Երևան
12 °C
Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ընտանիքի բիզնեսին չխանգարելու համար Քասախ գյուղից «ետկանչ» է արել իր ընտանիքին պատկանող 18 համարի ավտոբուսը՝ քասախցիներին թողնելով 37 համարի երթուղայինի հույսին:
Այս մասին մեզ հետ զրույցում պատմեցին տասնյակ քասախցիներ: Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակչությանը տարիներ շարունակ սպասարկել է երկու ընկերություն, որոնցից մեկը՝ թիվ 18 ավտոբուսային, երկրորդը՝ թիվ 37 միկրոավտոբուսային երթուղով: Երևանի ներքաղաքային ավտոբուսային համար 18 երթուղին սպասարկում է «Դյակո Արթ» ՍՊԸ-ն, որի բաժնեմասերի 100 տոկոսը ներկայում պատկանում է Հենրիկ Նավասարդյանի եղբոր որդուն՝ Արտակ Նավասարդյանին: Թիվ 37 միկրոավտոբուսային երթուղին շահագործում է «ԺԱԿ-ԺԱՆ» ՍՊԸ-ն, որի սեփականատերը ԱԺ նախագահի որդու՝ Արման Սահակյանի կնոջ եղբայրն է` Ռաֆայել Հակոբյանը:
18 համարի ավտոբուսը Քասախից մինչեւ Սասունցի Դավիթ երկաթուղային կայարան էր մեկնում, իսկ 37-ը՝ մինչեւ Արգավանդ: Եվ ահա մի քանի ամիս առաջ, ըստ գյուղացիների, Գալուստ Սահակյանը ստիպել է, որ Հենրիկ Նավասարդյանը հանի իր 18 համարի ավտոբուսը, որպեսզի իր որդու երթուղայինի բիզնեսը աշխատի: Թիվ 18 ավտոբուսային երթուղին հիմա Քասախի փոխարեն մեկնում է Երեւանի Սիլիկյան թաղամասից, իսկ քասախցիները, իրենց իսկ խոսքով՝ «շախմատի ձիու կարգավիճակով», «մեկի քամակը մյուսի ականջը», 37 համարի գազելներում տառապելով գնում են նախ՝ Արգավանդ, այնտեղից էլ եւս մեկ տրանսպորտ են փոխում մայրաքաղաքի կենտրոն եւ ուսանողական տարածքներ հասնելու համար:
«Առավոտ իրար հեծած են էրթում»,-մեզ հետ զրույցում ասաց տաքսիստ Սպոն: Եթե 18 համարի ավտոբուսը գյուղի մեծ հատվածով պտտվում էր, ապա 37-ը նստելու համար քասախցիների մեծ մասը պետք է 1,5-2 կիլոմետր քայլի: «Շատ դժգոհ է ժողովուրդը: 18 համարում ավտոբուսներ էին, ուսանողները հանգիստ նստում գնում էին: Հիմա էրեխեքը մեկը մյուսին գրկած, իրար ուսերի պառկած գնում են Քասախից Երեւան, դասից էլ ուշանում են: Հո էս մեծ գյուղը մի գազելային երթուղով հնարավոր չէ՞ սպասարկել»,-բողոքեցին գյուղի փոստատան մոտ հերթ կանգնած քասախցի կանայք:
Քասախցիներին պարզաբանել են, որ 18 համարի ծախսերը չի արդարացվում, իբր թե՝ ուղեւորների քանակը քիչ է: Գյուղացիք հակառակն են պնդում. Քասախը ավելի քան 6100 բնակիչ ունի, մայրաքաղաքի կենտրոնից գրեթե նույն հեռավորության վրա է՝ 11 կիլոմետր, ինչպես Երեւանի ամենահեռավոր թաղամասերը, եւ երկու երթուղին էլ միշտ հագեցած է եղել ուղեւորներով:
«Մարդը որ թոշակով ապրում ա, կարա՞ 200 դրամ ավել տա Երեւան գնալ-գալուն: Էրեխեքը, որ Երեւան սովորում են, խի՞ պիտի 200 դրամ ավել փող ծախսեն օրեկան: Դժվարություն ենք քաշում, չենք կարում: Գումարած դրան՝ ձիու նման իրար շալակ են նստում»,-ասաց քասախցի Սլավիկ Հարությունյանը:
«Մենք շատ դժգոհ ենք եւ մեկ մարդու նման պահանջում ենք մեզ տրանսպորտ տան, քանի որ մեր ուսանողները մեղք են: Մեր աղջկերքը էգուց լրիվ չբեր կեղնին: Էթում են սառում, տասը տրանսպորտ են փոխում, մինչեւ հասնում են համալսարան: Իսկ էն ժամանակ սիրուն նստում էին ավտոբուս, հասնում քաղաք, մետրոյի մոտ իջնում, չէին ուշանում: Հիմա մի հատ 37 համար ունենք, դրա տերն էլ ասում ա՝ մենակ ես փող աշխատիմ: Լրիվ քեզ լինի, բա էս ժողովու՞րդը ինչ անի: Թող գան մեզ տանեն գնդակահարեն»,-ասաց Սոս Սահակյանը: Մեր դիտարկմանը, որ համայնքն իր համար գիծ բացի, քասախցիները պատասխանեցին. «Ո՞վ թույլ կտա: Վարորդի ոտքերը կկոտրեն: Մի քանի տարի առաջ 4 մարդ սեփական ավտոբուս ուներ: Չթողեցին աշխատեն»:
Քասախում միակ մարդը, որ ընդվզել է, Քասախի բնակիչ, ԺՈՒԿ անդամ Վիգեն Դավթյանն է եղել: Սեպտեմբերի 23-ին նա Երեւան-Աշտարակ մայրուղին Քասախի հատվածում փակել է՝ անվադողեր եւ քարեր է շարել, որից հետո՝ անվադողերն այրել: 28-ամյա Վիգենը խնդիրը բարձրացնելու համար այս ձեւն է ընտրել: Սակայն նախարար Գագիկ Բեգլարյանը անտեսել է քաղաքացու դիմումները:
Հեռախոսազրույց ունեցանք Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հետ: «Քասախը Երեւան համայնքին չի պատկանում: Նա Երեւան քաղաքից դուրս է եւ այնտեղ տրանսպորտային սպասարկումը ոչ թե քաղաքապետարանի, այլ՝ Տրանսպորտի եւ կապի նախարարության իրավասությունն է: Բայց քանի որ Երեւան քաղաքին մոտ է, ժամանակին մի երթուղի էր սպասարկում, հետո դարձավ երկու երթուղի: Ինչպես գիտեք, 2014 թվականի հունվարին շուրջ տասը երթուղի փակվեց, որի պատճառով Երեւան քաղաքում սպասարկման խնդիր էր առաջանում: Ի դեպ, այդ թվում վնասաբերության պատճառով փակվել էր նաեւ Սիլիկյան թաղամասի՝ Երրորդ գյուղի թիվ 30 ավտոբուսային երթուղին: Հիմա որպեսզի մենք կարողանայինք մեր Երեւան քաղաքի բնակչությանը սպասարկել, որը պարտավոր ենք անել առաջին հերթին, բնականաբար 18 համարը եկավ Երեւան քաղաքի վարչական տարածք, իսկ Քասախում մնաց մեկ այլ տրանսպորտային միջոց»,-պարզաբանեց Հենրիկ Նավասարդյանը:
- Մեծ համայնքից երթուղին Երեւան բերելը որքանո՞վ էր արդարացված:
- Սիլիկյան թաղամասը, որ Երեւանի մի մասն է, ավելի մեծ է եւ ավելի շատ բնակչություն ունի, քան թե Քասախ գյուղը»:
- Հայաստանը միայն Երեւա՞նն է:
- Հայաստանը Երեւանը չէ: Երեւանի քաղաքապետարանը պարտավոր է Երեւանի վարչական տարածքը սպասարկել:
- Պարոն Նավասարդյան, 18 համարի ավտոբուսը ձերն է, եւ Քասախում տպավորություն է ստեղծվել, որ թիվ 18 ավտոբուսային երթուղին գյուղից հանել եք Գալուստ Սահակյանի եւ նրա որդու բիզնեսին չխանգարելու համար:
- Իմ սեփականությունը չէ: Մարդիկ էդպես են ասում: Իմ եղբորորդին էր սպասարկում: Բայց դա ի՞նչ կապ ունի: Մենք բազմաթիվ էդպիսի երթուղիներ ունեինք, որ տարբեր տեղերից դուրս են եկել: Ինչի՞ եք բերում կապում Գալուստ Սահակյանի հետ: Տարբեր տեղերում՝ Երեւանի վարչական տարածքից դուրս որոշ համայնքներից մենք մեր երթուղիները հանել ենք, որովհետեւ սեփականատերերը չեն սպասարկում, հրաժարվում են: Ձեր մյուս հարցերին ես կպատասխանեմ գրավոր:
Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ Քասախի գյուղապետ Արա Մկրտչյանից: Ողջ օրը նա գյուղապետարանում չերեւաց: Իսկ գյուղապետարանի աշխատակիցները հավաստիացնում էին, թե նա բջջային հեռախոս չունի:
Լուսանկարում՝ Գալուստ Սահակյանի ընտանիքին պատկանող թիվ 37 երթուղայինը

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT