Այսօր ԵԽԽՎ-ում վճռորոշ օր է. չի բացառվում, որ բանը քննարկմանը չհասնի

26/01/2016 schedule10:00

Այսօր կեսօրին ԵԽԽՎ լիագումար նիստում նախատեսված է հակահայ երկու սկանդալային փաստաթղթերի՝ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» եւ բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» բանաձեւերի նախագծերի քննարկումը:

Հիշեցնենք, ՀՀ ողջ դիվանագիտական կորպուսը, ինչպես նաեւ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը վերջին շաբաթներին մոբիլիզացրել էր բոլոր ուժերը՝ փորձելու կանխել հակահայ բանաձեւերի ընդունումը, որոնցում պահանջվում էր անհապաղ դուրս բերել հայկական զորքերը Ադրբեջանի գրավյալ տարածքներից, ինչպես նաեւ ԵԽԽՎ հայկական պատվիրակությանը, որպես օկուպանտ երկրի ներկայացուցիչներ, զրկել ձայնի իրավունքից: Երեկ երկօրյա այցով Ստրասբուրգ մեկնեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ հանդիպելու ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ: Արփինե Հովհաննիսյանը, հիշեցնենք, մինչ նախարար դառնալը ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության հիմնական կազմի անդամ էր:

Տեղեկություններ կային, որ Ստրասբուրգ է մեկնել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը եւս: Նրա խոսնակը, սակայն, մեզ հետ զրույցում հերքեց սույն լուրը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեռ անցյալ շաբաթ ԵԽԽՎ-ին հորդորել էին չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կվնասեն ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատին կամ կբարդացնեն ԼՂ հարցի շուրջ շարունակվող բանակցային գործընթացը եւ հիշեցրել էին, որ Մինսկի խումբը շարունակում է մնալ միակ ընդունված ձեւաչափը բանակցությունների համար: Երեկ առավոտյան, երբ լրագրողները ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերին հարցրել են՝ ԵԽԽՎ-ն հաշվի առնելո՞ւ է համանախագահների հայտարարությունը, նա պատասխանել էր. «Վեհաժողովը դեռ պետք է քննարկի այդ հարցը եւ որոշում կայացնի: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց չի նկատվում: Պետք է ինչ-որ բան անել: Պետք է ինչ-որ կերպ առաջ մղել կարգավորման գործընթացը: ԵԽԽՎ-ն պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ գործում»:

Հայաստանյան պատվիրակության անդամները երեկվա դրությամբ էլ համառորեն շարունակում էին խուսափել սույն փաստաթղթերը կանխելու վերաբերյալ որեւէ հայտարարություն անել: Փոխարենը ադրբեջանական լրատվամիջոցները, մասնավորապես Turan-ը, Haqqin.az-ը եւ մյուսները գրում էին, թե ՀՀ իշխանություններն ակտիվորեն փորձում են խոչընդոտել 2 փաստաթղթերի ընդունումը: «Այդ նպատակով Երեւանը գործի է դրել իր բոլոր հնարավորությունները՝ փորձելով Հայաստանի հետ գործընկերային հարաբերություններ ունեցող երկրների պատգամավորներին համոզել՝ դեմ քվեարկել նախագծերին»,- գրել էր Turan-ը՝ նշելով, թե որ պատգամավորն այդ նպատակով որ երկիր էր մեկնել մինչ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի մեկնարկը: Նույն լրատվամիջոցը գրել էր, որ հայկական սփյուռքը նույնպես աշխատում է բանաձեւերի ընդունումը կանխելու համար, այնինչ, նախկինում հայկական պատվիրակության բոլոր փորձերը՝ հասնել բանաձեւերը նստաշրջանի օրակարգ չընդգրկելուն, տապալվել են: Ի դեպ, Ադրբեջանում բավական ծանր են տարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը եւ ադրբեջանական մամուլն արդեն մի քանի օր հեղեղված է ՄԽ անարդյունավետության մասին նյութերով: 

Երեկ հայտնի դարձավ, որ նիստի ընթացքում ԵԽԽՎ փոխնախագահ է ընտրվել հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, որը այդ պաշտոնը զբաղեցնելու է մինչեւ հաջորդ նստաշրջան: ԵԽԽՎ-ն, նկատենք, 2 տասնյակ փոխնախագահ ունի:

Հիշեցնենք, իշխանական շրջանակներից օրեր առաջ վստահեցնում էին, որ եթե հայկական պատվիրակությանը չհաջողվի կանխել հակահայ բանաձեւերի ընդունումը, հստակ պայման է դրված՝ Ստրասբուրգից վերադառնալուց հետո  պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը վայր է դնելու լիազորությունները: Նկատենք, որ եթե սկզբում հայկական պատվիրակության անդամները պնդում էին, թե Ադրբեջանն իր խավիարով ու նավթադոլարներով գնել է ողջ ԵԽԽՎ-ն ու բանաձեւերը տապալելու որեւէ շանս չկա, վերջին օրերին բավական լիահույս էին դարձել եւ մեզ հետ մասնավոր զրույցներում հայտարարում էին, որ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում», ինչպես նաեւ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից» անվանումով զեկույցները հնարավոր է եւ չընդունվեն: Նաղդալյանի ընտրությունը ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնում թույլ է տալիս ենթադրել, որ հայկական պատվիրակության անդամների վերջին օրերի լավատեսությունը որոշ հիմքեր ունի:

Տեղեկություններ կան, որ հնարավոր է նախագծերի քննարկումը հետաձգվի:

Եթե հակահայ փաստաթղթերի ընդունումն իսկապես տապալվի, հօդս են ցնդելու մեր պատվիրակության անդամների բոլոր այն հայտարարությունները, թե ԵԽԽՎ-ն վերածվել է Միլի մեջլիսի, Ադրբեջանը կաշառում է ԵԽԽՎ պատգամավորներին, եւ ադրբեջանական նավթադոլարների ու խավիարի դեմ իրենք անզոր են: Իրականում՝ ժամանակ ձգելու ու եվրոպաներում շոփինգով զբաղվելու փոխարեն  մի փոքր էլ ջանք էր պետք գործադրել: Այլապես, Հերմինե Նաղդալյանն էլ, ինչպես երեկ նկատել էր հայտնի լրագրողներից մեկը, ընտրվում է մի կառույցի փոխնախագահ, որին մեղադրում է եվրոպական արժեքներից հեռանալու մեջ:

Ի դեպ, երեկ Բրասերի փոխարեն ԵԽԽՎ նախագահ է ընտրվել Պեդրո Ագրամունդը, որը հայտնի է իր ադրբեջանամետ գործունեությամբ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5602 դիտում

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ

Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել

Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը

Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին

Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է

4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը

Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են

Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը

Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ

Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը

Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ

Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին

«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար

Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը

Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել

Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները

Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը

Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար