Երևան
12 °C
2001 թվականի սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Ռոբերտ Քոչարյանի թիկնապահների կողմից «Առագաստ» սրճարանում դաժանաբար սպանված ՀՅԴ անդամ Պողոս Պողոսյանի եղբորը՝ Անդրանիկին, հանդիպեցինք Աջափնյակի զբաղվածության կենտրոնի տարածքային բաժնում:
Պողոսյանը 1998 թվականից այս կառույցի տնօրենն է եւ պատմում է, որ աշխատանքի է ընդունվել Ռոբերտ Քոչարյանի նախագահ դառնալուց հետո, ՀՅԴ-ի միջնորդությամբ՝ որպես ՀՅԴ անդամ: Սակայն այսօր Անդրանիկ Պողոսյանն իրեն այլեւս ՀՅԴ անդամ չի համարում: Հենց այս մասին է պարոն Պողոսյանի հետ մեր զրույցը:
- ՀՅԴ անդամ եմ դարձել 1991 թվականին, կասեցման տարիներին եղել եմ նաեւ կոմիտեի անդամ՝ ամեն ինչ անելով կուսակցությունն ու նրա կառույցները պաշտպանելու համար: Սակայն եղբորս սպանությունը, դրան հետեւած չակերտավոր դատավարությունը ցույց տվեցին, որ ՀՅԴ-ն հեռացել է իր ծրագրից ու գաղափարներից, եւ 2002 թվականի հոկտեմբերին ես ՀՅԴ-ից հեռանալու դիմում եմ գրել, որի պատասխանը մինչեւ այսօր չունեմ: Այսօր ինձ այլեւս ՀՅԴ անդամ չեմ համարում:
- Իսկ ի՞նչ գաղափարներից է հեռացել ՀՅԴ-ն:
- ՀՅԴ-ի հիմնական նպատակը հայ մարդուն պաշտպանելն է՝ անկախ նրա քաղաքական պատկանելությունից: Բայց, եթե նա իր կուսակցի հիշատակը չպաշտպանեց, իմ մնալը այնտեղ լիովին անիմաստ էր: Մանավանդ որ, նոյեմբերին պետք է տեղի ունենար ՀՅԴ Գերագույն ժողովը, որը պաշտպանելու էր Ռոբերտ Քոչարյանին: Իսկ ինչպես ես կարող էի լինել մի կուսակցության անդամ, որը պաշտպանում է Ռոբերտ Քոչարյանին, որի թիկնապահները գազանաբար սպանել են եղբորս: Այժմ արդեն համոզված եմ, որ Ռոբերտ Քոչարյանը թույլ չտվեց, որ Պողոս Պողոսյանի գործով դատավարությունը ընթանա արդար հունով:
- Ըստ Ձեզ, ինչպե՞ս են քվեարկելու ՀՅԴ-ի մյուս շարքային անդամները:
- Ունեմ ՀՅԴ անդամ բազմաթիվ մտերիմներ, որոնք ինձ պատմում են, որ ընկերային հավաքների ժամանակ ՀՅԴ անդամները հավաքներին ներկա ԳՄ ներկայացուցիչներին տեղեկացրել են, որ իրենք պատրաստ են լինել վստահված անձ, հանձնաժողովի անդամ, սակայն Քոչարյանի օգտին չեն քվեարկելու: Այնպես որ, ՀՅԴ-ի միայն ղեկավար հատվածն է ձայն տալու գործող նախագահին, այն էլ՝ պաշտոնի, բիզնեսի եւ այլ թելերով նրա հետ կապված լինելու պատճառով: ՀՅԴ ղեկավարության նվիրվածությունը Քոչարյանին այլ բացատրություն էլ ունի. կուսակցության ղեկավարության մեծ մասի վրա քրեական գործ կա, եւ նրանք ազատության մեջ են ոչ թե դատարանի վճռով, այլ Քոչարյանի բարի կամքով: Պատկերացրեք նրանք որտեղ կհայտնվեն, եթե Քոչարյանը նախագահ չդառնա:
- Դուք ասում եք, որ աշխատանքի եք ընդունվել ՀՅԴ-ի միջնորդությամբ: Այժմ քննադատելով ՀՅԴ-ին եւ Քոչարյանին՝ չե՞ք վախենում,որ կարող եք կորցնել ձեր աշխատանքը:
- Իսկ ինչ է, Հայաստանում օրենք կա՞, որ աշխատելու իրավունք ունեն միայն դաշնակցականները կամ Քոչարյանին պաշտպանողները: Ես ՀՀ քաղաքացի եմ եւ ամբողջությամբ կատարում եմ իմ աշխատանքային պարտականությունները:
- Դուք ծագումով ջավախքցի եք, իսկ ջավախքահայերին միավորող «Հզոր հայրենիք» կուսակցությունը եւս հայտարարել է Քոչարյանին պաշտպանելու մասին: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ որոշմանը:
- Եթե ՀՅԴ անդամների 70-80 տոկոսը ձայն չի տալու Քոչարյանին, ապա ջավախքահայերի՝ 90-95%-ը: «Հզոր հայրենիքը» եւ դրա նման այլ կառույցների ստեղծման պատմությունը հայտնի է բոլորին, դրանք ստեղծվեցին մեր ազգը ջավախքցիների, արցախցիների, ապարանցիների եւ գյումրեցիների պառակտելու համար: Իսկ այդ նպատակը իրականացնողները մի քանի փոքր պաշտոնյաներ են, որոնց նպատակը՝ ծառայելով այդ պաշտոնները պաշտպանելն է:
- Իսկ ո՞ւմ օգտին եք քվեարկելու փետրվարի 19-ին:
- Հավատացած եմ, որ Ռ. Քոչարյանը հաղթելու ոչ մի հնարավորություն չունի, ընդդիմադիր չորս թեկնածուներին էլ՝ Արտաշես Գեղամյան, Ստեփան Դեմիրճյան, Արամ Կարապետյան, Վազգեն Մանուկյան, շատ հավանում եմ: Անձամբ ես քվեարկելու եմ Գեղամյանի օգտին, քանի որ նա հեռուստատեսությամբ հայտարարում է, որ բացահայտելու է նրանց արած բոլոր հանցագործությունները, իսկ ինձ անձամբ խոստացել է պատժել Պողոսին սպանողներին եւ նրանց հովանավորողներին:
Ավետիս Բաբաջանյան
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի փետրվարի 12-ի համարում
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT