Լիսկայի հետ հեչ «կապ չունեցող» արտոնություն

23/03/2016 schedule09:56

ՀՀ կառավարությունը իր առաջիկա նիստում կրկին քննարկելու է մի ընկերության հարկային արտոնություններ տալու հարց: Այս անգամ կառավարությունը 3 տարով հետաձգելու է սարքավորումներ ներկրելու համար «Որոտան սիսթեմս» ընկերությունից գանձվելիք ԱԱՀ-ի վճարումը: Սա տարօրինակ չէր դիտվի, եթե այդ ընկերության միակ հիմնադիր հանդես չգար Սենիկ Ջուլհակյանը: Վերջինս Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) մտերիմներից է:

«Որոտան սիսթեմսը» հիդրոէլեկտրակայան է կառուցում Խնձորեսկ գյուղում, որի համար ընդհանուր առմամբ 3.5 միլիարդ դրամ է ծախսվելու:

Ու թերեւս ամեն ինչ այդքան տարօրինակ չլիներ, եթե այս «ծրագիրը» չարժանանար ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների (ԷԲՊ) նախարարության չափազանցված բարեհաճությանը:

Այսպես. ծրագիրը  ՀՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունները գնահատել են 26-ական միավոր, իսկ ահա ԷԲՊ նախարարությունը` 39 միավոր:

Նախկինում հարկային նման արտոնություն ենթադրող որեւէ ծրագրի շուրջ նախարարությունների տված գնահատականներում նման ահռելի տարբերություն երբեք չի եղել: Ու ակնհայտ է, որ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության տված գնահատականը խիստ է ուռճացված:

Նման, մեղմ ասած, կասկածելի բարեհաճությունը «Որոտան սիսթեմսի» նկատմամբ մտորելու առիթ է տալիս: Ժամանակին «Քաղաքագետների միության» նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հայտարարում էր, որ Սենիկ Ջուլհակյանի հետեւում կանգնած է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Ջուլհակյանն էլ 2012 թվականի ապրիլին հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե ճանաչում է Սուրիկ Խաչատրյանին, քանի որ նա եղել է իրենց հրամանատարը: Բացի այդ էլ, արմատներով նա Խնձորեսկ գյուղից է: Սակայն գործնական հարաբերություններ մարզպետի հետ չունի եւ հատուկ ընդգծել էր, թե Երեւանի կենտրոնում` Սարյան փողոցում գտնվող հսկայական «Հայհիդրոէներգոնախագիծ» ինստիտուտի բաժնետոմսերի 100 տոկոսը իր սեփականությունն է եւ դրա հետ Սուրիկ Խաչատրյանը կապ չունի:

Ուղղակի կասկած չկա, պարզապես ակնհայտ է, որ Խնձորեսկում կառուցվող ՀԷԿ-ի հետ Սուրիկ Խաչատրյանը դարձյալ «ոչ մի կապ չունի» եւ արտոնություններն էլ ստանալու է, որովհետեւ Սուրիկ Խաչատրյանի հետ «ոչ մի կապ չունի»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7559 դիտում

ԵՄ-ն լրացուցիչ 140 մլն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին

Շոյգուն ասում է՝ ՌԴ օդային տարածքը էլ անվտանգ չէ, Կարապետյանը ասում է՝ ուժեղ դաշնակցի հետ ՀՀ օդը փակելու եմ

Գրիգորյանը և Կոսը ստորագրել են Դիմակայունության և աճի պլանի ներքո 2025-2027թթ. ֆինանսավորման համաձայնագիրը

Կոսը վերահաստատեց ԵՄ աջակցությունը Հայաստանի ինտեգրմանը Տրանսկասպյան տրանսպորտային ուղուն. Գրիգորյան

ԱՄՆ դեսպանությունը երկրի քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Սաուդյան Արաբիայից

ՄԻՊ-ի աջակցությամբ զինծառայությունից վերադարձած ուսանողը շարունակում է ուսումը նույն կուրսում անվճար

ՀՀ-ի ու Թուրքիայի էներգետիկ համակարգերի իրար միացումը տնտեսական լուրջ ազդեցություն կունենա. Դավիթ Խուդաթյան

Տղամարդկային արժանապատվությամբ ասում եմ՝ Արայիկ Հարությունյանը որևէ կապ չունի իմ տարած ձայների հետ. Դանիելյան

Սիրում ենք բոլորիդ. Նիկոլ Փաշինյանը Մարթա Կոսի հետ սրտիկ է անում. տեսանյութ

Մեր հանձնառությունը արդիականացումը պետական համակարգ բերելն ու նոր որակի ծառայություններ մատուցելն է․ Ղազարյան

Սպասվում են ձյան և անձրևի տեղումներ. ջերմաստիճանը էապես չի փոխվի

Հորդորում ենք հանդես գալ համապատասխան հերքմամբ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Բացահայտվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու, ներգրավելու դեպք. եղբայրներ են կալանավորվել

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին. Գլխավոր դատախազություն

Համոզված եմ՝ երկու օլիգարխներն էլ թույլիկ են. իրենք ուժեղ են իրենց կոռուպցիոն պապաների միջոցով աշխատած փողերով

Նիկոլ Փաշինյանը հեռախոսով ևս մեկ անգամ ցավակցել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի մաhվան կապակցությամբ

Անընդհատ ասում եք՝ չե՞ք պատրաստվում հրաժարական տալ. ես երկու անգամ հրաժարական եմ տվել. վարչապետ

Ինձնից լավ գիտեք, որ մեզ չընտրելու դեպքում ձեզ սպառնում է առնվազն հաշմանդամություն. վարչապետը՝ լրագրողներին

Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջանի կազմում, և ՀՀ-ն միշտ ճանաչել է Ադրբեջանի կազմում, ուղղակի դա թաքցվել է

Էդ որ ասում եք՝ ուժեղ եք, ուժեղ եք. ինչո՞վ եք ուժեղ, արա՛. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը Համայն Վրաստանի կաթողիկոսի հուղարկավորությանը կմասնակցի ամենաբարձր մակարդակով

Որոշ ուժեր պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ ծանր հետևանքներով. վարչապետ. տեսանյութ

Անդրեասյանը հերթական այցն է կատարել Ցեղասպանության հուշահամալիր՝ հետևելու հիմնանորոգման աշխատանքի ընթացքին

Այսպիսի վիճակում գտնվող 10 հազար գործող ենթակայաններ ունենք ողջ ՀՀ-ում. Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել

Արմինե Օհանյանին առնչվող քրեական վարույթը կկարճվի, ինչի մասին նա պատշաճ իրազեկվել է, սակայն լռել է դրա մասին

ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ

Կասեցվել է «Գ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի բենզինի և դիզելային վառելիքի վաճառքը

ԱՄՆ Սենատը կրկին մերժել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձևը

Արտառոց դեպք Երևանում․ օտարերկրացի մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային․ նա տեղափոխվել է հիվանդանոց

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Իրանի Շիրազ քաղաքի էլեկտրական արդյունաբերության օբյեկտներին

148 միլիոն 800 հազար դիտում. Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի էջերի ստացված տվյալներն է հրապարակել

Տարածաշրջանի երկրների վրա հարձակումները խաթարում են տեղի երկարաժամկետ կայունությունը. Բայրամով

Ստեփանավան համայնքին կվերադարձվի ընդհանուր օգտագործման կանաչապատ հողատարածք. դատախազության հայցը բավարարվել է

Ադրբեջանի տարածքով Հայաստան կտեղափոխվի ևս 7 վագոն ցորեն

Սրանք ինֆանտի՞լ են. Աթանեսյանը՝ ընդդիմադիր ուժի ներկայացրած «ուժեղ խաղաղության ծրագրի» մասին

Կադրից դուրս. ինչպես են պատրաստվում Օմանում ՀՀ դեսպանության բացմանը. տեսանյութ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի փողոցներից մեկում

Ավտովթար Մյասնիկյան պողոտայում. 3 քաղաքացի հոսպիտալացվել է

Միջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին և գիշերը կներթափանցի Հայաստան. Սուրենյան

1 տարեկան երեխայի նկատմամբ uպանության փորձ կատարելու համար կասկածվող խորթ մայրը 2 ամսով կալանավորվել է