Բաժանի՛ր, որ տիրես. հինգ TV-ների միասնական հայցը

03/02/2016 schedule13:15

«Միայն Ամալյանի հանձնաժողովը բավական է, որ Ռոբերտ Քոչարյանին այլեւս նախագահ չընտրենք»,- մեր զրույցի ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց մի հեռուստադիտող, որի կարծիքով «Ա1+» եւ «Նոյյան Տապան» հեռուստաընկերությունները Հայաստանի տասնամյա անկախության նվաճումներից են, իսկ նրանց փակումը՝ դեմոկրատական արժեքների էական կորուստ:

Այն քաոսն ու անորոշությունը, այն թշնամանքն ու կամայականությունը, որ իր հետ բերել է Ազգային կոչվող այս ապազգային հանձնաժողովը, պարզապես դժվար է նկարագրել: Դրա համար բավական է ընդամենը մեկ օր շրջել հայկական հեռուստաընկերություններով, զրուցել հեռուստալրագրողների հետ եւ տեսնել, թե ինչ վիճակ է տիրում այս ոլորտում, ինչ գզվռտոց է սկսվել լրագրողական այս դաշտում: Եվ այդ բոլորը՝ Ամալյանի «արգասաբեր» գործունեության շնորհիվ: Եվ այսպես, հեռուստատեսային 5 կապուղիների (27-«Դար-21», 31-«ԱրմենԱկոբ», 39-«TV-5», 51-«Երեւան», 58-«Էվ») դեռ 2002-ի նոյեմբերի 19-ին կայանալիք մրցույթը նախ հետաձգվեց «Նոյյան Տապանի» դատարան դիմելու պատճառով, քանի որ Ամալյանի հանձնաժողովում հրաժարվել էին ընդունել «ՆՏ»-ի մրցութային առաջարկը: Խախտումն այնքան ակնհայտ էր, որ անգամ քոչարյանահպատակ դատարանը չկարողացավ մերժել հեռուստաընկերության հայցը եւ բավարարեց այն:

Եվ չնայած միջազգային կազմակերպությունների ճնշմանն ու ոչ երկիմաստ հայտարարություններին, այս խիստ «ինքնուրույն» հանձնաժողովը փաստորեն իշխանությունների համար ամենաանվտանգ եղանակով 2 ամսից ավելի ձգձգեց մրցույթն ու անկախ հեռուստաընկերությունների եթեր դուրս գալը: Վճռաբեկ դատարանի՝ «Նոյյան Տապանի» օգտին որոշումից հետո, թվում էր, ոչինչ չի խանգարում մրցույթին, եւ ակնհայտ էր, որ 2003թ. հունվարի 31-ին նշանակված մրցույթով «Ա1+»-ին եւ «ՆՏ»-ին այս անգամ մերժելը միջազգային սկանդալով է հղի, սակայն կրկին գործի դրվեց փորձարկված եղանակը, եւ մրցույթը հետաձգվեց՝ այս անգամ արդեն այս 2 ընկերությունների 5 մրցակիցների դատարան դիմելու պատճառով: Նշենք, որ նրանք նախ դիմել էին ՀՌԱ հանձնաժողովին՝ պահանջելով դեռեւս 2002թ. նոյեմբերին ներկայացված մրցութային առաջարկները վերադարձնել՝ դրանք լրամշակելու համար, ապա ստանալով հանձնաժողովի մերժումը՝ դիմել էին դատարան: Տնտեսական դատարանը՝ դատավոր Երվանդ Խունդկարյանի նախագահությամբ, ընդունելով հայցը, բավարարել է նրանց պահանջը՝ որպես հայցի ապահովման միջոց ընտրելով մրցույթի կասեցումը:

«Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսիսյանի կարծիքով, սա ուղղված է նախագահական ընտրությունների ժամանակ իրենց ներկայությունը բացառելուն՝ մանավանդ, քանի որ երկրորդ փուլն անխուսափելի է, ապա ամեն ինչ արվում է, որ այդ օրերին հանկարծ եթերից ազատ խոսք չհնչի: Մեկ էլ տեսար՝ մի հրաշքով հեռուստաընկերությունները արագությամբ եթեր դուրս եկան՝ առանց նշված 2-3 ամսյա նախապատրաստական փուլի: «Նոյյան Տապանի» տնօրեն Տիգրան Հարությունյանի կարծիքով, այս տարբերակով փորձ է արվում բացառել նաեւ խորհրդարանական ընտրություններին իրենց մասնակցելու հնարավորությունը: Իսկ ի՞նչ են մտածում դատարան դիմած ընկերությունները: Դատական հայցում ընկերությունները պատճառաբանել են, թե փոխվել են մրցույթի հանգամանքները, որ «Նոյյան Տապանը» մրցութային առաջարկությունը ներկայացնելու պահին ծանոթ էր իր նշած կապուղու համար հայտ ներկայացրած մասնակիցների ցանկին, եւ ըստ այդմ խախտվել է հավասարության սկզբունքը, քանի որ մյուս հեռուստաընկերությունները իրենց մրցակիցների ով լինելու մասին իմացել են մրցութային առաջարկը ներկայացնելուց շատ ավելի ուշ: Սակայն հետաքրքիրն այն է, որ հեռուստաընկերությունները կարծում են, թե հավասարությունը խախտվել է բոլոր 5-ի համար, չնայած «ՆՏ»-ն դիմել է միայն  «ԷՎ»-«CNN»ի կապուղու համար: Մեզ հաջողվեց զրուցել նաեւ «Երեւան» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Բաբկեն Բարսեղյանի հետ, որը պատմեց, որ իրենք ներդրողների հետ բազմաթիվ պայմանագրեր ունեին կնքած, որոնք մրցույթի ուշանալու պատճառով խախտվել են, եւ այժմ մրցութային փաթեթը թարմացնելու կարիք կար՝ ժամկետները փոփոխելու, պայմանավորվածությունները վերանայելու առումով: Եվ քանի որ հանձնաժողովը մերժել էր իրենց պահանջը, իրենք ստիպված դիմել են դատարան: Երբ մենք նկատեցինք, որ դրանով փաստորեն իրենք խոչընդոտում են «Ա1+»-ի եթեր վերադառնալուն, պրն Բարսեղյանը պատասխանեց. ««Ա1+»-ը չի մտածում հինգի մասին, մենք ինչո՞ւ պիտի մտածենք նրա մասին: «Ա1+»-ը բոլորին մեղադրում է, իսկ ինքը լա՞վ է արել, որ բոլոր 5 կապուղիների համար միանգամից է դիմել՝ բոլոր 5-ին պահելով անորոշության մեջ»: «Երեւան» հ/ը-ում կարծում են, որ «Ա1+»-ը պետք է դիմեր միայն մի կապուղու, ընդ որում, 2 երաժշտական ալիքներից մեկի՝ «MY3-TV»-ի («Դար-21») կամ «MTV»-ի(«TV-5») համար: «Իսկ եթե հանկարծ բոլոր 5 մրցույթն էլ շահի՞,- հարցնում են «Երեւանում»,- ի՞նչ է, վիճակ են հանելու, թե որ կապուղուն տիրանա՞ն»:

Իսկ «Ա1+»-ում եւ «ՆՏ»-ում համոզված են, որ վերը բերված փաստարկները, պատճառաբանությունները քաղաքական սցենարի մի մասն են, որ սցենարը մշակվել է Ամալյանի գլխավորությամբ եւ հրահանգով՝ հենց դրանով է բացատրվում, որ 5 կապուղիները դատարան են մտել 1 հայցով՝ միասնաբար, չնայած նրանց շահերը տարբեր են: Մեր ականջին շշնջացին նաեւ, որ այս սցենարի «պապաներից» մեկը Բագրատ Սարգսյանն է՝ «Արմենիայի» լեգալ եւ «TV-5»-ի ու «CNN»-ի անլեգալ տերը: Մյուս ընկերությունների տերերն էլ են հայտնի՝ «Երեւանինը» «Շանթ» պաղպաղակի ֆիրման է՝ Յուրի Ղարիբյանի գլխավորությամբ, «ԱրմենԱկոբը»՝ Ազգային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանն է, «Դար-21»-ը նշանավոր Բուռնաշինն է: 5 ընկերությունների հայցը կլսվի փետրվարի 14-ին: Սպասենք հանձնաժողովի նոր կամայականություններին: Այս գործընթացը կարող է անվերջանալի լինել:

Հ.Գ. Կարծում ենք, տեղին է հիշեցնել, որ ՀՌԱՀ վիճահարույց նիստից հետո մեր թղթակիցը կապվել էր վերը նշված բոլոր հինգ հ/ը-ների ներկայացուցիչների հետ, եւ նրանցից միայն «ԱրմենԱկոբի» ու «Երեւանի» ներկայացուցիչներն են ասել, որ մտածում են դատարան դիմելու մասին: Մյուս երեք հ/ը-ներում կտրականապես հերքել էին, որ նման մտադրություն ունեն: Այս հանգամանքը եւս վկայում է, որ դատարան դիմելու որոշումը հինգ հ/ը-ներին պարտադրվել է:

Արմինե Օհանյան

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի փետրվարի 4-ի համարում

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1663 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին