Մահափորձ Մարկ Գրիգորյանի դեմ. ընդդեմ ազատ խոսքի

23/10/2015 schedule21:40

Երեկ երեկոյան, մոտավորապես ժամը 20.20-ի սահմանում, անհայտ անձը պայթուցիկ է նետել հայտնի լրագրող, Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն Մարկ Գրիգորյանի ոտքերի տակ եւ փախել անհայտ ուղղությամբ: Տեղի ունեցած պայթյունի արդյունքում Գրիգորյանը ծանր մարմնական վնասվածքներ է ստացել: Մասնավորապես, բեկորներից մեկը խոցել է լրագրողի թոքը: Բժիշկներն ասում են, որ չնայած վնասվածքի ծանրությանը, Գրիգորյանի կյանքին ոչինչ չի սպառնում: Երեկ ուշ երեկոյան Նոր-Նորքի հիվանդանոցի  շտապօգնության բաժանմունքում աշխատում էին Գրիգորյանի աջ թոքը մաքրել արյունից եւ դադարեցնել արնահոսությունը: Բժիշկների խոսքերով, եթե արնահոսությունը չդադարի, իրենք ստիպված կլինեն վիրահատել տուժողին: Ի դեպ, հիվանդանոցում խմբված ոստիկանները մեզ հետ ունեցած զրույցում ասում էին, որ հակված են կարծել, թե պայթյունը ուղղված է եղել այլ անձի դեմ եւ Մարկ Գրիգորյանը պատահական տուժող է: Վերջինս, սակայն, բացարձակապես համաձայն չէ այս վարկածին եւ հստակ տեսել է, որ միջին տարիքի մի տղամարդ (դեմքը, ցավոք, չի մտապահել) պայթուցիկը նետել  է հատկապես իր ուղղությամբ եւ վազելով անհետացել: Մեր այն հարցին, թե ինքը կատարվածի վերաբերյալ ինչ վարկած ունի, Մարկ Գրիգորյանը սենսացիոն պատասխան տվեց: Նա ասաց, որ Լոնդոնում գտնվող լրագրողական կազմակերպություններից մեկի խնդրանքով հոկտեմբերի 27-ի ահաբեկչության երրորդ տարելիցի կապակցությամբ հոդված է պատրաստում: Այդ հոդվածը գրելու համար Գրիգորյանը հարցազրույց է ունեցել մի շարք քաղաքական գործիչների եւ իրազեկ անձանց հետ: Այսպիսով Գրիգորյանը մահափորձը կապում է հենց այս հոդվածի պատրաստման համար իր կատարած աշխատանքի  հետ: Իսկ հոդվածը պետք է լույս տեսներ եվրոպական լրատվամիջոցներից մեկում: Ի դեպ, մինչեւ այժմ այդպես էլ հայտնի չէ, թե հատկապես ինչ պայթուցիկ է օգտագործվել հայտնի լրագրողի դեմ: Ինքը՝ Գրիգորյանը ասում է, որ դա հաստատ նռնակ չէր. նա հակված է մտածել, որ իր վրա նետել են պայթուցիկով եւ մետաղյա բեկորներով լցոնված շիշ: Համենայնդեպս, այն բեկորը, որը հասցրել է ամենածանր վնասվածքը, մետաղյա է եղել: Նշենք նաեւ, որ մահափորձի կապակցությամբ արդեն իսկ քրեական գործ է հարուցվել: Երեկ պաշտոնապես մեզ չհաջողվեց պարզել, թե գործը քր. օր. ո՞ր հոդվածի հատկանիշներով է հարուցվել եւ ո՞ր մարմինն է վարում նախաքննությունը:

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2002 թվականի հոկտեմբերի 23-ի համարում

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2845 դիտում

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈւ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է