Ինչ է Սերժ Սարգսյանի ուզածը

30/09/2015 schedule11:12

Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովում Սերժ Սարգսյանը նախօրեին հանդես է եկել ելույթով, որը տրամագծորեն հակասում է ընդամենը օրեր առաջ Դուշամբեում ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ ունեցած նրա ելույթին: Նյույորքյան ելույթում Սարգսյանը հայ-ադրբեջանական սահմանային լարվածության համատեքստում խոսել է խաղաղապահ առաքելություններում Հայաստանի ներգրավվածության ընդլայնման մասին եւ ասել. «Չնայած միջազգային հանրության կողմից զինված հակամարտությունների կանխարգելմանը եւ դրանց խաղաղ կարգավորմանն ուղղված վիթխարի ջանքերին՝ խաղաղապահությունն ու անվտանգությունը շարունակում են մնալ փխրուն եւ խոցելի: Ուրախությամբ եմ նշում, որ չնայած մեր սահմաններին առկա լարվածությանը, Հայաստանի ներգրավվածությունը միջազգային խաղաղապահության ոլորտում աստիճանաբար ընդլայնվում է թե՛ աշխարհագրության, թե՛ քանակական եւ թե՛ որակական իմաստով: Հայաստանի խաղաղապահ կարողությունների ստեղծման եւ զարգացման պարագայում առանցքային է եղել ԱՄՆ-ի, Հունաստանի, Գերմանիայի, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի կառույցների եւ մյուս անդամ պետությունների դերակատարությունը, ինչի համար հատուկ շնորհակալություն եմ հայտնում: Միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանումը բոլորի՝ թե՛ մեծ եւ թե՛ փոքր պետությունների առաջնային պատասխանատվությունն է, իսկ խաղաղապահությունը՝ այդ նպատակին հասնելու գլխավոր միջոցներից մեկը: Այսօր մեզ դեռեւս հարկավոր են լրացուցիչ հավաքական ջանքեր` այն առավել ամրապնդելու համար: Ակնհայտ է, որ միայն համապարփակ, համադրված ու կշռադատված մոտեցմամբ է հնարավոր ունենալ խաղաղ եւ ապահով աշխարհ»: Սարգսյանը նաեւ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ միջազգային անվտանգության տեսանկյունից առանցքային նշանակության գագաթնաժողովը նախաձեռնելու համար: Տպավորություն է, որ Սարգսյանը հույսը կտրել է ՀԱՊԿ-ից ու հիմա էլ արեւմտյան խաղաղապահ ուժերին է դիմում: Այնինչ, Դուշամբեում, խոսելով մեր տարածաշրջանի համար անվտանգության սպառնալիք հանդիսացող Ադրբեջանի սադրանքների մասին, նա առաջարկել էր Հայաստանում խաղաղապահ կորպուսի բազայի հիման վրա ՀԱՊԿ խաղաղապահների պատրաստման կենտրոն ստեղծել: Բայց նրա այդ առաջարկն անարձագանք էր մնացել:

Նյու Յորքում Սերժ Սարգսյանը երեկ առանձին հանդիպումներ է ունեցել Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի եւ Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենի հետ: Այս 2 հանդիպումների ժամանակ էլ նա կրկին խոսել է խաղաղապահների մասին, անդրադարձել տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի ներկա փուլին եւ առկա խնդիրներին:

Սարգսյանը հանդիպել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ եւ քննարկել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը, վերջին օրերին հրադադարի խախտման հետեւանքով առաջացած լարվածությունը եւ այս փուլում առկա մտահոգությունները: Համանախագահների հետ երեկ հանդիպել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը: Նա դատապարտել է իրավիճակի վերջին սրացումները եւ կողմերին կոչ արել՝ առավելագույն զսպվածություն դրսեւորել ու աշխատել լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ։

Այս ֆոնին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը երեկ հայտարարեց, որ եթե Ադրբեջանը շարունակի իր ռազմավարությունը, բանակցային սեղանին կդրվի նոր պայմաններով զինադադարի կնքման պարտադրանքը: «Տավուշի մարզում գյուղերի հրետակոծման դեպքերը, որոնց հետեւանքով ունեցանք քաղաքացիական զոհեր եւ 1994 թ. մայիսից ի վեր առաջին անգամ 122 մմ տրամաչափի հրետանու օգտագործումը, առաջնագծի թիկունքում տեղակայված ենթակառույցի եւ այնտեղ վարժանք անցկացնող անձնակազմի` ռազմական առումով չհիմնավորված խոցումը, ինչպես արդեն նշել ենք, լայնածավալ ռազմական գործողությունների անցման հերթական քայլն է: Իմ խորին համոզմամբ, նման ռազմավարությունը հանգեցնելու է նրան, որ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության առջեւ բանակցային սեղանին դրված են լինելու ոչ թե հրադադարի պահպանման եւ վստահության ամրապնդման միջոցների հետ կապված օրակարգային հարցերը, այլ նոր պայմաններով զինադադարի կնքման պարտադրանքը»,- հայտարարեց Տոնոյանը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ երեկ շտապ մեկնեց Արցախ, հանդիպեց ԼՂՀ նախագահի եւ ԼՂՀ պաշտպանության նախարարի հետ, այցելեց 2-րդ բանակային զորամիավորման ենթակա ստորաբաժանումներ, որոնց ղեկավարների հետ քննարկել էր սահմանագոտու տվյալ հատվածի մարտական հենակետերի ինժեներական բարելավման եւ լրակահավորման միջոցառումները:

Նշենք, որ ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե հույս ունի, որ իրավիճակը չի սրվի: Իսկ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, անդրադառնալով նախօրեին ՀՀ-ում Սերժ Սարգսյանի արած հայտարարությանը, թե Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է, ադրբեջանական APA-ին ասել է, որ ԼՂ-ի վերջնական կարգավիճակի հարցը շարունակում է լինել համանախագահների միջազգային միջնորդության առարկա եւ պետք է դիտարկվի որպես բազմակողմ լուծման բաղադրիչ:

Հ.Գ. Երեկ կեսգիշերին Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ ՄԱԿ-ի ԳԱ-ում: Խոսելով հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին, Սարգսյանը հայտարարել է. «ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ 5 հայտարարություններն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը լիովին արհամարհող Ադրբեջանի՝ նման ագրեսիվ քաղաքականության շարունակվելու դեպքում Հայաստանին այլ ընտրություն չի մնում. մենք կիրականացնեք անհրաժեշտ իրավական եւ ռազմաքաղաքական քայլերը՝ ապահովելու ՀՀ եւ ԼՂՀ անվտանգությունն ու խաղաղ զարգացումը: Կարծում եմ՝ այժմ բոլորի համար է ակնհայտ, թե ինչու էր Հայաստանը տարիներ շարունակ հետեւողականորեն հորդորում միջազգային հանրությանը ոչ թե ընդհանրական, այլ հասցեական հայտարարություններ անել հրադադարի խախտումների վերաբերյալ: Մենք պետք է հասկանանք, որ խաղաղությանը եւ անվտանգությանը սպառնացող նախանշանները քողարկելու փորձերը կարող են աղետալի հետեւանքներ ունենալ»: Սարգսյանը խոսել է նաեւ ՀՀ փակ սահմանների մասին, հայտարարել, որ 21-րդ դարում դա անթույլատրելի է եւ նշել դիվանագիտական ջանքերի կիրառման կարեւորությունը՝ փակ սահմանների բացառման նպատակով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3889 դիտում

Մարդատյաց արնախումերի ոհմակը նույնիսկ եկեղեցում է մնում այդպիսին. Ղազարյանը՝ միջադեպի մասին

Վարչապետն իրական Հայաստանի քարտեզների մակետներն է նվիրում երեխաներին ու անցորդներին. տեսանյութ

Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Գողթ բնակավայրում վրաերթի են ենթարկվել մայրն ու 8-ամյա երեխան

ՀՀ ավտոճանապարհներին գրանցվել են քարաթափումներ․ փրկարարները հեռացրել են թափված քարերը

Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալվել է 3 անձ. նրանք և փաստաթղթերը փոխանցվել են ՔԿ

Թաց ձյուն, անձրև և քամի. մարզերում ու Երևանում առաջիկա օրերին ինչպիսի եղանակ է սպասվում

Կսկսեն սրտաճմլիկ հոդվածներ գրել, թե վարչապետին հարվածել փորձողն ինչ հայրենասեր ու ազնիվ մարդ է. Թունյան

Շարունակվում են հանդիպումները Էրեբունի վարչական շրջանում․ Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

«Յարխուշտա»-ն այսուհետ կհնչի որպես Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն. տեսանյութ

Իրաքյան Քուրդիստանի նախագահի տունը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման

«Թեմու»-ի հետ բանակցում ենք, որ հայկական արտադրանքն իրենց հարթակներում ներկայացվի. Փաշինյան

Երկրի ղեկավարի նկատմամբ ֆիզիկական բռնության ցանկացած փորձ պետականության հիմքերը սասանելու փորձ է. Մանավազյան

ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության ընթացքում հարվածել է ավելի քան 11 հազար թիրախի. ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն

Խոսում են Աստծուց, բարությունից, եկեղեցուց, բայց գազազած շան պես եկեղեցու ներսում մեջքից հարվածում. Սիմոնյան

Արնախումները եկեղեցու ներսում էլ են արնախում. Ալեքսանյան. տեսանյութ

Սրանց շրջապատից ուրիշ ի՞նչ սպասես, եթե ոչ թիկունքից հարձակում, սադրանք. Հակոբյանը՝ եկեղեցու միջադեպի մասին

Եկեղեցում տեղի ունեցած միջադեպին առնչվող 2 անձ ձերբակալվել է. ՆԳՆ

Կարևոր է, որ իշխանության որոշումներից դժգոհ անձանց արձագանքը լինի բացառապես ժողովրդավարական մեխանիզմներով

Սպերցյանը բացակայում է. հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Բելառուսի դեմ խաղում

Վարչապետի վրա սանձարձակին ուղարկողները սխալվել են իրենց հաշվարկներում. նրան զուգարանում չեն ծեծելու. Չախոյան

Էրեբունիում ենք. ՀՀ վարչապետն ու ՔՊ կուսակցականները քաղաքացիների հետ հանդիպումներ են ունենում

ՀՀ վարչապետն ու ՔՊ կուսակցականները մետրոյում են. տեսանյութ

Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի մասում

Արթիկի, Աշոցքի, Սպիտակի, Սևանի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում

ՀՀ վարչապետն ու ՔՊ կուսակցականները Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում են պատարագի. տեսանյութ

Էլի «կոֆե-կենտրոն». վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է Վարդենիսում վեճի կենտրոնում հայտնված վարժական հավաքի մասնակցի խափանման միջոցը

5-րդ գիշերն անընդմեջ ուկրաինական ԱԹՍ-ները գրոհում են Լենինգրադի մարզը. մանրամասներ

Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը կցորդով բեռնատարների համար փակ են

Քարաթափում Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է

Քաղաքացիների նամակները շատ են, կարդացողը՝ քիչ. վարչապետ

Հայտնի են ՔՊ-ում քվեարկության արդյունքները․ ովքե՞ր են առաջատար հնգյակում

Զելենսկին Աբու Դաբիում և Էր Ռիադում պայմանավորվել է պաշտպանական համագործակցության մասին

Արարատ Միրզոյանն ու Կատարի վարչապետը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ

Վերադարձանք Երևան, հասցրի կատարել կուսակցական պարտքս․ Պապիկյան

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է, որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում

Մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլը

Ստացվել են ահազանգեր՝ Սյունիքի և Տավուշի մարզերում գետերում ջրի մակարդակի բարձրացման վերաբերյալ

Միրզոյան-Արաղչի հեռախոսազրույց է տեղի ունեցել