Արդեն պետք է փոփոխել. Քրեական օրենսգրքից պետք է հանվի երկու հոդված

24/06/2016 schedule12:22

Անկախ Հայաստանի պատմության ամենաաղմկոտ գործերից մեկը՝ «Օրագիր» թերթի խմբագրի դեմ հարուցված քրգործը, կառուցված էր գործող քրեական օրենսգրքի ամենախոցելի հոդվածներից երկուսի՝ 131-ի եւ 132-ի վրա («Զրպարտություն» եւ «Վիրավորանք»):

Լրագրողի դեմ ուղղված քրեական հետապնդումը մեր իրականության մեջ իր նախադեպը չուներ ու, բնականաբար, մեր հասարակության եւ միջազգային հանրության կողմից ընկալվեց որպես ազատ խոսքի սահմանափակման եւ անկախ լրագրողի նկատմամբ հաշվեհարդարի փորձ: Սակայն մի կարեւոր դաս այս քրեական գործի պատմությունից, թվում էր, պետք է  քաղեինք: Պետք է արձանագրեինք, որ 131 եւ 132 հոդվածները նախատեսված են լրագրողներին ու խոսքի ազատությունը սանձելու նպատակով եւ պետք է անհապաղ հանվեն քրօրից: Թվում է, նոր օրենսգրքի ընդունումը իմաստ կունենար, եթե նման հոդվածները տեղափոխվեին վարչական կամ քաղաքացիական օրենսգիրք, հակառակ դեպքում՝ նոր օրենսգրքի ընդունումից ընդամենը օրեր անց կծագեր, եւ փաստորեն արդեն ծագել է, այն փոփոխելու անհրաժեշտություն: Ապաքրեականացումը, որն այդքան թմբկահարվում է, պետք է դրսեւորվեր հենց սրանում, սակայն նոր օրենսգրքի հեղինակները գնացել են այլ ճանապարհով՝ նրանք պահպանել են եւ զրպարտության եւ վիրավորանքի հոդվածները (135,136), դեռ մի բան էլ ավելի: Եվ զարմանալի չէ, որ այս խնդրի շուրջ օրերս իրենց մտահոգությունն են հայտնել մի շարք հայաստանյան եւ միջազգային կազմակերպություններ: Նամակը, որը ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ ուղարկվել է ԱԺ նախագահին եւ մի շարք պաշտոնական ատյանների, վերաբերում է «զրպարտության եւ վիրավորանքի քրեականացմանը», ստորագրել են ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար Ռոյ Րիվը, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ռումինիայի, Իտալիայի, Լեհաստանի դեսպանատների ներկայացուցիչները (նկատենք, որ բացակայում է Ֆրանսիայի դեսպանատան ստորագրությունը), Սորոսի հիմնադրամը, Ամերիկյան իրավաբանների ընկերակցությունը: Խնդրի բարձրացման հարցում կարեւոր դեր է խաղացել Հետաքննող լրագրողների ընկերակցությունը: Նամակում նշված է, որ նոր քրօրի մի շարք հոդվածներ «լրջորեն սպառնում են Հայաստանում ազատ արտահայտվելու իրավունքին»: «Զրպարտության մասին հոդվածը տեղ չունի քրեական օրենսգրքում»,- մեկնաբանելով նամակը, նշել է դեսպան Ռոյ Րիվը, «իսկ եթե այն, այնուամենայնիվ, սահմանված է, ապա որպես պատիժ չպետք է նախատեսվի ազատազրկում»: Նշենք, որ 135 հոդվածի (Զրպարտություն) երրորդ կետով նախատեսված են «ուղղիչ աշխատանքներ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով կամ կալանք՝ 1-2 ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը 3 տարի ժամկետով»: Սակայն միայն այս հոդվածով օրենսդիրը չի բավարարվել. նա զրպարտության եւ վիրավորանքի տարբեր հատուկ հանցակազմեր է նախատեսել եւ դրանք խցկել օրենսգրքի տարբեր բաժիններ: Մեկը 318 հոդվածն է՝ «Իշխանության ներկայացուցչին վիրավորելը», որին նույնպես անդրադարձել են ԵԱՀԿ նամակում. «Քրօրի 318 հոդվածը ԶԼՄ-ների հրապարակումներում կամ հրապարակային ելույթներում իշխանության ներկայացուցչին վիրավորելու համար սահմանում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 200-400-ապատիկի չափով, կամ ազատազրկում մինչեւ 2 տարի:

Այսպիսով, վիրավորանքի դեպքում քրօրն ավելի շատ պաշտպանություն է նախատեսում պետական պաշտոնյաների, քան հասարակ քաղաքացիների համար (վերջիններիս վիրավորանք հասցնելու դեպքում նախատեսվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100-200-ապատիկի չափով)»: Մենք 318 հոդվածին կավելացնեինք նաեւ հոդված 344-ը՝ «Դատավորին, դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին կամ դատական ակտերի հարկադիր կատարողին զրպարտելը», որը  նախատեսում է մինչեւ 4 տարի ազատազրկում, եւ հոդված՝ 151-ը՝ «Ընտրությունների ընթացքում թեկնածուի, կուսակցության վերաբերյալ զրպարտչական տեղեկություններ տարածելը»՝ մինչեւ 5 տարի ազատազրկում: Համոզված ենք, որ սրանք եւս խոսքի ազատության դեմ ուղղված հոդվածներ են եւ միտումնավոր են ներմուծվել օրենսգիրք: Սակայն այս հոդվածների եւ դրանց հետեւանքների մասին խոսակցությունը նոր չէ, ընդ որում՝ այդ մասին խոսել են նաեւ շատ իրավաբաններ: Դեռ 2002-ի ամռանը Քրեական եւ զինվորական գործերով վճռաբեկ պալատի նախագահ Մհեր Խաչատրյանը, անդրադառնալով այս հոդվածներին, նշել է, որ «դրանցից դասային-ֆեոդալական հոտ է գալիս՝ դրանք չեն ապահովում օրենքի եւ դատարանի առաջ բոլորի հավասարությունը»: Պրն Խաչատրյանն անհանդուրժելի է համարել, որ հասարակ քաղաքացուն վիրավորելու համար անձը պետք է պատասխանատվություն կրի մի հոդվածով, իսկ դատավոր-դատախազին կամ իշխանության ներկայացուցչին վիրավորելու համար՝ այլ հոդվածով: Չէ՞ որ ՀՀ Սահմանադրության 15 հոդվածով բոլորը հավասար են օրենքի առաջ: Դեռ այն ժամանակ պրն Խաչատրյանը հույս էր հայտնել, որ երկրորդ ընթերցման ժամանակ այս հոդվածները քրօրի նախագծից կհանվեն, եւ «քրիստոնյաները հավասար կլինեն ոչ միայն երկնքում, այլ նաեւ երկրի վրա»: Նշենք նաեւ, որ ԵԱՀԿ նամակի հեղինակները ոչ միայն մտահոգություն, նաեւ պատրաստակամություն են հայտնել՝ օժանդակել օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու գործընթացին: Երեկ մենք տեղեկացանք, որ հայկական կողմը խորհում է այս խնդիրների շուրջ, սակայն դեռ պաշտոնական պատասխան չի տվել՝ հանելու՞ են այդ վիճահարույց հոդվածները օրենսգրքից, թե՞ ոչ: Իսկ Քրեական օրենսգրքի հեղինակներից մեկը՝ Միքայել Գրիգորյանը, երեկ հեռուստատեսությամբ հայտարարել է, որ «Զրպարտություն» եւ «Վիրավորանք» հոդվածները Քաղաքացիական օրենսգիրք ներմուծելն անընդունելի է:

Արմինե Օհանյան

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի հունիսի 24-ի համարում

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1410 դիտում

Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում

Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը

Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին

Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան

Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները

Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ

Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները

14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի

Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր

Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ

Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ

ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ

Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել

«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից

Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան

Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ

Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը

Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան

Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ

ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ

Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ

ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի

Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք

Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում