Շատ տաքսիներ արագ մրցակցությունից դուրս են մղվելու. տաքսին ընդդեմ տաքսիների

23/06/2016 schedule22:30

«Yandex taxi»-ի մուտքը Հայաստան առանց չափազանցնելու կարելի  է համարել նշանակալի իրադարձություն: Այն որոշակի ազդեցություն է ունենալու հասարակական կյանքի վրա:

Եթե համեմատություն կատարենք, ապա դա նման է, ասենք, Ֆեյսբուք սոցիալական ցանցի հայտնվելուն: Մինչեւ Ֆեյսբուքն էլ կար ինտերնետ, կային տարատեսակ «չատեր», բայց հայտնվեց Ցուկերբերգը իր գաղափարով ու գրավեց ողջ «շուկան»: Հիմա էլ Հայաստանում կան անհամար տաքսի ծառայություններ ու անհատ տաքսիներ, սակայն «Yandex taxi»-ն գրավելու է այդ շուկան, եւ դա ակնհայտ է արդեն այսօր:

Ինչպես է աշխատում «Yandex taxi»-ին: Այն առաջինը չէ, ու ամենահզորը չէ: Նրանից դեռ շատ վաղուց օնլայն սկզբունքով տաքսիները սկսել են աշխատել ԱՄՆ-ում ու Իսրայելում: Օրինակ «Uber»-ը արդեն ընդունել է գլոբալ մասշտաբներ եւ ներկայացված է գրեթե բոլոր մայրցամաքներում` աշխարհի մոտ 500 քաղաքներում: Իսրայելական «GetTaxi»-ն «Ֆորբսի» կողմից ճանաչվել է Ռուսաստանում ամենաարագ զարգացող ու հաջողակ բիզնեսներից մեկը 2013 թվականին...: 

Աշխատանքի սկզբունքը միաժամանակ պարզ է եւ բարդ: Այս օնլայն ծառայությունները չունեն սեփական մեքենաներ եւ սովորաբար աշխատում են արդեն իսկ գոյություն ունեցող տաքսի սերվիսների հետ, իսկ հիմա՝ նաեւ անհատների հետ: Օնլայն տաքսի ծառայությունները ընդամենը ապահովում են կապը հաճախորդի եւ տաքսու վարորդի միջեւ: Ստանալով պատվերը, նրանք հատուկ ծրագրի միջոցով շատ արագ պարզում են պատվիրատուի գտնվելու վայրը, պարզում, թե որ տաքսին է ամենամոտը գտնվում պատվիրատուին եւ մեքենան ուղղում են այդ հասցեին:

Այս բիզնեսը չի ենթադրում աստղաբաշխական ներդրումներ: Ընդամենը պահանջում է ծրագրային հուսալի ապահովում, բանիմաց անձնակազմ, աշխատանքի ճիշտ կազմակերպում եւ այլն: Միեւնույն ժամանակ, քանի որ նման ծառայությունների հետ աշխատող անհատ վարորդներին ընտրելիս հնարավոր չէ անհատական մոտեցում ցուցաբերել, յուրաքանչյուր վարորդ կարող է իր գործողություններով ստվեր գցել ամբողջ ցանցի աշխատանքի վրա:

Եվ ուրեմն, ինչ վտանգներ եւ ինչ առավելություններ են պարունակում նման ծառայությունները: Այն, որ «Yandex taxi»-ն ցուցաբերելու է մոնոպոլիստ դառնալու միտումներ, թերեւս կասկածից վեր է: Այս ընկերությունը առաջարկելու է զգալիորեն ավելի ցածր գներ, քան ներկայումս գործում են մեզանում: Սա բերելու է նրան, որ ավանդական տաքսի սերվիսներից օգտվելու են միայն նրանք, ովքեր դեռ չեն յուրացրել սմարթֆոնով տաքսի պատվիրելու «նրբությունները»: Իսկ այդպիսի հաճախորդների թվաքանակը նվազելու է «երկրաչափական պրոգրեսիայով»: Ավանդական տաքսիները, չունենալով այլ ելք, իրենք են ձգտելու ներգրավվել «Yandex taxi»-ի ցանցում: Իսկ փողոցում ձեռքով տաքսի կանգնեցնող հաճախորդների թիվը արդեն այսօր չնչին է եւ դրա վրա հույս դնող տաքսիստները հաստատ մրցակցությունից դուրս են մղվելու շատ արագ:

Ցանկացած շուկայում ցանկացած մոնոպոլիզացիա, անշուշտ, վատ երեւույթ է, եւ այստեղ տարընթերցումներ լինել չեն կարող: Բայց մոնոպոլիստի կողմից իր դիրքի չարաշահումը այս դեպքում այնքան էլ հեշտ չէ: Եթե ցածր գներով շուկան գրաված «Yandex taxi»-ն իր մրցակիցներից ազատվելուց հետո որոշի բարձրացնել գները, ապա շատ մեծ է հավանականությունը, որ շուկայում հայտնվի նմանատիպ մեկ այլ խաղացող ու մրցակցության մեջ հաղթի «Yandex taxi»-ին:  Այստեղ կարեւորն այն է, որ պետությունը համանման մոտեցումներ դրսեւորի շուկայի բոլոր մասնակիցների նկատմամբ: Այս դեպքում մոնոպոլ դիրքի չարաշահման հավանականությունը խիստ փոքր կլինի: Դա կարեւոր է նաեւ հիմա` «Yandex taxi»-ն պետք է աշխատի հարկային ճիշտ այն դաշտում, որտեղ աշխատում են մյուսները: Հակառակ պարագան աղետն է:

Կա նաեւ մի այլ մտավախություն: Ըստ որոշ կանխատեսումների, «Yandex taxi»-ի մուտքը կբերի տաքսիների քանակի կտրուկ աճին: Առանց այդ էլ ներկայումս Երեւանի երթեւեկությունը խիստ ծանրաբեռնված է, եւ սա լրացուցիչ բեռ կդառնա քաղաքային ենթակառուցվածքների վրա: Բայց այս մտավախությունը թերեւս ժամանակի ընթացքում կցրվի: Խնդիրն այն է, որ «Yandex taxi»-ի պատճառով տաքսիների քանակի ավելացման կանխատեսումը այնքան էլ հիմնավոր չէ: Մի կողմից տվյալ պահին երթեւեկության մեջ գտնվող տաքսիների քանակը պայմանավորված է պահանջարկով: Նշանակություն չունի, թե ինչ սկզբունքով է մատուցվում տաքսի ծառայությունը: Կարեւորն այն է, թե տվյալ պահին քանի հաճախորդ է օգտվում տաքսիներից: Տաքսիների քանակը կարող է ավելանալ միայն այն պատճառով, որ այն ավելի էժան կլինի, իսկ դա այնքան էլ մեծ տարբերություն չի ենթադրում:

Նույնիսկ կարող է գոյություն ունենալ հակառակ պնդումը: Տաքսի ծառայության գների նվազումը կարող է բերել նրան, որ շատերը ունենալով նույնիսկ սեփական մեքենա, կնախընտրեն ավելի հաճախ օգտվել տաքսուց, հաշվի առնելով մայրաքաղաքի կենտրոնում ավտոմեքենաների կայանման դժվարությունը, երթեւեկության կանոնների խախտման համար բարձր տուգանքները եւ այլն:

Բայց այս ամենը ընդամենը կանխատեսումներ ու կանխազգացումներ են: Թե ինչ ազդեցություն կունենա «Yandex taxi»-ն իրականում, ցույց կտա միայն ժամանակը: Պետք է ուղղակի համակերպվել ժամանակի ու տեխնոլոգիաների թելադրանքի հետ եւ ձգտել մեծացնել դրա դրական ազդեցությունը եւ նվազեցնել հնարավոր բացասականը: Եվ ընդամենը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6273 դիտում

ՀՀ-ԱՄԷ երկկողմ գործակցությունն ունի մեծ ներուժ. ինչ են քննարկել Փաշինյանն ու Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանը

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ. վարչապետ. տեսանյութ

Եթե լիներ արշավ Եկեղեցու դեմ, կտեսնեինք վանքերի փակում, ծիսակատարությունների խոչընդոտում. Բլեյան. տեսանյութ

Ռուսաստանը արտաքսել է Մոսկվայի մարզում ադրբեջանական սփյուռքի ղեկավարին

Տաքսիում թողած պայուսակում հայտնաբերվել են մարտական նռնակ, անձնագիր, բանկային ու սոցիալական քարտեր

ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեն դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Երևանյան կրկես»-ի

Փարիզում ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի լիագումար նիստում հաստատվել է Հայաստանի առաջընթացի զեկույցը

Կայացել են ավելի քան 23,5 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի լրացուցիչ տեղաբաշխման և հետգնման աճուրդներ

Ժամանակն է գնալու. Հունգարիայի վարչապետը Ուրսուլա ֆոն դեր Լայենին կոչ է արել հրաժարական տալ

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել Հայաստանի քաղաքացիություն ստացածների երդմնակալությունը

Բարձրացել է աթոռին, բացել պատուհանը և ընկել. Երևանի մանկապարտեզներից մեկից 5-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց

Հերթով խուրդում են իրենց ունեցած մարդկանց, ամեն օր նոր ուժ են ստեղծում և մաշում մինչև քոքը. Խաչատրյան

ԵՄ-ն ընդգծել է իր լիակատար աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը

Որ քաղաքներում է մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հռոմի պապն ընդունել է Զելենսկիին. ինչ է առաջարկել Լևոն 14-րդը Ուկրաինայի նախագահին

ԱՍՀ նախարարը հետևել է «Ձորակ» շուրջօրյա խնամքի կենտրոնի հիմնանորոգման աշխատանքներին, զրուցել շահառուների հետ

Ալիևն ու ԱՄԷ նախագահը համաձայնագիր են ստորագրել

«MeatFood»-ի «կիսաապխտած «Կրակովյան» երշիկ»-ի խմբաքանակը շուկայից հետկանչի և ոչնչացնելու կարգադրագիր է տրվել

Քննարկվել են հակակարկտային կայանքների ներկայիս տեխնիկական վիճակն ու դրանց արդյունավետությունը

Թուրքիայից գրանցված օգտատերերին վիրավորական գրություններ են ուղարկվել. հետաքննություն է սկսվել Grok-ի դեմ

Կթվայնացվեն ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու գործընթացներում մատուցվող ծառայությունները

«PREPA RUN»-ի ընթացքում Երևանի մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն

Արթուր Սարգսյանը կալանավորվել է. դատարանը բավարարել է միջնորդությունը

Հայագիտության զարգացումը Կառավարության առաջնահերթություններից է. Անդրեասյանը՝ Յասմին Դում-Թրագուտին

Վեդիում ավտոմեքենա և էլեկտրական հեծանիվ են այրվել

Իրականացվել են ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանում և վաճառք. 40 մլն դրամի վնասը վերականգնվել է

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ. նախատեսված է հանդիպում նախագահի հետ. լուսանկարներ

Մեկնարկեց աշխատանքային այցս Արաբական Միացյալ Էմիրություններ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Դա նշվել է որոշակի պատճառով. Պետդեպը՝ ՀՀ-Ադրբեջան խաղաղության վերաբերյալ Ռուբիոյի հայտարարության մասին

Ծագող հարցերը պետք է լուծվեն գործընկերային եղանակով. Մոսկվան կապի մեջ է Բաքվի հետ. Զախարովա

Նոր նշանակում դատախազությունում

2025-ի 1-ին կիսամյակում լուծվել է տևական ժամանակ քննվող 179 քրվարույթի ընթացք. խորհրդակցություն Տավուշում

Դարձիր Ամիօ բանկի հաճախորդ և ամեն ամիս ստացիր 5% քեշբեք

Դատախազությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել

Մեքենաներ են բախվել, «ՎԱԶ 2107»-ը գլխիվայր շրջվել է․ վիրավորները ոստիկանության ծառայողներ են

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին

«Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը. դատախազության հայցը բավարարվել է

Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի հետ

Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է որպես վկա

«Դո՛ւրս հանեք թույնը մեր եթերից»․ ակցիա ընդդեմ ռուսական ալիքների հեռարձակմանը Հայաստանի հանրային եթերում