Երևան
12 °C
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին նամակ է փոխանցել, որն իր ֆեյսբուքյան էջում է տեղադրել Սեֆիլյանի Եղբայրը՝ Թորոս Սեֆիլյանը:
«Սասնա ծռեր» խմբավորման հայտարարությունը 31.07.2016, առավոտյան 08։15: Սասնա ծռեր խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի միջոցով փոխանցել է հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված է.
Սասնա Ծռեր ապստամբության մեկնարկ տալու մեր առաքելությունը ավարտված է։ Սկսվել է համաժողովրդական ընդվզում, որի հաղթանակը կարճ ժամանակի հարց է։ Նման իրավիճակում Սասնա ծռեր խմբավորման համար առաջնային է դառնում անիմաստ արյունահեղությունից խուսափելը։ Այդ հարցում մեզ համար վճռորոշ նշանակություն ունի Ժիրայր Սեֆիլյանի խոսքը և բանակցային առաքելությունը, ինչը ստանձնելու վերաբերյալ նա արդեն հայտնել է իր պատրաստակամության մասին։ Սերժ Սարգսյանին հորդորում ենք ընդունել մեր այս ողջամիտ առաջարկությունը, ապահովել Ժիրայր Սեֆիլյանի հանդիպումը մեզ հետ և ընդունել նաև նրա բանակցային առաքելությունը։ Հակառակ պարագայում հավանական արյունահեղության ամբողջ պատասխանատվությունը կընկնի Սերժ Սարգսյանի վրա։ Միևնույն ժամանակ մեր ժողովրդին հորդորում ենք ամեն ինչ անել մեր առաջարկությունը կյանքի կոչելու և անիմաստ արյունահեղությունից խուսափելու համար»,- ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը «Սասնա ծռեր» խմբավորման31 անդամները գրավեցին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի Պարեկապահակային ծառայության գունդը՝ պատանդ պահելով ոստիկանության 8 ծառայողի: Գրոհի ժամանակ փոխհրաձգության հետեւանքով սպանվեց ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Վանոյանը, վիրավորվեց խմբավորման անդամներից Թաթուլ Թամրազյանը: Պատանդների մեջ էին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանն ու Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին: Խմբավորման անդամները պահանջում էին ՀՀ իշխանություններից, որպեսզի ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները, Սերժ Սարգսյանը հրաժարական տա եւ ձեւավորվի ժողովրդի վստահության կառավարություն, իսկ «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Ժիրայր Սեֆիլյանին բերել ՊՊԾ գունդ: Մինչ հուլիսի 23-ը խմբավորման անդամներն ազատ են արձակել բոլոր պատանդներին, որից հետո խմբավորման անդամները զրկվեցին սննդից, բուժօգնությունից, հեռահաղորդակցությունից եւ էլեկտրաէներգիայից:
Իշխանությունների եւ խմբավորման միջեւ բանակցություններ էր վարում մինչ հուլիսի 25-ը ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի միջոցով, որից հետո բանակցություններ չեն վարվել: Հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերը ՊՊԾ գնդի տարածքում փոխհրաձգություն է տեղի ունեցել ոստիկանության եւ խմբավորման անդամների միջեւ, որի ժամանակվիրավորվել, ապա հոսպիտալացվել են խմբավորման անդամներ Աշոտ Պետրոսյանն ու Հովհաննես Հարությունյանը, իսկ հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով էլ վիրավորվում եւ հոսպիտալացվում են Խմբավորման անդամներ Պավլիկ Մանուկյանն ու նրա որդին՝ Արամ Մանուկյանը, իսկ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը, ոստիկանության վարկածով, հանձնվել են իրավապահներին: Հուլիսի 27-ի առավոտյան շտապօգնության 4 բուժաշխատողի խմբավորման անդամները թույլ չեն տվել լքել ՊՊԾ գնդի տարածքը՝ պահանջելով հերթափոխ սահմանել: Նույն օրը երեկոյան բժիշկներից մեկին հնարավորություն են տվել լքել գնդի տարածքը: Խմբավորման անդամներից Գագիկ Եղիազարյանին, Պավել Մանուկյանին, Արամ Մանուկյանին եւ Արամ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել: Հուլիսի 17-ից Երեւանի Խորենացի փողոցում գրեթե ամեն օր ի աջակցություն խմբավորման անդամների հավաքներ են տեղի ունենում:
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT