Մինչեւ ականջը չպոկենք, ոտը չջարդենք, գլուխը չցխենք, մեկ ա, չեն հանգստանալու. Բաղմանյան

19/05/2016 schedule09:24

«ՀԺ»-ն տեղեկություն է ստացել, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ՌԴ-ում բնակվող մի քանի հայերի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակին նվեր ուղարկված 8 հատ ՈՒԱԶ մեքենաներն անհետացել են:

Սույն պատմության մեջ հոլովվում է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի անունը: ԼՂՀ ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյանը մեզ հետ զրույցում հավաստիացնում էր, որ բանակին տրված ոչ մի բան չի կորչում: «Չի կարելի այդպիսի բաներ ասել՝ Բաղմանյան Հայկազը, Մանվել Գրիգորյանը, ընդհանրապես, մարդկանց այդպիսի բաներ չի կարելի ասել: Ինձ էլ այդպիսի պրովոկացիոն հարցեր մի տվեք: Եթե մեկը նվիրատվություն է բերում, մենք անգամ նկարահանում ենք: Հետո փաստաթուղթ են վերցնում, որ բերել են, թողել այստեղ: Ես չգիտեմ՝ այդ մարդիկ ովքեր են, որ 8 հատ ՈՒԱԶ են ուղարկել, անհետ կորել է, իրենք էլ չգիտեն ուր է, գեներալ Բաղմանյանի վրա են գցում, չի կարելի: Այդ մարդկանց ասեք, ես պատրաստ եմ իրենց հետ հանդիպել: Գուցե ուղարկել են կամ տեղ չի հասել, զբաղվենք, հետաքննենք: Հիմա Էդիկ Բաղդասարյանը այստեղ է, կասեմ, թող հետաքննի»,- ասաց ՊՆ խոսնակը:

Հայկազ Բաղմանյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, թե կցանկանար իմանալ՝ ով է տեղեկությունը տարածողը: «Ես խնդրում եմ, ով ասել է, թող զանգի ինձ, ես մի հատ իրա հետ հանդիպեմ, ասեմ՝ արի մի հատ տեսնեմ էլի, ո՞վ է քեզ տենց բան ասել, հետքերով գնամ, մի հատ բռնեմ, մինչեւ ականջը չպոկենք, ոտը չջարդենք, գլուխը չցխենք, մեկ ա, չեն հանգստանալու»,- ասաց նա:

- Պարոն Բաղմանյան, մեզ բողոքել են, որ արցախյան քառօրյա պատերազմից հետո ՌԴ-ից 8 հատ ՈՒԱԶ են ուղարկել Մարտակերտի զորամասի համար, ու հիմա այդ մեքենաները չկան, ասում են, որ դուք եք տարել Երեւան, ու այդ մարդիկ հարցնում են՝ ինչու:

- Ով տենց բան է ասում, ասա ա՛յ անասունի ծնունդներ, ո՞նց տենց բան կարող է անի: Երկրորդը, նվիրատվությունները որ գալիս են Պաշտպանության բանակ, գրանցվում են, ծեմ բոլեե մարտակերտցիները, որ բերել են, իրենք բանակի հրամանատարության հետ հանդիպել են, մենք իրենց մեծ շնորհակալություն ենք ասել, էդ մեքենաները գրանցել ենք, ուղարկել ենք իրենց նշանակությամբ: Ով տենց բան խոսում է, մինիմում հակառակորդ է, թշնամի է, թուրք է: Տենց բան ո՞նց կարա, իմ բոլոր շրջապատի ընկերները, այ հիմա էլ նստած եմ իմ ընկերոջ հետ, որը դրսից՝ Վոլգոգրադից, համայնքի նախագահն է, քննարկում ենք, թե ինչ բերի եւ նվեր տա Պաշտպանության բանակին: Ո՞նց կարա էլի մարդու մտքով, ես զարմանում եմ, էդ որ մի անառակն է, էդ որ մի չգիտեմ թուրքի լամուկն ա, դրանց արյան մեջ թուրքի արյուն է, տենց բան ո՞նց կարող է լինի: Իմ շրջապատում մարդիկ դաժե 100 հազարներով դոլարներ են փոխանցել հաշվի համարի վրա, մեքենաներ են բերել՝ էլ ուրալներով, էլ չգիտեմ, 1000 ու մի միջոց, ով ինչ ունի շրջապատում, ընկերությունը, օգտագործում է, ո՞նց կարելի է էսօր տենց բան խոսել: Միգուցե Երկրապահին են նվեր տվել, ես չգիտեմ:

- Ասում են՝ Մարտակերտի զորամասի համար են ուղարկել 8 հատ ՈՒԱԶ, որոնք դուք տարել եք ու հայտնի չէ՝ հիմա որտեղ են դրանք:

- Տենց բան չի կարա լինի: Մարտակերտի զորամասի համար հատուկ ես չգիտեմ՝ ով է ուղարկել, բայց էն մեքենաները, որոնք որ բերվել են Պաշտպանության բանակի համար, նրանք բոլորը իջել են Ստեփանակերտ, կանգնել են էնտեղ հրապարակում, մեկ-մեկ հաշվառվել են, էդ մարդիկ, ովքեր բերել են, նստացրել ենք, շնորհակալություն ենք հայտնել իրանց, ինչ-որ մի նամակներ ենք տվել էդ համայնքի նախագահներին՝ շնորհակալական: Կարող է որեւիցե մի անձ մեքենա է բերել, նվեր տվել մեկին, ես դա  էլ կարամ իմանամ, ինչ վերաբերվում է, որ համայնքը 8 հատ մեքենա ուղարկի... դա բացառված բան է, կամ ո՞վ իրավունք ունի էդ մեքենաներից գոնե մի հատը թողի Հայաստանում: Ես խնդրում եմ, ով ասել է, թող զանգի ինձ, ես մի հատ իրա հետ հանդիպեմ, ասեմ՝ արի մի հատ տեսնեմ էլի, ո՞վ է քեզ տենց բան ասել, հետքերով գնամ, մի հատ բռնեմ, մինչեւ ականջը չպոկենք, ոտը չջարդենք, գլուխը չցխենք, մեկ ա, չեն հանգստանալու: Թե՛ պաշտոնապես, թե՛ որպես հայ տղամարդ, Զինված ուժերում որեւէ լումա ունեցող, ով ուզում է լինի, եթե տենց բան է արել, նա մինիմում, չգիտեմ ինչ է: Իսկ ով տենց բան է ասել իմ հասցեին, ուրեմն նա մի հատ աննորմալ չգիտեմ տղա պիտի լինի կամ աղջիկ, որ դաժե մտքով տենց բան անցնի: Ընդհանրապես ոչ միայն ես, բանակում տենց բան գոյություն չունի, որ կարող ա տենց բան անի: Ու վերջիվերջո էդ 8 ՈՒԱԶ-ը մեկնումեկը ուղարկել է, եթե Բաղմանյան Հայկազը տարել է, չի կարո՞ղ Բաղմանյան Հայկազին զանգի, ասի՝ իմ մեքենաները ո՞նց ես տարել:

- Ասում եք՝ բանակում նման բան չի կարող լինել, բայց օրերս էլ ֆեյսբուքում նկար էր հրապարակվել, որ վերնիսաժում ՊՆ-ի օճառներն են վաճառվում:

- Է՜ լավ էլի, մի բան ասեմ, էլի, ադրբեջանական սայթերը ինձ թվում է, կարդում եք, մի հատ ադրբեջանական կայքերում իրենց Զինված ուժերի մասով որեւիցե մի բացասական բան չես գտնի: Թեկուզ ընդե պրոբլեմները ավելի շատ են, քան թե մեր մոտ:

- Իրենք փակ են, դրանից էլ իրենց պրոբլեմները շատ են:

- Բայց էսքա՜ն բանակի վրա կեղտ նետել, էսքա՜ն էս պայմաններում: Ախր չի կարել, այ ձեր ցավը տանեմ:

- Լավ, պարոն Բաղմանյան, հուսանք, հետաքննություն կանցկացվի, ամեն ինչ կպարզվի: Հիմա այլ հարց՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում նախօրեին Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիեւ հանդիպումը ինչպե՞ս եք գնահատում, կարո՞ղ է այդ հանդիպումից հետո երկարատեւ խաղաղություն լինի:

- Քաղաքական գործիչները չգիտեմ, բայց մենք՝ զինվորականներս, միշտ պատրաստ ենք պատերազմի: Քաղաքական ուժերը ինչ կորոշեն, իրենց խնդիրն է, համենայնդեպս, կարծում եմ, որ խաղաղություն մինչեւ հիմա էլ չի եղել: Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, եթե զինվոր է զոհվում, հակառակորդը կրակում է, սպանում է: 94-ից պատերազմ է ու սա շարունակական է լինելու մինչեւ Ղարաբաղի հարցը վերջնական չլուծվի: Իսկ լուծման տարբերակը միակն է, բոլորս էլ գիտենք՝ Ղարաբաղի անկախության ճանաչումը:

- Պաշտոնապես էլ հաստատվեց, որ Թալիշի հատվածում մենք դիրքեր ենք կորցրել ու հիմա այդտեղից ողջ Թալիշը հայտնվել է հակառակորդի «ափի մեջ», այնտեղից են գնդակոծում գյուղը ու այդ պատճառով էլ թալիշցիները չեն վերադառնում իրենց տները:

- Չէ, չէ, տենց չի, մի օր եթե հնարավորություն ունեք, գաք Ղարաբաղ, ես կտանեմ, ցույց կտամ:

- Այդ դեպքում ինչո՞ւ Թալիշի բնակիչները չեն վերադառնում:

- Որովհետեւ էդ գյուղը եւ Մարտակերտը միշտ էլ հակառակորդի կրակի տակ է եղել: Ընդամենը Թալիշից մինչեւ հակառակորդը մոտավորապես մի 5-6 կիլոմետր է, այսինքն, հրետանային զենքի կրակի տակ է: Էն ժամանակ չէին կրակում հրետանուց, հիմա սկսել են կրակել: Հիմա ժողովուրդը ո՞նց գնա: Իրենք որ ժամանակ որ ցանկություն ունենան, կարող են գնդակոծել ե՛ւ Տավուշը, Մատաղիսը, ե՛ւ Մարտակերտը, ե՛ւ Մարտունու շրջանի մնացած գյուղերը: Այսինքն, խնդիրը նենց է, եթե իրենք սկսեն կրակել, մենք էլ պատասխան պիտի տանք, չէ՞: Բայց դե մենք գյուղերի վրա չենք կրակում:

- Այսինքն, մինչեւ վերջնական չխաղաղվի, թալիշցիների վերադառնալու մասին խոսք լինել չի կարող:

- Իհարկե, ոչ, բայց այնտեղ ապրում են, բնակիչներ կան: Ավելի լավ է մի քիչ հանդարտվի, հեռահար հարվածներ չհասցնեն, էդ ժամանակ չեմ կարծում, որ չգան: Գալու են ու ապրելու են, իմ կարծիքը դա է: Էդ հիմար թուրքերը որ կուտը քցում են ու դրանց սկսում են հավատալ, ա՛յ դրանց գոնե չհավատաք:

- Լելե Թեփեի մասին են շատ խոսում, որ մեր կորցրած այդ բարձունքը ռազմավարական նշանակություն ունի:

- Չէ, չէ, չէ, ռազմավարական նշանակություն չունի: Հիմնական էդ դիրքերը չպահվող են եղել մեր մոտ:

- Բայց ինչի՞ չենք պահել:

- Զինվորական առումով էն նշանակությունը չեն ունեցել, որ էնտեղ մենք դիրքը պահենք: Պահել ենք դրա վերեւի բարձունքում, մյուս բարձունքում, իսկ դա թողել ենք, որովհետեւ էդ նշանակությունը չունի զինվորական առումով: Այ, ապրիլի 2-ից հետո արդեն անցել ենք պաշտպանության, հիմա բոլոր դիրքերը զբաղեցրած են:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
33063 դիտում

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ

Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել

Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը

Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին

Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է

4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը

Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են

Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը

Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ

Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը

Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ

Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին

«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար

Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը

Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել

Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները

Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը

Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար