Երևան
11 °C
ՀՀ պետական բյուջեի վիճակը բառացիորեն աղետալի է: Անցած տարվա տվյալներով պետական բյուջեի եկամտային մասը թերակատարվել է մոտ 400 միլիոն դոլարով: Այս տարի ավելի ծանր վիճակ է լինելու եւ այդ մասին հրապարակավ խոսում են նույնիսկ մեր պաշտոնյաները եւ առաջին հերթին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Դրա հետ մեկտեղ, սակայն ՀՀ կառավարությունը շարունակում է պետական բյուջեից անտրամաբանական ծախսեր անել: ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում դրվել է կառավարության պահուստային ֆոնդից նույն Գագիկ Խաչատրյանի ղեկավարած ՀՀ ֆինանսների նախարարությանը 508 միլիոն դրամ հատկացնելու մասին հարց: Այդ գումարը ուղղվելու է ֆիննախի` Դիլիջանում գտնվող «ուսումնական կենտրոնի» համար վարչական սարքավորումներ գնելուն: Սա այն տխրահռչակ «ուսումնական կենտրոնն է», որը կառուցվում է արդեն առնվազն 4 տարի եւ տարբեր հաշվարկներով դրա վրա պետական բյուջեից ծախսվել է 60-70 միլիոն դոլար: Դատելով հրապարակային փաստաթղթերից այդ կառույցը ավելի շատ ժամանցի ու հանգստի օբյեկտ է, քան «ուսումնական կենտրոն»: Տասնյակ միլիոնավոր դոլարներ ծախսվել են լողավազաններ, սաունաներ, սպա սրահներ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, սպորտհարապարակներ, թենիսի կորտեր, կառուցելու վրա: Թե ինչի վրա է ծախսվելու այս հերթական, ավելի քան մեկ միլիոն դոլարը, մանրամասն նշված չէ: «Ուսումնական կենտրոնի բնականոն շահագործումն ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել վարչական սարքավորումներ (զանազան կահույք, համակարգիչներ և այլն)»,- նշված է կառավարության որոշման նախագծի վերաբերյալ ֆիննախի ներկայացրած հիմնավորումների մեջ: Թե կոնկրետ ինչ է գնվելու այս անգամ, թերեւս պարզ կդառնա մեկ անձին կատարվող գնումների մասին պաշտոնական տեղեկանքներից: Բայց կարելի է վստահաբար պնդել, որ հանրությունը այս անգամ էլ չի «հիասթափվի»: Գնվելիք ապրանքները, ինչպես միշտ, կունենան փշաքաղեցնող գներ: Նախկինում այս իբր ուսումնական կենտրոնի համար գնված ապրանքների գների մասին հիշողությունները դեռ թարմ են: Հիշում եք չէ՞, 40 հազար դրամանոց օճառամանները, 16 միլիոն դրամանոց խոհանոցային սպասքերը, որոնք համալրված էին մասնավորապես հետեւյալ «պրիբորներով». «Մետաղյա ճաշի պատառաքաղ 203 մմ չափերով, 4 ատամով», «Մետաղյա դեսերտի պատառաքաղ 185 մմ չափերով, չորս ատամով», «Մետաղյա ձկան դանակ 204 մմ չափերով, 3 ատամով», «Մետաղյա ճաշի դանակ 225 մմ չափերով», «Մետաղյա դեսերտի գդալ 182 մմ չափերով», «Մետաղյա ճաշի գդալ 199 մմ չափերով», «Մետաղյա ճաշի պատառաքաղ 197 մմ չափերով, 4 ատամով», «Պողպատե մսի դանակ պլաստիկե բռնակով 27.5 սմ չափերով», «Պողպատե դանակ սառեցված մսի համար պլաստիկե բռնակով 32 սմ չափերով»...: «Մետաղյա սիգարի կտրիչ», «Մետաղյա չափիչ բաժակ», «Մետաղյա սառույցի գդալ», «Մետաղյա շեյքեր», «Սառույցի աղաց, ապակյա, մետաղյա կափարիչով, 1.5 լիտր տարողությամբ»...:
Բայց ֆինանսների նախարարության ներկայացրած նախագծում մի հուսադրող տվյալ կա: Նշվում է թե այդ իբր «ուսումնական կենտրոնի» շինարարությունը ավարտվելու է այս տարվա սեպտեմբերին: Վերջապես ՀՀ պետական բյուջեն եւ հետեւաբար հարկատուները հանգիստ շունչ կքաշեն: Իսկ թե որքան գումար կհասցնի ծախսել ֆինանսների նախարարությունը մինչեւ սեպտեմբեր, դժվար է նույնիսկ կռահել: Եթե պահպանվեն ծախսերի նախկին տեմպերը, ապա հարկատուները դեռ մի 8-10 միլիարդ դրամ էլ կծախսեն:
Վերը բերված նկարը ընթերցողի մոտ կարող է սխալ պատկերացումներ ձեւավորել այդ «ուսումնական կենտրոնի» իրական մասշտաբների վերաբերյալ: Նկարում պատկերվածը այդ «կենտրոնի» մի հատվածն է ընդամենը: Այստեղ պատկերված չեն հսկայական մարզադաշտը, թենիսի բազմաթիվ կորտերը, դրանց սպասարկող ահռելի շենքերը` իրենց լողավազաններով ու բացօթյա սրճարաններով: Այդ «ուսումնական կենտրոնի» զբաղեցրած ընդհանուր մակերեսը մոտ 30 հեկտար է: Այն գտնվում է Պարզ լճի ճանապարհի մոտ:
Արարատ Միրզոյանը կմեկնի Բրյուսել. օրակարգը հայտնի է
Արցախը լուծարեցին, հիմա էլ ՀՀ-ն են ուզում վարի տալ, Հայաստանում ԼՂ վտարանդի իշխանություն չի կարող լինել. Սուքիասյան
Միրզոյանն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ու համատեղ հայտարարությանը
Պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվել է Արագյուղն ու Քարաշամբը իրար կապող ճանապարհը
ԼՂ-ից բռնի տեղահանված 5351 անձ արդեն աշխատանքի է տեղավորվել. տարբեր ոլորտներում առկա է առնվազն 5000 թափուր աշխատատեղ
Երևանում և Վանաձորում օդի աղտոտման և ապօրինի ջրօգտագործման դեպքեր են հայտնաբերվել
Պուտինը հայտարարել է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Մի հրաշք էլ մեզ համար արա, տե՛ր Աստված. անհետ կորածի հայրն Ադրբեջանից վերադարձող գերիների ցանկում որդու անունն է փնտրել
Սպասում եմ՝ լսեմ ձայնը. Բաքվում բանտարկված Վիգեն Էուլջեքյանի կինը լուսանկար է հրապարակել
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման քայլերը ողջունելի են. Ավստրիայի ԱԳՆ
Հայաստանը կկիսվի իր դրական փորձով. քննարկում ԱԳՆ-ում՝ Ժնևում կայանալիք Փասխտականների համաշխարհային ֆորումին ընդառաջ
Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով գործած գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է
ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին. Կոլոմինա
Ցանկանում ենք, որ յուրաքանչյուրը, ով ունակ է կրել զենք, տիրապետի դրան և կարողանա հեշտ հասանելիություն ունենալ․ Արշակյան
Դրանից օգուտ չկա. Էրդողանը մեկնաբանել է Ֆրանսիայի կողմից Հայաստան զենքի մատակարարումները
Հրազդանում շների սպանդի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ. կենդանասերները բողոքի ակցիա են իրականացնում
Բաց մի՛ թողեք հնարավորությունը. Էրդողանը դիմել է Հայաստանին
Անձրև և մառախուղ. Հայաստանի ամբողջ տարածքում 0-ից բարձր ջերմաստիճան է
4 տարի ՌԴ-ից բերել է խոշոր չափի թմրամիջոցներ, իրացրել ՀՀ-ում «Տելեգրամ»-ով, հետո՝ կատարել փողերի լվացում
27-ամյա կինը վրաերթի է ենթարկել 13-ամյա աշակերտուհու. երեխային հասցրել են հիվանդանոց
Եվրոպայի խորհուրդը շատ լավ հարթակ է Հայաստանի հետ վստահության ամրապնդման գործընթացներին նպաստելու համար․ Ալիև
Եթե օրենքներն աշխատեն, կստեղծվեն անհրաժեշտ ենթակառուցվածքները. Քերոբյանը՝ ոչ սպանդանոցային մորթի արգելքի մասին
Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնությունը. ՌԴ ԱԳՆ
Հրազդանում շների սպանդ է տեղի ունեցել
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել խոշոր հարկեր. վերականգնվել է շուրջ 413 մլն դրամ գումար
ՌԴ-ի հայտարարությունները տրամաբանական ու ստույգ չեն․ Խանդանյանը՝ արևմուտքից ձեռք բերված զենքերի որակի մասին
Հույս ունեմ՝ հերթական պատրվակը չէ բանակցություններին չմասնակցելու․ Խանդանյանը՝ Ալիևի ընտրությունների գնալու մասին
Թարմ և չոր պտուղներ, ալկոհոլային խմիչք, պահածոներ. ինչ է ամենից շատ ներմուծվել Հայաստան նոյեմբերին
Արևմտյան հարթակները չեն չեղարկվում, նոր կետից պետք չէ սկսել․ Խանդանյանը՝ ՌԴ-ում բանակցություններ ունենալու մասին
Մակրոնը Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է Մարիո Դրագիի թեկնածությունը
Արմեն Գյուլբուդաղյանցը կգլխավորի Հայաստանի Մ-21 հավաքականը և ԲԿՄԱ-ն
Հայաստանը խաղաղության պայմանագիրը կստորագրի, երբ վստահ լինի, որ դա ի շահ իրեն է լինելու․ Խանդանյան
Գործընթացը տեղի է ունենալու ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին, գերիների վերադարձը օրերի կամ ժամերի հարց է. Խանդանյան
Վրաերթ Երևանում. ուկրաինուհի հետիոտնը տեղում մահացել է
Ապարան-Հարթավան ճանապարհին բախվել է 5 մեքենա. 8 անձ հոսպիտալացվել է (լուսանկարներ)
Տաքսի ծառայությունների ոլորտը կարգավորվում է, երբ ուժի մեջ կմտնի օրենքը․ մանրամասնում է Թունյանը
Առկա է պատմական հնարավորություն․ ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը Ադրբեջանում է. նրան ընդունել է Ալիևը
Երեկ արդարացվեց մի ընտանիք՝ կինն ու ամուսինը, որոնք դատապարտվել էին 9 և 13 տարի ազատազրկման. Ալեքսանյան
© 2023 Հայկական ժամանակ