Երևան
12 °C
Նախօրեին Երեւանի երեք բնակիչներ արձագանքել են օրերս մեր կողմից հրապարակած «Ինչպես չուղեւորվել Ռուսաստան» հոդվածին, որտեղ անդրադարձ ենք կատարել դեպի ՌԴ ուղեւորափոխադրումներին: Հոդվածում հղում անելով Տրանսպորտի եւ կապի նախարարությանը, նշել էինք, որ դեպի ՌԴ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելու թույլտվություն ունեն միայն «Կինգ Դելյուքս» եւ «Բասվոյաժ» ընկերությունները, որ հենց նրանց ավտոբուսներն են ենթարկվում տեխզննության, եւ որ ցանկալի է՝ քաղաքացիներն իմանան, թե ում ծառայությունից են օգտվում: Մեր հրապարակումից հետո քաղաքացիներն իրենց պարտքն են համարել բարձրաձայնել, որ մասնավորապես «Բասվոյաժի» ավտոբուսով հուլիսի 30-ին Մոսկվայից ուղեւորվել են Երեւան եւ շատ դժգոհ են: Ավտոբուսը, ըստ նրանց, շատ վատ վիճակում է եղել, օդափոխության համակարգը չի աշխատել: «Կդժվարանամ ասել, թե այն որ թվականի արտադրության կլիներ, բայց հաստատ էդպիսի հեռավոր ճանապարհի չէր: Ավտոբուսի վրա «Բասվոյաժ» անունը տպագրված էլ չէր, ու երեւի ընկերությունը պարզապես ամաչել է դա անել: Ընթացքում մի քանի ուղեւորի ինքնազգացողությունը վատացավ, այդ թվում՝ իմ: Ընդհանրապես օդ չկար շնչելու: Ահավոր ճամփորդություն ունեցանք: Մեր՝ Մոսկվայում անցկացրած 10 օրվա հանգիստը լրիվ մոռացվեց»,-պատմեց մեզ ահազանգած քաղաքացին: Նրա խոսքով՝ ավտոբուսի ուղեւորներից մեկը չդիմանալով, Վրաստանի սահմանից ուրիշ մեքենայով է շարունակել ճանապարհը դեպի Երեւան:
«Բասվոյաժի» ներկայացուցիչ Հովհաննես Մանուկյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ «Բասվոյաժն» իրականացնում է եւ՛ կանոնավոր ուղեւորափոխադրումներ Երեւան-Կրասնոդար, Երեւան-Դոնի Ռոստով ու հակառակ ուղղություններով, եւ՛՝ ոչ կանոնավոր: Ու եթե կանոնավոր ուղեւորափոխադրումներում կան պարտադիր չափանիշներ, քանի որ դրա թույլտվությունը Տրանսպորտի եւ կապի նախարարությունից ստացել են մրցույթի արդյունքում, ապա ոչ կանոնավորի դեպքում այդպիսիք չկան: Ու քանի որ օրենքով որեւէ մարմին ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումները վերահսկելու լիազորություն չունի, «Բասվոյաժը «կողքից գործ է անում»՝ իրականացնում է այսպես ասած ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ, որոնք իրականում իրենց բնույթով կանոնավոր են: Այսինքն կա երթերի հստակ գրաֆիկ: Հաճախ երթուղիներում օգտագործվում են ոչ այնքան նոր ու բարձրակարգ ավտոբուսներ:
Նշենք, որ «ոչ կանոնավոր ուղեւորափոխադրում» ասվածն ունի իր հստակ ձեւակերպումը. դա տուրիստական խմբերի մեկանգամյա տեղափոխումն է: Եվ ակնհայտ է, որ շաբաթական երկու-երեք անգամ Երեւան-Մոսկվա-Երեւան ուղեւորափոխադրումն ամենեւին էլ «ոչ կանոնավոր» չէ: Դա պարզապես աստառ է, որով ընկերությունները ծածկում են իրենց կանոնավոր ուղեւորափոխադրումները, միգուցե որպեսզի որեւէ գերատեսչության կողմից չվերահսկվեն:
Իսկ ավտոբուսը, որով հուլիսի 30-ին Մոսվկայից Երեւան են երթեւեկել մեզ դիմած քաղաքացիները, 1988 թվականի արտադրության գերմանական «Սետրա» է, որի մասին ընկերությունում պատկառանքով են խոսում: Չնայած «Սետրա»-ն այսօր արդեն արտադրում է երկհարկ գերժամանակակից ավտոբուսներ, «Բասվոյաժում» պարծենում են 1988թ. «Սետրայով»: Իմ հարցին՝ ուղեւորները տոմս գնելիս տեղեկանու՞մ են, թե ինչ ավտոբուսով են երթեւեկելու, Հովհաննես Մանուկյանը պատասխանեց. «Այո, տեղեկացնում ենք, որ գերմանական ավտոբուս է»: Իմ զրուցակիցը 1988թ. «Սետրան» նախընտրում է չինական 2015թ. արտադրության ավտոբուսներից, չնայած, նրա խոսքով՝ հին «Սետրային» Բեռլին մուտք գործել արգելվում է: Մանուկյանը պնդեց, որ այդ ավտոբուսի օդափոխության համակարգն աշխատել է, եւ որ եթե այն չաշխատեր, ապա չէր սպասարկի: Այդ ավտոբուսն անգամ իրենցը չէ, այլ վերցրել են վարձակալությամբ:
Այս դեպքում «Բասվոյաժին» ոչնչով չես կարող մեղադրել: Հայաստանի օրենսդրությունն այս խնդիրները չի կարգավորում: ՏԿՆ Տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, ասաց, որ քանի այդ ոլորտը օրենքով կարգավորված չէ, ցանկալի է, որ քաղաքացիները տոմս գնելիս գրավոր պայմանագիր կնքեն սպասարկող ընկերությունների հետ, հստակ նշելով իրենց համար ցանկալի պայմանները: Իսկ պարտադիր չափանիշներ լինել-չլինելը, ըստ Մելքոնյանի, պետք է թողնել շուկայի հայեցողությանը, պատվիրատուի եւ սպասարկողի պայմանավորվածությանը: «Դա պետության կողմից սահմանափակելու հարց չէ: Պետությունը պետք է ստեղծի միջավայր, որտեղ պետք է լինեն նվազագույն պայմանները, առաջին հերթին՝ անվտանգության»,-ասաց պաշտոնյան:
Եվ որքան ժամանակ դաշտն օրենքով չկարգավորվի, ընկերությունները կշարունակեն տպավորություն թողնել «գերմանական» ավտոբուսներով:
Ի դեպ, «Բասվոյաժի» հիմնական մրցակիցների մեկը՝ «Քինգ դելյուքս»-ը, որը բացառապես դեպի Սոչի եւ Աստրախան կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելու թույլտվություն ունի, նույնպես կողքից գործ է անում: Ընկերության կայքից տեղեկանում ենք, որ այն ուղեւորափոխադրումներ է իրականացնում նաեւ Կուրսկ, Նիժնի Նովգորոդ, Պենզա, Սամարա, Սարատով, Տամբով, Նովորոսիսկ, Տամբով, Սոչի ուղղություններով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT