Երևան
12 °C
«Ոչ»-ի ճակատի ուրբաթ օրը կայացած հանրահավաքին եւ երեկ կայացած հավաքին չէին մասնակցում «ոչ»-ի ճակատի մաս կազմող հիմնական ուժերի՝ ՀԱԿ-ի, Հիմնադիր խորհրդարանի եւ «Ժառանգության» առաջնորդները:
«Ոչ»-ի Գյումրիի հանրահավաքին էլ երեք ուժերի լիդերներից մասնակցում էր միայն «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Երեկ մեր զրույցում անդրադառնալով լիդերների պասիվությանը՝ «Հիմնադիր խորհրդարան»-ի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանն ասաց, որ հավաքները ոչ թե «ոչ»-ի ճակատինն են, այլ պարզապես «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությանը. «Դեռեւս կազմակերպակառուցվածքային հստակություններ չկան, այո՛, եղել է համաժողով, հայտարարություն, որի տակ մենք ստորագրել ենք, սակայն դրանից հետո շարժ չի եղել»,-հայտարարեց Վարուժան Ավետիսյանը՝ հավելելով, որ բացի «Չեք անցկացնի» նախաձեռությունից գործում է նաեւ «Հանրային փրկության ճակատ»-ը, որն իր առաջ համակարգային փոփոխությունների խնդիր է դրել: Հիմնադիր խորհրդարանի խոսնակը կարծիք հայտնեց, որ «ոչ»-ի զարգացման տեմպերն ու աճը իրենց չեն բավարարում.«Պետք է անկեղծ լինել ու ասել, որ իհարկե բովանդակային առումով «ոչ»-ի ճակատ չկա: Կա ընդամենը հայտարարություն «ոչ»-ի գաղափարի շուրջ ու դրա տակ ստորագրած ուժեր, այլ շարժ չկա»,-հայտարարեց նա:
Անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի բացակայությանը՝ Ավետիսյանը նշեց, որ նպատակահարմար են գտել հանրահավաքներին մասնակցել այն կազմով, որով մասնակցել են ու լիդերի մակարդակով մասնակցելու հարց հատուկ չեն քննարկել. «Տրամաբանորեն ասեմ, որ եթե տեսնենք, որ մշակվում է ռազմավարություն, մարտավարություն, ձեւավորվում են մարմիններ, որոնք պետք է պրոցեսը առաջ տանեն, մենք ամբողջ թափով կլծվենք այս գործին, բայց հիմա մենք տեսնում ենք, որ երիտասարդները նախաձեռնել են պրոցես ու մենք մասնակցում ենք այնքանով-որքանով: Մենք ներհամակարգային պայքարի մեթոդները արդյունավետ չենք համարում՝ այսինքն՝ գնալ, քվեարկել, հանրաքվեի մասնակցել, ԱԺ-ի մոտ փորձել ճնշել այդ կառույցի պատգամավորներին»,-հայտարարեց ՀԽ խոսնակը:
«Ժառանգություն» կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանը մեր զրույցում ասաց, որ «կան մարտավարական խնդիրներ», «տարբեր պատկերացումներ» ու հենց այդ պատճառով էլ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը չի մասնակցում հանրահավաքներին. «Դուք գիտեք, որ երկու ճակատ գոյություն ունի («Չե՛ք անցկացնի» եւ «Հանրային փրկության ճակատ») եւ «Ժառանգություն»-ը միավորման կողմնակից է: Ուզում ենք, որ բոլորը կանգնեն կողք-կողքի, զուտ այդ խնդիրն է: «Ժառանգություն»-ը չի կարող հա՛մ այնտեղ գնալ իր խոսքը ասել, հա՛մ այտեղ գնալ իր խոսքը ասել»-հայտարարեց Սանասարյանը: Ըստ նրա՝ պայքարի առանցքում պետք է դրվի իշխանությունների հեռացման հարցը:
ՀԱԿ վարչության անդամ Սամվել Աբրահամյանն էլ անդրադառնալով հանրահավաքներում կուսակցության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի բացակայությանը, նշեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանը կուսակցության նախագահն է ու այս բոլոր պրոցեսները, որոնց մասնակցում է կուսակցությունը, դրան մասնակցում է նաեւ կուսակցության նախագահը....մոբիլիզացիայի ինչ-որ փուլում, մարտավարական ռանձնահատկություններից կախված, ինչ-որ գործողության ժամանակ կարող է եւ Տեր-Պետրոսյանը մասնակցել»: Աբրահամյանի խոսքով՝ ՀԱԿ-ը այս փուլում ուրիշ մեթոդներ ու ուրիշ տակտիկա ունի, հնարավոր է առաջիկայում տակտիկան փոխվի եւ հանրահավաքներին գլխավոր մասնակիցների կազմը նույնպես այդ դեպքում հնարավոր է փոխվի:
«Վերջին 8 տարում ավելի շատ պայքար էս ռեժիմի դեմ Տեր-Պետրոսյանից շատ ո՞վ է տարել, Լեւոն Տեր-Պետրոսյանի չափ ելույթներ ո՞վ է ունեցել, Տեր-Պետրոսյանի չափ գործողություններ ո՞վ է առաջնորդել: 365 օր գործողությունների հո չի՞ մասնակցելու, Տեր-Պետրոսյանը այս գործընթացներին մասնակից է որպես որոշում կայացնող»,-ասաց ՀԱԿ վարչության անդամը: Մեր դիտարկմանը, որ անցյալ տարի ընդդիմադիր մեկ այլ ֆորմատի՝«եռյակի» շրջանակներում Լեւոն Տեր-Պետրոսյանը բոլոր երեւանյան հանրահավաքներին մասնակցում էր, Աբրահամյանը պատասխանեց. «Ուրեմն այդ պահին այդպես էր պետք այդ պահին, այդ պահի քայլերի տրամաբանությունը դա էր թելադրում»:
«Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամներից Արմեն Գրիգորյանը անդրադառնալով լիդերների՝ հանրահավաքներին չմասնակցելու հանգամանքին, ասաց, որ այստեղ որեւէ խնդիր ու մտահոգիչ փաստ չեն տեսնում, իրենք լիդերների մասնակցության նպատակ չեն դրել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT