Երևան
12 °C
Դերասան Անդրանիկ Հարությունյանը, ով շուտով կներկայանա «Խոպանի տեսություն» սիթքոմում, խոստովանում է, որ նախկինում նախագիծը չի դիտել: Armtimes.com-ի հետ զրույցում նա նշեց, որ անձնական կարծիք առաջին եթերաշրջանի մասին չի կարող արտահայտել, սակայն շրջապատից նախագծի մասին հիմնականում դրական գնահատականներ է լսել:
«Լսել եմ, որ թեթեւ, հումորային ընտանեկան սիթքոմ է: Ոչ շատ ծիծաղ է պարգեւում, ոչ էլ լացացնում է: Բայց, անկեղծ ասեմ՝ ինքս չեմ նայել: Կերտում եմ Սուրենի կերպարը, բայց առաջին նկարահանման օրը նույնիսկ չգիտեի, թե սյուժեով իմ կինն ով է, իմ աղջիկներն ովքեր են»,-ասաց նա:
Իր անտեղյակության համար, սակայն, դերասանը պատճառ ունի: Նա շատ զբաղված է իր ներկայացումներով, վերջերս էլ երեւանյան փաբերից մեկում ստանձնել է տնօրենի աշխատանքը եւ ոչ միայն «Խոպանի տեսությունը, այլեւ մյուս սիթքոմները չի հասցնում դիտել: Հետեւաբար համեմատություններ էլ անել չի կարող:
«Զբաղվածության պատճառով տանը չեմ լինում ու չեմ հասցնում ոչ մի բան նայել: Մինչեւ այստեղ նկարահանվելն էլ չէի նայել ոչ միայն այս սիթքոմը, այլեւ մյուսները: Միայն արձագանքներ եմ լսել, թե որն ինչպիսին է, սակայն ճիշտ կլինի՝ չասեմ, թե ինչ եմ լսել: Բնականաբար բոլոր սիթքոմներում էլ կա եւ՛ լավը, եւ՛ վատը կա»,-ասաց նա:
Անդրանիկ Հարությունյանը նաեւ ընդգծեց այն փաստը, որ մինչեւ այս առաջարկն ստանալը «Շանթ» հեռուստաընկերության հետ չէր համագործակցել: Նաև դա է եղել պատճառներից մեկը, որ ընդունել է հրավերը:
«Բոլոր հեռուստաընկերությունների հետ երեւի թե համագործակցել էի՝ բացի «Շանթից», եւ շատ էի ուզում համագործակցել, անձնակազմում էլ մտերիմ մարդիկ են ընդգրկված, ֆինանսը վատը չէ, ուստի որոշեցի ընդունել առաջարկը: Առաջին եթերաշրջանը, ինչպես ասացի, չեմ նայել, չգիտեմ՝ ինչպիսին է եղել, բայց 2-րդ եթերաշրջանի սցենարը շատ լավն է: Արդեն 2-րդ, 3-րդ նկարահանման օրն է: Ամեն ինչ շատ հետաքրքիր է»,-ասաց նա:
Սիթքոմում Անդրանիկ Հարությունյանը մարմնավորելու է Անի Պետրոսյանի կերպարի ամուսնուն՝ Սուրենին: Վերջինս ձեռնունայն փախել է Ռուսաստանից: Եվ քանի որ վերադարձել է առանց ոչ մի բանի ու չի էլ կարող հետ գնալ, խեղճ է ու ճնշված կնոջ կողմից:
Դերասանը վստահ է, որ կկարողանա հաջողությամբ կերտել թե այս կերպարը, և թե զբաղվել իր մյուս գործերով: Նախկինում նման գրաֆիկով աշխատել է եւ գիտի՝ ինչպես գլուխ հանել իրավիճակից:
«Ժամանակին, երբ նկարահանվում էի «Կարգին սերիալում», կար նաեւ թատրոնը, կային կողքից այլ ներկայացումներ, «No Comment»-ը, եւ համատեղում էի: Հիմա նույն է. նույնպես կան թատրոնն ու ներկայացումները, եւ տնօրենի պաշտոնը»,-ասաց նա՝ ավելացնելով, որ ակումբի տնօրենի աշխատանքն իրենից այնքան էլ շատ ժամանակ չի խլում:
Սիթքոմի ցուցադրությունը կսկսվի մարտ ամսից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱլեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ
Արցախցիների հանրահավաքը՝ բարձրությունից. լուսանկար
Իսրայելական ուժերը 48 ժամվա ընթացքում հարվածել են Գազայում շուրջ 250 թիրախի
«Իմ Քայլը»-ի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի մասնակիցները Չինաստանում ամառային ճամբարի են մասնակցել
Ի՞նչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Թեհրանի համագործակցությունն ԱԷՄԳ-հետ չի դադարեցվել, կշարունակվի նոր ձևաչափով․ Արաղչի
Մանկական կաթի վկայականով Երեմյան կաթնամթերքը միակն է․ տեսանյութ․ լուսանկարներ
Արմավիրում բախվել են «Jeep Compass»-ն ու «ՎԱԶ 2106»-ը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Սյունիքի և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Սերգեյ Լավրովն ու Կիմ Չեն Ինը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու ձեռք բերված պայմանավորվածությունները
Ահաբեկչության դեմ պայքարը Թուրքիայի տնտեսության համար մոտ 2 տրիլիոն դոլար է արժեցել. Էրդողան
Երևանի երկու վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
SOCAR-ն ու Սիրիայի կառավարությունը փոխըմբռնման հուշագիր են կնքել
Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
«ՔՊ 6-րդ Քաղաքական ժողովը տեղի ունեցավ Գորիսում». վարչապետը տեսանյութ է հրապարակել
Շղթայական վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին․ հիվանդանոց է տեղափոխվել հղի կին
Բաքվում ընթանում է Ադրբեջանի ու Սիրիայի նախագահների հանդիպումը
ՆԳՆ-ն հերքում է նախատեսված հանրահավաքին ընդառաջ արցախցիների նկատմամբ ճնշումների մասին պնդումները
Երեխայի իրավունքների ոլորտում ՄԻՊ լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը արգելված է․ հայտարարություն
Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում
34-ամյա երիտասարդը կամավոր հանձնել է ապօրինի պահվող հրացան և փամփուշտներ
Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան պայմանավորվել են ամրապնդել ռազմավարական երկխոսությունը
Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսաբի առաջին գյուղին
Կապանում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ ու վիրավոր
ԼՂ առաջին պատերազմի մասնակիցը զենք-զինամթերքը թողել է Ջրաշեն տանող ճանապարհին
Հայաստանն ու Վրաստանը մշակույթի բնագավառում համագործակցության ծրագիր են ստորագրել
ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումները վերսկսվել են․ Զելենսկի
Շախմատի կանանց աշխարհի գավաթի 2-րդ փուլի թայ-բրեյքում Էլինա Դանիելյանը զիջել է Անտոանետա Ստեֆանովային
«Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» էջը չի պատկանում Առողջապահության նախարարությանը․ ՀՀ ԱՆ
Ռուսական ուժերը հարվածել են Լվովին, Չեռնովցիին, Լուցկին և Խարկովին. կան զոհեր
Սիսիանի շինություններից մեկում պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ջաֆար Փանահիի Ոսկե արմավենու ճյուղի մրցանակակիր ֆիլմը՝ 22-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմ
Երևանում ավտոմեքենան շրջվել է, կա երկու տուժած
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՄԻՊ-ը՝ մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորելու վերաբերյալ
Ես իմ երկրում նախաձեռնեցի «Կրթվելը նորաձև է» շարժումը, իմ ուշադրության կենտրոնում հիմա կրթությունն է․ Հակոբյան
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա․ սպասվում է առանց տեղումների եղանակ
«Զվարթնոց»-ի օդանավակայանի բաժնի ոստիկանները ձերբակալել են Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողի
Վրաստանի պաշտոնակցի հետ հանդիպմանը նախարարը կարևորել է համատեղ ծրագրերի ընդլայնման հնարավորությունները
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց գլոբալ ամենամյա ակադեմիային․ լուսանկարներ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT