Երևան
12 °C
ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանը, ով 2002 թվականից աշխատել է պատգամավորին պատկանող ընկերություններից մեկում, պնդում է, որ Ալեքսանյանն իրեն ունեցվածքից զրկել է՝ տիրանալով իր ընտանեկան բիզնեսներին: Armtimes.com-ի հետ զրույցում Արմեն Իսրայելյանը պատմում է, որ 2015 թվականին խնդիրներ է ունեցել պատգամավորի հետ այն բանի համար, որ տեղյակ է եղել, որ Սամվել Ալեքսանյանի քեռու տղայի՝ Սամվել Ղազարյանի, խաղատներ այցելելու հակումի մասին, պատգամավորին տեղյակ չի պահել: Սամվել Ալեքսանյանը տեղեկանալով, որ Արմեն Իսրայելյանն ու այլ աշխատակիցներ իրենից թաքցրել են այդ փաստը, որոշել է տուգանել նրանց՝ յուրաքանչյուրից պահանջելով 60 հազար ԱՄՆ դոլար:
«Մեզանից ազատվելու համար, որ մնացածի աչքը վախենա, դիմեց նման քայլի: Ասեց՝ ինչ ունեք չունեք պետք է վերցնեմ ձեզանից ու վերցրեց: Ես ունեցել եմ ավտոլվացման կետ, վարսավիրանոց, հացի փուռ, ավտոտնակ եւ բնակարան, որը ստեղծել եմ ես իր մոտ աշխատելով, բակներից փող վերցնելով: Ալեքսանյանն ասեց, որ դրանք պետք է տամ իրեն»,- պատմեց Արմեն Իսրայելյանը՝ նշելով, որ դրանից հետո իրեն մի քանի օր պահել են Ալեքսանյանի ընկերություներից մեկում: Ղազարյանը խնդրել է, որ թողեն գնա տուն եւ սեփականության վկայականները բերի եւ անվանափոխություն կատարի, սակայն ազատվելով հսկողությունից, մեկնել է Վրաստան, որտեղից էլ խոսել է Սամվել Ալեքսանյանի հետ՝ ասելով, որ կվերադառնա Հայաստան, սակայն Սամվել Ալեքսանյանը զգուշացրել է, որ սահմանը չանցնի, քանի որ իրեն իրավապահները կբռնեն: Հաջորդ օրը վրացի իրավապահները Իսրայելյանին բերման են ենթարկում ոստիկանություն, որից հետո բերում հայ-վրացական սահման՝ հանձնելով հայ սահմանապահներին: «Իրենք 15-20 րոպե պահելուց հետո անցկացնում են հայկական սահմանը եւ տալիս են ինձ ոստիկանության աշխատակիցներին: Իրենք ինձ դնում են իրենց մեքենայի մեջ, զանգահարում են ինչ-որ տեղ, որ ինձ թողեն: Իմ հետեւից էլ Սամվել Ալեքսանյանն արդեն մարդ է ուղարկել, որ ինձ հետ բերեն: Իր ամենավստահելի հուդային, անունը հետո կասեմ: Զանգում են վերեւներից, իրենց ասում են, որ տվեք այդ մարդկանց, ովքեր եկել են, թող տանեն: Ինձ տալիս են այդ մարդկանց, որոնց հետ գալիս եմ քաղաք»,- մանրամասնեց Արմեն Իսրայելյանը:
Նույն օրը Սամվել Ալեքսանյանը մեկնում է Իրաք, իսկ իրեն պահում են նույն վայրում, ուր պահել էին առաջին անգամ: Օրեր անց կայանում է Ալեքսանյանի եւ Իսրայելյանի հանդիպումը: Դրանից հետո վերջինս գալիս է տուն եւ ժամեր անց մեկնում ՌԴ: Այստեղ էլ երկար չի մնում, քանի որ Սամվել Ալեքսանյանը կարողանում է գտնել իրեն եւ նույն պահանջը ներկայացնել: ՌԴ-ից Իսրայելյանը 5 հազար ԱՄՆ դոլար է ուղարկում, որի վրա էլ տնից են 5 հազար ավելացնում եւ տալիս Սամվել Ալեքսանյանին: Մինչ այդ էլ Ալեքսանյանը փորձել է 40 հազար ԱՄՆ դոլարով վաճառել Իսրայելյանի բիզնեսներից մեկը եւ համարել են, որ նա պատգամավորին մնացել է ընդամենը 10 հազար դոլար պարտք:
ՌԴ-ից վերադառնալիս հայ-վրացական սահմանին Իսրայելյանին իրավապահները ձերբակալում են եւ բերում Երեւան, որտեղ էլ ասում են, որ նա կապ է ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խանութներից մեկի պայթեցման հետ: Իսրայելյանը ցուցմունք է տալիս, որ կապ չի ունեցել պայթյունի հետ: Դրանից հետո իրավապահները վերցնում են նրա անձնագիրը՝ նշելով, որ անձնագրում բացակայում է երկրից դուրս գալու կնիքը եւ այդ պատրվակով մինչ օրս իրենց մոտ են պահել Իսրայելյանի անձնագիրը, որպեսզի փորձաքննություն կատարվի:
Արմեն Իսրայելյանն իր հետ տեղի ունեցածի մեջ մեղադրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին եւ դիմում է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին եւ Սերժ Սարգսյանին:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են հոսանքազրկումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT