Ինչո՞ւ չեն ճանաչում Հայաստանի անկախությունը

15/08/2015 schedule15:27

Պակիստան և Սաուդիան Արաբիա. սրանք այն երկրներին են, որոնք մինչ օրս չեն ճանաչել Հայաստանի Հանրապետության անկախությունը: Ինչ վերաբերում է Պակիստանին, ապա այս դեպքում չճանաչելու պատճառներն ավելի պարզ են և թաքնված են Ղարաբաղյան հակամարտության հիմքում ու Ադրբեջանի վարած քաղաքականության մեջ: Մեզ հետ զրույցում այս համոզմունքը հայտնեց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը և մանրամասնելով իր դիտարկումը՝  ասաց. «Թերևս դա այն եզակի երկրներից մեկն է, որտեղ բավականին ուժեղ է իսլամական գործոնը, և արդյունքում Ադրբեջանը կարողացել է նրանց համոզել, որ Ղարաբաղյան հակամարտությունը կրոնական հիմքի վրա տեղի ունեցող հակամարտություն է: Եվ այս կտրվածքով՝ Պակիստանը հրաժարվել է ճանաչել Հայաստանի անկախությունը, այսինքն՝ վերջինս գտնում է, որ քրիստոնյա հայերը նեղացրել են իրենց մահմեդական եղբայրներին: Բայց այստեղ պիտի ուշադրություն դարձնենք նաև Ադրբեջան-Պակիստան հարաբերություններին: Այս տարիների ընթացքում Ադրբեջանը չափազանց մեծ գումարներ է ծախսում Պակիստանում, տարատեսակ ներդրումներ է կատարում: Հենց այդ ներդրումներն են, որ Պակիստանը չի ցանկանում կորցնել՝ դրա դիմաց չճանաչելով Հայաստանի հետ հարաբերությունները, հատկապես երբ նա այդ հարաբերություններից ավելի քիչ շահելու բան ունի, քան Ադրբեջանի նախագահականի բարեհաճություններն են»,- նկատեց նա:

Իսկ ինչ վերաբերում է Սաուդիան Արաբիային, ապա այս դեպքում պատճառները փոքր-ինչ ավելի անհասկանալի են: Արևելագետ Վարդան Ոսկանյանը կարծիք հայտնեց, թե այս դեպքում ևս դեր ունեն Ադրբեջանական գործոնը, Ղարաբաղյան հակամարտությունը, բայց հաշվի առնելով այն, որ Հայաստանն ունի հիանալի հարաբերություններ մի շարք արաբական երկրների հետ, մեզ համար այդքան էլ կարևոր չեն այս պետության հետ հարաբերություններ հաստատելը. «Սաուդիան Արաբիան արաբական թերակղզու այն հազվադեպ երկրներից է, որի անվան մեջ նույնիսկ  գրանցված է իշխող արքայատոհմի անվանումը, ինչը 21-րդ դարում զավեշտալի երևույթ է: Դա մի պետություն է, որը միանշանակ բռնապետական բնույթ ունի, և որտեղ կան այնպիսի տարօրինակ արգելքներ, որոնք ուղղակի զարմանալի են այսօրվա դրությամբ, օրինակ՝ սահմանափակում կնոջ՝ մեքենա վարելու իրավունքի նկատմամբ և այլն: Ադրբեջանը նույնպես ունի որոշակի հարաբերություններ այս երկրի հետ և որոշակի ազդեցություն տարբեր իսլամիստական խմբավորումների շրջանակներում՝ հաշվի առնելով այն, որ Ս. Արաբիան վահաբականության՝ իսլամական այս ուղղության հետևորդ երկիր է: Բացի այս էլ՝ որպես ծայրահեղ իսլամիստական գաղափարախոսություն ունեցող երկիր՝ բնականաբար առաջնայնությունը տալիս է Ադրբեջանին՝ չնայած Ադրբեջանը համարել իսլամական պետություն, խիստ չափազանցություն կլինի: Այս գործոնը ևս ունի որոշակի դերակատարություն, բայց կան հնարավորություններ, մասնավորապես՝ Պակիստանի դեպքում՝ ունենալու որոշակի հարաբերություններ: Կարծում եմ՝ համապատասխան մասնագիտական աշխատանքի դեպքում կարելի է Պակիստանի հետ որոշակի հարաբերություններ հաստատել»,- ասաց պարոն Ոսկանյանը:

Իսկ պետական-պաշտոնական մակարդակով արվո՞ւմ են այդ քայլերը՝ Պակիստանի ու Սաուդիան Արաբիայի քաղաքական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ փոխելու և որոշակի դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: Մեր այս հարցադրմանը պատասխանեց ՀՀ Ազգայի ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ով իր խոսքում նշեց. «Հայաստանի Հանրապետությունը թշնամական վերաբերմունք չունի որևէ երկրի նկատմամբ: Իսկ թե որն է խնդիրը, որ այդ երկրները մինչ օրս չեն ճանաչել Հայաստանի անկախությունը և ինչու չեն ցանկանում հարաբերություններ հաստատել մեզ հետ, անկեղծ ասած՝ բարդ է բացատրել: Այստեղ խնդիրը երևի Ադրբեջանով ու տարածաշրջանով է պայմանավորված, և մեր հարևանների հետ մեր «ջերմ» հարաբերություններով: Բայց դրանք ռացիոնալ հիմքեր չեն միջպետական հարաբերություններում բացասական վերաբերմունք ձևավորելու համար: Հայաստանի Հանրապետությունը շարունակում է իր արտաքին քաղաքականության մեջ բարիդրացիական ու ջերմ հարաբերություններ ունենալ բոլոր գործընկեր պետությունների հետ՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում: Ես չեմ կարծում, որ Սաուդիան Արաբիայի կամ Պակիստանի հետ մենք թշնամական հարաբերություններ ունենք կամ այդպիսին եղել են երբևիցե: Ընդհանուր առմամբ՝ մեզ համար կարևոր են բոլոր պետությունների հետ ջերմ հարաբերությունները, նույնիսկ Ադրբեջանի հետ էլ բանակցում ենք հենց խաղաղության հաստատման համար, ոչ թե պատերազմի: Բայց հոգ չէ, որ կան պետություններ, որոնք չեն ճանաչում մեր անկախությունը»:

ՀՀ Արտաքին գործերի նախկին փոխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, սակայն, կարծում է, որ կարևոր է այդ երկու երկրների հետ հարաբերություններ հաստատելը՝ թեկուզ ոչ պետական-պաշտոնական մակարդակով. «Դիվանագիտության մեջ կա, այսպես կոչված, փափուկ դիվանագիտություն հասկացությունը, այսինքն՝ այն, ինչ որ անհնար է անել պաշտոնական դիվանագիտության ճանապարհով, արվում է զարտուղի ճանապարհներով՝ գործի դնելով այն բոլոր հնարավրությունները, որ կան մեր ձեռքի տակ՝ հասարակական կազմակերպություններ, մաս-մեդիա և այլ կառույցներ: Այսինքն՝ ոչ թե պետք է Արտաքին գործերի նախարարությունը գնա ու ճակատ առ ճակատ փորձի հարաբերություններ հաստատել նրանց հետ, այլ փորձի  դերակատարներ գտնել այդ հարաբերությունների կարգավորման գործում: Ես այստեղ առաջին հերթին նկատի ունեմ նաև մեր սփյուռքին: Մի ճանապարհ էլ կա. Պակիստանի հետ շատ լավ հարաբերություններ ունեն մասնավորապես Իրանը և Չինաստանը: Եթե մենք հիմա դիվերսիֆիկացված քաղաքականություն ենք վարում և այդ երկրների հետ ունենք շատ լավ հարաբերություններ, ապա պետք է փորձենք այդ ճանապարհով էլ լուծումներ գտնել: Մի խոսքով՝ մենք ոչ թե պետք է հուսահատվենք կամ նեղացած երեխայի դիրքորոշում որդեգրենք այդ երկրների նկատմամբ՝ իրենց բացասական վերաբերմունքի համար, այլ ամեն ինչ անենք բոլոր հնարավոր միջոցներով, որպեսզի կարողանանք նրանց հետ ինչ-որ հարաբերություններ հաստատել, քանի որ երկուսն էլ շատ կարևոր երկրներ են: Պակիստանը չափազանց մեծ դեր ունի մուսուլմանական աշխարհում՝ 200 միլիոնանոց բնակչությամբ, աշխարհում 6-րդ բանակով, միջուկային զենքով երկիր է: Մենք պետք է կարողանանք հեռուն նայել, որպեսզի համագործակցության եզրեր գտնենք այդ երկրների հետ, և որպեսզի մեծանա Հայաստանի դերը կովկասյան տարածաշրջանում»,- համոզված է Ա. Նավասարդյանը:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12319 դիտում

Ստեղծվել է «Կրթվելը նորաձև է» հասարակական կազմակերպություն․ ընդունվել է անդրանիկ հայտարարությունը

Հայաստան ժամանած Ղազախստանի ԱԳ նախարարի և Միրզոյանի քննարկումները մեկնարկել են աշխատանքային ընթրիքի ձևաչափով

Իրան է ժամանել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի բանագնացը

Պարգևատրվել են Փրկարար ծառայության և Ոստիկանության լավագույն ծառայողներն ու ստորաբաժանումների ղեկավարները

Ծնողական ժամի նպատակն է աջակցել մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողին. Արսեն Թորոսյանը մանրամասնել է նախագիծը

Իրանը հարվածել է Սաուդյան Արաբիայի՝ Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղի պոմպակայաններից մեկին

Մեր նախավերջին դասը Կառավարման ակադեմիայում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Պառավաքար գյուղում երկհարկանի տուն է այրվել

«Ուժեղ Հայաստան»-ը հաստատեց ցուցակի առաջին 30 թեկնածուին, առաջին համարը Նարեկ Կարապետյանն է․ Իոաննիսյան

Ալավերդիում բեռնատարը հարվածել է պատշգամբի երկաթբետոնե հենասյուներին, հայտնվել հարևան տան բակում․ կա տուժած

Սամվել Կարապետյանի վիրտուալ աջակիցների բանակը․ ֆեյսբուքյան 17 էջ է ստեղծվել․ որոնք են դրանք

ՌԴ-ի համար օրենք չկա, «պանյատ է». օլիգարխին բրթել գցել են քաղաքականության մեջ, բայց ինչու հենց նա. տեսանյութ

Պաշտոնանկություն ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում

Հայաստան կայցելի Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան

Հայաստանի ժողովուրդը հունիսի 7-ին ձեզ կուղարկի ձեր տերերի մոտ, որպեսզի անտերության զգացողությունը հաղթահարեք

Պուտինը դիմեց սադրանքի՝ փորձելով վատ դրության մեջ դնել Փաշինյանին, բայց տեսանք հակառակը. անակնկալ էր. Խառատյան

Վարչապետը ծանոթացել է Կոտայքի մարզում իրականացված ծրագրերին․ լուսանկարներ, տեսանյութ

Կալուգայի Սամոն 2-րդ անգամ է Կանդազ բերում. Մարտի 1-ի բանդայի բոլոր անդամներ հետ հատ-հատ էլ նկարվես՝ չի օգնի

Փոխվարչապետն ու «Քրոնիմետ հոլդինգ»-ի գործադիր տնօրեն Պիլարսկին քննարկել են ներդրումների հնարավորությունները

Դասի գնալու ճանապարհին մտա շաուրմա ուտելու․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Իրանը կրկին դադարեցրել է Հորմուզի նեղուցով նավագնացությունը Լիբանանի վրա Իսրայելի հարձակումներից հետո

Հերթական ուժը պատճենում է մեր՝ արդեն իսկ ընթացքում եղած նախաձեռնությունները․ Թորոսյան

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը

Բոլոր հիմքերը կան, որ Բջնին զբոսաշրջային խոշոր կենտրոն դառնա․ «Բջնի ամրոց»-ի ճանապարհը հիմնանորոգվել է

TRIPP-ը Հայաստանի համար լայն հնարավորությունների պատուհան է. Զոհրաբ Մնացականյանի հոդվածը

Առաջընթաց ամեն օր․ Ամիօ բանկը ներդնում է մասնաճյուղային ցանցի ունիվերսալացման մոդել

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին բախվել են բեռնատարը և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան․ կան զոհեր

Նոր Գյուղ բնակավայրում կառուցվել է նոր մանկապարտեզ․ տեսանյութ

Երևանի մետրոպոլիտենը վճարային գործառույթների վերաբերյալ հայտարարություն է տարածել

Աղավնաձորի «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոնը վերանորոգվել է, հագեցվել գույքով և տեխնիկայով․ վարչապետ

Վլադիմիր Վարդանյանին է հանձնվել Սահմանադրական դատարանի դատավորի պատմուճանը

Հայաստան կայցելի Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը

Զարթոնքի կամրջի ասֆալտի՝ մեկ տարի չդիմանալու մասին լուրն ապատեղեկատվություն և մանիպուլյացիա է. ՏԿԵՆ

ՇՄ նախարարը և ԵՄ դեսպանը քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքը

Կոնվերս Բանկը՝ ՓՄՁ համաժողովում

Ձերբակալվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարը

Նման բան առաջին անգամ եմ տեսնում՝ դպրոցում լինեն դահուկներ. վարչապետն այցելել է Քաղսիի նորակառույց դպրոց

Հանդիպեցի դեպի ԱՄՆ և ԵՄ արտահանում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ. Պապոյան

Հիացած եմ, հոյակապ է. վարչապետն այցելել է «Պիոն» ընկերության հիմնած վարդերի ջերմատուն. տեսանյութ

Ավդալյանն իր օրինակով ցույց է տալիս՝ որքան կարևոր է, որ կանայք չվախենան հասարակական կարծրատիպերից. նախարար