Երևան
12 °C
Սույն հրապարակումը շատերի մոտ հարց էր առաջացրել` ի՞նչ են արժենում երկրի նախկին նախագահի սույն «էլիտար կայֆերը» եւ որքանով է դա մարդկային: Երեկ, երբ փորձեցինք Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից ճշտել, թե ինչ արժեն այդ հաճույքները եւ որքան հաճախ է Սեդրակ Քոչարյանը Աֆրիկայում որսորդության գնում, պատասխան չստացանք: Նույն կայքում, ինչպես նաեւ մի քանի այլ կայքերում սաֆարիներ կազմակերպող ընկերությունների գնացուցակները թույլ են տալիս մոտավոր պատկերացում կազմել որսորդական տուրերի գների մասին: Ըստ վերոնշյալ կայքում տեղադրված գնացուցակի, տարբեր կենդանիների միայն կրակելու գները տատանվում են 200 դոլարից մինչեւ ավելի քան 1000 դոլար: Բայց միայն կրակելու համար: Ըստ համացանցից մեր հանած գնացուցակների, օրինակ, փղին սպանելն արժե 40 հազար ԱՄՆ դոլար, առյուծին` 25 հազար, ռնգեղջյուրին` 35 հազար դոլար: Եթե որսի ժամանակ անհրաժեշտ է լինում մսի խայծ, այն արժե 3.5 հազար դոլար: Կենդանուց մորթի հանելն առանձին գումար է կազմում, զենքի վարձակալությունը` առանձին: Ուղեկցորդի ծառայությունները մեկ օրվա համար կազմում է 150-200 դոլար: Եթե սրան գումարենք նաեւ թարգմանչի ծառայությունը, հյուրանոցի ծախսը, ապահովագրությունը եւ բազմաթիվ այլ ծախսեր, ապա ստացվելու է խիստ պատկառելի գումար: Մի խոսքով, նման «էլիտար կայֆերը» բավական թանկ հաճույք են: Իհարկե, եթե հաշվի առնենք այն, որ Սեդրակ Քոչարյանը ռեստորաններում 1000 դոլարանոց շամպայն է խմում, ինչի մասին ժամանակին հայտնում էին ռուսական հեռուստաընկերությունները, եթե հաշվի առնենք այն, որ, ըստ նույն ռուսական լրատվամիջոցներում տպագրված նյութերի, Սեդրակ Քոչարյանի հոր` Ռոբերտ Քոչարյանի կարողությունը հասնում է 4 միլիարդ դոլարի, ապա Սեդրակ Քոչարյանի համար որսորդական տուրն այնքան էլ թանկ հաճույք չէ: Համենայնդեպս, տարբեր կայքերից երեկվա մեր գտած թվերի մոտավոր հանրագումարը ցույց է տալիս, որ ամենահամեստ աֆրիկյան որսը արժե մի քանի տասնյակ հազար դոլար, այսինքն, Երեւանի կենտրոնում մի բնակարանի գին: Հաշվի առնելով Սեդրակ Քոչարյանի կալիբրը, սակայն, ու բիզնեսների մասշտաբը, նա դժվար թե «համեստ որսի» գնար: Երեկ մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ հայտնի բնապահպան Կարինե Դանիելյանը Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու որսորդական այս հակումների կապակցությամբ ասաց. «Այդ բիզնեսի ձեւը ինձ համար բացարձակ ընդունելի չէ` այդ սաֆարի ստեղծելը եւ այնտեղ որս կազմակերպելը: Եւ կարծում եմ, որ 21-րդ դարում դա ուղղակի նախնադարյան մարդու պահվածք է, եւ սկզբունքորեն ինձ համար ընդունելի չէ առհասարակ որսորդությունը, հատկապես այդ կենդանիների որսորդությունը: Ինձ համար ընդունելի է որսորդությունը միայն այն դեպքում, երբ էկոհամակարգում ակնհայտ ինչ-որ շեղում է եղել կենդանու ինչ-որ մի տեսակ այնքան է բազմացել, որ վնաս է տալիս էկոհամակարգին, այդ դեպքում ես որսորդությունը ընդունում եմ: Մնացած բոլոր տարբերակներում, առավել եւս կենդանիների, որոնք անհետացման ճանապարհին են, էնդեմիկ են եւ վտանգված են, դա ուղղակի նախնադարյան մարդու գործելակերպ է, որը 21-րդ դարում պետք է արգելվի առհասարակ»: Երբ տիկին Դանիելյանին խնդրեցինք սույն երեւույթը գնահատել քաղաքական տեսանկյունից, նա ասաց. «Հիմա ՄԱԿ-ը հերթով մշակում է տարբեր հռչակագրեր, որտեղ բնապահպանությանը բարոյականության տեսանկյունից է նայում, էթիկական կոդեքսներ է մշակում եւ այլն եւ միշտ խրախուսվում է, որ հայտնի մարդիկ հատկապես, հայտնի երգիչներ, հայտնի քաղաքական գործիչներ, հայտնի սպորտսմեններ, գիտնականներ, որ իրենք իրենց առօրյա կյանքով, իրենց ապրելակերպով օրինակ ծառայեն, դրական օրինակ եւ ոչ թե բացասական»: Քոչարյանի որդու հակումների կապակցությամբ երեկ փորձեցինք նաեւ պատգամավորների գնահատականը ստանալ: ԱԺ դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց. «Բնապահպանական առումով, բնականաբար, վայրի կենդանիների պաշտպանության շրջանակներում ցանկացած վարքագիծ, որը կբերի վայրի կենդանու ոչնչացման, եթե դա մարդկանց անվտանգության շրջանակներում չի կատարվում, միշտ էլ ցանկալի չէ եւ դատապարտելի է: Քաղաքական առումով` դժվարանում եմ ասել: Համենայնդեպս, յուրաքանչյուր մարդ ինքն է իր վարքագծի պատասխանատուն»: Մեր այն հարցին` նորմա՞լ է, երբ երկրի նախկին ղեկավարի որդին հազարավոր դոլարներ է ծախսում կենդանիներ սպանելու համար, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Այդ բնական բառը այս դեպքում խիստ փիլիսոփայական մոտեցում է: Շատ բարդ է ասել: Ես, համենայնդեպս, ինձ թույլ չէի տա»: ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը, ով մեր հարցերին չպատասխանելու նոր ձեւ է վերջերս գտել, ասաց. «Ես կծանոթանամ, կպատասխանեմ: Ցտեսություն» եւ անջատեց հեռախոսը: Մեկ այլ հանրապետական պատգամավոր էլ` Մկրտիչ Մինասյանը, նախ, պնդում էր, թե չի տեսել, հետո էլ ասաց. «Մարդ է, երիտասարդ է, այդտեղ չկա մի բան, որ...»: «Ամեն տեսակ մոնտաժ որեւէ սայթ կարող է տեղադրել, հետո ես պետք է գնահատական տա՞մ, ինչ է»,- սրտնեղած հավելեց հանրապետական պատգամավորը: Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն այս կապակցությամբ երեկ ասաց. «Ավելի փոքրոգի ինքնահաստատման ձեւ, քան անպաշտպան կենդանիներին օպտիկական նշանառությամբ զենքով սպանելը, դժվար է պատկերացնել: Եւ այդ սադիստական հաճույքների վրա ծախսվում է Հայաստանում թալանած կապիտալը»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT