Երևան
12 °C
Նոր Ընտրական օրենսգրքի շուրջ 4+4+4 բանակցային ձեւաչափի մասնակից կողմերը համաձայնության են եկել: Նրանք հայտարարության տեքստ են ստորագրել, որը թերեւս, այսօր կհրապարակվի: Հայտարարությունն ամբողջությամբ` ստորեւ.
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
Նոր Ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փոխհամաձայնության մասին
Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ 4+4+4 բանակցային ձևաչափի մասնակից կողմերը՝
հայտարարում են, որ համաձայնություն են ձեռք բերել հետևյալ դրույթները և միջոցառումները կյանքի կոչել՝ կատարելով անհրաժեշտ քայլեր և օրենսդրական փոփոխություններ.
3) վստահված անձը.
4) համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը.
5) քվեարկությանը չմասնակցած այն քաղաքացին, ում անվան դիմաց քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ նշում կա կատարված:
Եթե դիմումը ներկայացվում է սույն մասի խախտմամբ, ապա դիմումի հիման վրա վարչական վարույթի հարուցումը մերժվում է, և դիմումն, ըստ էության, չի քննվում:
ա. բողոքում նշված անձի՝ ՀՀ-ում չգտնվելու մասին տեղեկությունն ստուգում է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի միջոցով: Եթե ՍԷԿՏ համակարգի տվյալների հիման վրա պարզվում է, որ դիմումը վերաբերում է քվեարկությունն սկսվելուց հետո ՀՀ սահմանը դեպի դուրս հատած անձին, ապա դիմումն այդ ընտրողի մասով համարվում է առարկայազուրկ, և վարույթը այդ մասով կարճվում է: Եթե ՍԷԿՏ համակարգի տվյալների հիման վրա պարզվում է, որ այդ անձը ՀՀ սահմանը չի հատել կամ վերջին անգամ հատել է ՀՀ տարածք մուտք գործելիս, ապա այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ դիմումն այդ ընտրողի մասով համարվում է առարկայազուրկ և վարույթը այդ մասով կարճվում է:
բ. պարզում է, արդյոք, նույն ընտրողը տեխնիկական սարքավորման միջոցով գրանցվել է.
գ. տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված և նույնականացման քարտ ունեցող ընտրողի դեպքում ստուգում է նաև, թե, արդյոք գրանցման ժամանակ հանձնած մատնահետքը համընկնում է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից վարվող նույնականացման քարտերի էլեկտրոնային շտեմարանում առկա մատնահետքերին:
Այլ անձանց փոխարեն քվեարկելու հիմքով դիմումների ստուգումների կազմակերպման գործում կարող է ներգրավվել ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունը, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը և ըստ անհրաժեշտության` այլ մարմիններ:
Եթե չկան անձի կողմից քվեարկությունը հաստատող բավարար ապացույցներ, ապա հավաստիության կանխավարկածի սկզբունքի կիրառմամբ համարվում է, որ տեղի է ունեցել այլ անձի փոխարեն քվեարկություն։
Անկախ ընտրական հանձնաժողովում դիմումի քննության ընթացքից՝ բոլոր դիմումներն ուղարկվում են նաև իրավապահ մարմիններ:
Այլ անձի փոխարեն քվեարկելու հիմքով դիմումին պետք է կցված լինի որևէ անձի հայտարարությունն այն մասին, որ այս կամ այն քաղաքացին (քաղաքացիները) քվեարկությանը չի (չեն) մասնակցել և նրա (նրանց) փոխարեն քվեարկել է այլ անձ (անձինք): Հայտարարություն տվողը պետք է նաև գրավոր հավաստի և ստորագրի, որ տեղյակ է այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ սուտ հայտարարություն ներկայացնելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին: Դիմում ներկայացնողն իր հերթին պետք է գրավոր հավաստի և ստորագրի, որ տեղյակ է այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ կեղծ ստորագրությամբ (մեկ այլ կամ մտացածին անձի անունից ստորագրված) հայտարարությունն օգտագործելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին:
Դիմումը և հայտարարությունը, այդ թվում՝ այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ սուտ հայտարարություն տալու և կեղծ ստորագրությամբ հայտարարությունն օգտագործելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին ստորագրությունը, պետք է լրացվեն ԿԸՀ-ի կողմից հաստատած ձևաթղթի վրա (որը ներբեռնվում է ԿԸՀ-ի համացանցային կայքից) և պարունակեն ընտրական օրենսգրքով սահմանված վավերապայմանները: Դիմումը ներկայացվում է բնօրինակի տեսքով և ստորագրվում բացառապես դիմումը ներկայացնող անձի կողմից: Հայտարարությունը ներկայացվում է բնօրինակի տեսքով և ստորագրվում բացառապես հայտարարություն տվող անձի կողմից:
Դիմումին կից փաստաթղթերի բացակայության կամ դրանց վավերապայմանները չպահպանելու դեպքում դիմումով վարչական վարույթ չի հարուցվում: Եթե նույն անձը ներկայացրել է մի քանի անձանց փոխարեն քվեարկելու մասին մեկից ավելի դիմումներ, և ստուգման ընթացքում պարզվում է, որ դիմումին կցված է եղել իրականությանը չհամապատասխանող առնվազն մեկ հայտարարություն, ապա այդ անձի ներկայացրած դիմումների հետագա քննարկումը դադարեցվում է, վարույթը կարճվում է, և բոլոր նյութերը ներկայացվում են իրավասու իրավապահ մարմնին: Այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ մինչ այդ ստուգված և ճշտված տեղեկությունները հաշվի են առնվում:
ա. 149-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տուգանքի չափը մեծացվում է՝ սահմանելով յոթհարյուրապատիկից մինչև հազարապատիկը, իսկ 2-րդ մասով նախատեսված պատիժը սահմանվի 3-5 տարի ժամանակով, ինչպես նաև երկու մասերի համար, որպես լրացուցիչ պատիժ, սահմանվի պետական կամ տեղական ինքնակառավարման որեևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ և դիտորդ լինելու իրավունքի սահմանափակում՝ 1-3 տարի ժամկետով,
բ. 150-րդ հոդվածում պետք է սահմանվի որպես լրացուցիչ պատիժ պետական կամ տեղական ինքնակառավարման որեևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ և դիտորդ լինելու իրավունքի սահմանափակում՝ 1-3 տարի ժամկետով,
գ. Քրեական օրենսգրքում պետք է ավելացվի նոր հանցակազմ` «Անձնական դրդումներով կամ խմբային շահերից ելնելով քվեատուփը, ընտրողների ստորագրած ցուցակները, հանձնաժողովի գրանցամատյանը, հանձնաժողովի կնիքը, անհատական կնիքները, դրոշմակնիքը, ինքնասոսնձվող դրոշմանիշերը, ընտրողի վերաբերյալ տվյալներ պարունակող կտրոնները, էլեկտրոնային գրանցման տեխնիկական սարքավորումները, ընտրական փաստաթղթերի պարկը կամ փաթեթը հափշտակելը», իսկ սանկցիաները պետք է համահունչ լինեն փոփոխված 150-րդ հոդվածի սանկցիաներին,
դ. 153-րդ հոդվածից պետք է վերացվի տուգանքի տեսքով պատիժը, իսկ ազատազրկման տեսքով պատիժը խստացվի՝ սահմանվելով 2-5 տարի ժամկետով, ինչպես նաև, որպես լրացուցիչ պատիժ, սահմանվի պետական կամ տեղական ինքնակառավարման որեևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ և դիտորդ լինելու իրավունքի սահմանափակում 1-3 տարի ժամկետով, ե. Քրեական օրենսգրքում պետք է ավելացվի նոր հանցակազմ` « այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ սուտ հայտարարություն ներկայացնելու կամ կեղծ ստորագրությամբ հայտարարությունն օգտագործելու համար», որը պետք է նախատեսի պատասխանատվություն սույն համաձայնագրով նախատեսված արարքների համար: Այդ հանցակազմի համար սանկցիաները պետք է համահունչ լինեն փոփոխված 153-րդ հոդվածի սանկցիաներին,
զ. 154.1-ին հոդվածի երկու մասերի համար, որպես լրացուցիչ պատիժ, պետք է սահմանվի պետական կամ տեղական ինքնակառավարման որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ և դիտորդ լինելու իրավունքի սահմանափակում՝ 1-3 տարի ժամկետով,
է. 154.6-րդ հոդվածում, որպես լրացուցիչ պատիժ, պետք է նախատեսվի պետական կամ տեղական ինքնակառավարման որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ և դիտորդ լինելու իրավունքի սահմանափակում՝ 1-3 տարի ժամկետով:
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT