիկուն բանակի հզորացումից խոսողների մի մասը «Ֆեյսբուք»-ում թույն ու ատելություն է թափում. Ղազարյան
Զորահանդեսից հետո բազմաթիվ քաղաքացիներ վանկարկում են՝ «Նիկո՛լ, վարչապե՛տ». տեսանյութ
Սամվել Կարապետյանը երրորդ ներողությունը կխնդրի. Փաշինյանը հայտնել է՝ դատական ևս մեկ հայց կներկայացնի նրա դեմ
Մեր պետականության կարևոր հիմնասյունը՝ մեր բանակը․ Տիգրան Ավինյան
ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները լքում են Կիևը. Կալաս
Պուտինին Աստանայում դիմավորել են ռուսական եռագույնով ինքնաթիռների թռիչքով. բանակցությունները մեկնարկել են
Ռուբիոն ընդգծել է, որ ԱՄՆ-ն Հայաստանի հետ տեսնում է նոր և կարևոր հարաբերությունների զարգացում. Նարեկ Մկրտչյան
Բոլոր իրավիճակներում պետք է կենտրոնացած մնանք պետության շահի վրա. այս հայեցակարգն է առաջնորդում մեզ. Փաշինյան
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան կարբամիդ և ալյուր են ուղարկվել
2026 թվականի Հանրապետության այս օրը նշում ենք բոլորովին նոր պատմական պայմաններում. Փաշինյան
Հանրապետության հրապարակում ընթացող զորահանդեսը՝ լուսանկարներով
Հրետանային համազարկեր են հնչել՝ ի հիշատակ նահատակների
Զորահանդես-հաշվետվության մարտաշարքով կանցնի շուրջ 7 երկրի, ինչպես նաև ՀՀ սպառազինություն և ռազմական տեխնիկա
Որոշ երթուղիներ սպասարկող տրանսպորտային միջոցները կշրջանցեն նշված հատվածները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT