Երևան
12 °C
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով 8 մեղադրյալների ինքնությունը հայտնի է:
Վերջիններս, սակայն, հանրությանը հայտնի անձինք չեն: Այսպիսով՝ այս քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Ներսես Պողոսյանին, Հովհաննես Պետրոսյանին, Աշոտ Գուգուշյանին, Գալուստ Գրիգորյանին, Սասունիկ Կիրակոսյանին, Հրայր Թոփչյանին (6-ն էլ կալանավորված են), Արթուր Մովսիսյանին (վերջինս գտնվում է հետախուզման մեջ) եւ Սմբատ Գալոյանին (նա ստորագրությամբ ազատ է արձակվել):
Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):
Երեկ մեզ հաջողվեց զրուցել գործով մեղադրյալներից մեկի, Ներսես Պողոսյանի կնոջ՝ Լիա Պողոսյանի հետ:
- Լիա, ձեր ամուսինը ի՞նչ կապ է ունեցել Ժիրայր Սեֆիլյանի հետ:
- Ներսեսը բացարձակ ոչ մի կապ չի ունեցել Սեֆիլյանի հետ: Գնացել է հավաքների, այդքան բան: Ինքը բոլոր ընդդիմադիրների հավաքներին գնացել է, էնպես չի, որ միայն Սեֆիլյանի կազմակերպած հանրահավաքներին է գնացել: Մենք ընտանիքով միշտ էլ գնացել ենք: Ամուսինս Սեֆիլյանի հետ անձնական ոչ մի կապ չի ունեցել, ոչ էլ ճանաչել է, նույնիսկ անձնապես իրենք չեն հանդիպել: 2008-ից նա մասնակցում էր հավաքներին:
- Ըստ պաշտոնական հաղորդագրության, Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զենքերով շենք-շինություններ գրավել: Սրա մասին ի՞նչ կասեք: Այսինքն, ձեր ամուսինը խմբի հետ կապ չի՞ ունեցել:
- Ինձ թվում է՝ ուղղակի սարքել են ամուսնուս գլխին: Բոլորն էլ գիտեն, որ իմ ամուսինն ընդդիմադիր էր, ֆեյսբուքում էլ էր բավականին ակտիվ: Դեկտեմբերի 1-ի Սեֆիլյանի հանրահավաքից հետո խորը հիասթափված էր Սեֆիլյանից: Այդ օրը մարդկանց տարան ու էլի ոչ մի քայլ չարեցին իշխանափոխության համար: Դրանից հետո իմ ամուսինը ոչ գնացել է այդ հավաքներին, ոչ էլ: Ներսեսի հայրը հունվարին մահացավ, որից հետո մարտ-ապրիլ-մայիս ամիսներին նա եղել է Նոյեմբերյանում, դրա ապացույցներն էլ կան: Ինքը ոչ կարող էր մասնակցել որեւէ գործողության, ոչ էլ կարծում եմ նման բան պլանավորված եղել է: Մինչ այդ քառօրյա պատերազմի ժամանակ գնաց կամավոր գրվեց, որ գնա Ղարաբաղ, բայց իր հերթը հետ գցեցին՝ ասելով, որ երեք երեխայի հայր ես, եթե շատ պետք լինի՝ նոր կտանենք: Սրա ապացույցներն էլ կան:
- Ներսես Պողոսյանին ե՞րբ են ձերբակալել:
- Մայիսի 31-ին: Ես այդ ժամանակ նույնիսկ մի քանի լրատվամիջոցների դիմեցի, բայց այդ ժամանակ ոչ մի արձագանք չեղավ, ես չէի էլ մտածում, որ այսպիսի մեծ գործ է եւ այսպիսի հնչեղություն պետք է ստանա: Ես ուղղակի չեմ հասկանում, թե իմ ամուսինը սրա հետ ինչ կապ ունի:
- Ձեր տանը խուզարկություն կատարվե՞լ է:
- Այո, կատարվել է, բնականաբար՝ ոչ մի բան չեն գտել, ու չէր էլ կարող որեւէ բան լինել:
- Ի՞նչ եք կարծում, նպատակը ո՞րն էր ձեր ամուսնուն ձերբակալելու:
- Կարծում եմ, քաղաքական հայացքների համար: Բացի դա, այս գործով կալանավորվածներից երկուսը մեր տուն պարբերաբար գնացել-եկել են, ես կասկածում եմ, որ իրենք են ինչ-որ բանի մեջ ներքաշված:
- Նրանց անունները կասե՞ք:
- Այո, Գալուստ Գրիգորյանը եւ Հովիկ Պետրոսյանը:
- Նրանք ձեր ամուսնու ընկերնե՞րն են եղել:
- Ես իրենց մոտ ընկեր չեմ համարել, ուղղակի գնացել-եկել են մեր տուն: Վաղուցվա ծանոթ չեն, Բաղրամյանի ակցիաների ժամանակ են ծանոթացել:
- Ներսես Պողոսյանը ինչո՞վ է զբաղվում, աշխատո՞ւմ էր:
- Այո, շինարարական աշխատանքներ էր կատարում:
- Ընտանիքում միայն նա՞ էր աշխատում:
- Այո, ես չեմ աշխատում, քանի որ երեխաներս փոքր են: Փաստաբանը քննիչներին միջնորդություն էր ներկայացրել ֆինանսական աջակցության համար, քննիչը մերժել է այդ միջնորդությունը: Ոչ ապացույց են ներկայացնում, թե ինչի պետք է ամուսինս կալանքի տակ մնա, ոչ էլ...:
- Հնարավո՞ր է, որ ընկերները նրա դեմ ցուցմունք տված լինեն:
- Դե, ինչ-որ մեկը տվել է, բայց չեմ կարող ասել՝ ով: Ես մի բան հստակ գիտեմ, որ իմ ամուսինը ցուցմունք չի տվել:
- Քանի՞ երեխա ունեք:
- Երեք երեխա, երեքն էլ տղա, էս անտեր երկրի համար զինվոր ենք մեծացնում:
Զրուցեցինք նաեւ Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի հետ:
- Պարոն Պապիկյան, Ներսեսը ի՞նչ դիրքորոշում է հայտնել առաջադրված մեղադրանքի շուրջ, ընդունո՞ւմ է, թե՞ ոչ:
- Ներսես Պողոսյանը առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նա հայտարարեց, որ մեղադրանքը շինծու է եւ հրաժարվեց ցուցմունք տալուց: Ես ուզում եմ հատուկ սա նշել, որովհետեւ որոշ լրատվամիջոցներ նշեցին, որ Սեֆիլյանը ձերբակալվել է նաեւ Ներսես Պողոսյանի ցուցմունքով: Ես պետք է շեշտեմ, որ Ներսես Պողոսյանը ցուցմունք չի տվել, ո՛չ Ժիրայր Սեֆիլյանի, ո՛չ էլ գործով անցնող այլ անձանց դեմ: Քանի որ մեզ համար մեղադրանքի էությունը անհասկանալի է, ուղղակի չենք կարող ոչինչ ասել:
- Իր մասնակցությամբ ի՞նչ քննչական գործողություններ են կատարվել:
- Իրեն առերեսման են ներկայացրել գործով մեղադրյալներից մեկի հետ, առերեսումից, սակայն, իմ պաշտպանյալը հրաժարվել է:
- Այդ մեկը Հովհաննես Պողոսյա՞նն է:
- Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել:
- Ներսեսը զենքերի մասով որեւէ տեղեկություն չի՞ հայտնել:
- Նա չգիտի՝ ինչ զենքերի մասին է խոսքը, բայց եթե մամուլի հրապարակմանը նայենք, երկու ինքնաձիգ է եղել, ես չգիտեմ՝ դրանով ի՞նչ պետք է անեին, երկու ինքնաձիգով հեռուստաաշտարակը ինչպե՞ս էին գրավելու: Առաջադրված մեղադրանքի բովանդակության մեջ տարբեր ձեւակերպումներ կան: Մի դեպքում զենք-զինամթերք պահել, տեղափոխել, մյուս դեպքում՝ խմբի կազմում լինել: Հիմա մենք չգիտենք, սրանից կոնկրետ ո՞րն է մեղսագրվում Ներսես Պողոսյանին: Մենք խնդրել ենք, որ գոնե ասեն՝ ո՞րն է մեղադրանքի էությունը, որպեսզի ինքը պաշտպանվի: Ինքը չգիտի՝ ինչում է մեղադրվում:
- Պարոն Պապիկյան, բողոքարկե՞լ եք Ներսես Պողոսյանին կալանավորելու՝ դատարանի որոշումը:
- Այո, բողոքարկել ենք, բայց Վերաքննիչ դատարանը առանց հիմնավորման մերժել է մեր բողոքը:
- Ձեր պաշտպանյալը ո՞ր Քրեակատարողական հիմնարկում է պահվում:
- «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:
Նշենք, որ երեկվա դրությամբ սույն գործով մեղադրյալ Ժիրայր Սեֆիլյանի մասնակցությամբ որեւէ քննչական գործողություն չի կատարվել: Այսօր այս գործի ընթացքի մասի ասուլիս են հրավիրել Սեֆիլյանի պաշտպանները:
Լուսանկարում՝ Ներսես Պողոսյանը
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT