Երևան
12 °C
Ընթացիկ մրցաշրջանի մանչեստերյան առաջին դերբիում Պեպ Գվարդիոլան հաղթեց Ժոզե Մոուրինյոյին: Անգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի շրջանակներում նրա սաները մրցակցի հարկի տակ՝ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, 2-1 հաշվով առավելության հասան «Յունայթեդի» նկատմամբ:
Այս խաղի բոլոր 3 գոլերը խփվեցին առաջին խաղակեսում: Խաղասկզբում «Յունայթեդը» խաղթահարեց «Սիթիի» մեկնարկային ճնշումը եւ նույնպես վտանգներ ստեղծեց մրցակցի դարպասի մոտ, սակայն արագ գոլից խուսափել չստացվեց. 15-րդ րոպեին Քեւին դե Բրյունեն բացեց հանդիպման հաշիվը: 36-րդ րոպեին Քելեչի Իհեանաչոն կրկնապատկեց իր թիմի առավելությունը. Դե Բրյունեի հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից եւ հայտնվեց Իհեանաչոյի մոտ, որն էլ այն ուղղարկեց դարպասը: 42-րդ րոպեին «Մանչեստեր Յունայթեդը» կրճատեց հաշվի տարբերությունը: «Սիթիի» դարպասապահ Կլաուդիո Բրավոն փորձեց հեռացնել գնդակը, սակայն այն հայտնվեց Զլատան Իբրահիմովիչի մոտ, որն էլ գեղեցիկ հարվածով գրավեց դարպասը:
Երկրորդ խաղակեսը նույնպես անցավ ակտիվ պայքարում: Ավելի վտանգավոր էին «Սիթիի» խաղացողների գրոհները, սակայն կամ փայլում էր իսպանացի դարպասապահ Դեւիդ դե Խոան, կամ էլ հրաշքով գնդակը չէր հայտնվում դարպասում: «Յունայթեդը» նույնպես հաջողության հասնելու հնարավորություններ ուներ, սակայն կողմերից եւ ոչ մեկին հաշվի մեջ նոր փոփոխություն մտցնել չհաջողվեց. 1-2, «Սիթին» վաստակում է 12 միավոր եւ առնվազն 1 օրով միանձնյա գլխավորում մրցաշարային աղյուսակը. վաղը նրան կարող է հավասարվել «Չելսի», իսկ «ՄՅՈՒ»-ն 9 միավորով 3-րդն է:
Այս խաղում Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջին անգամ պաշտոնական խաղում խաղադաշտ դուրս եկավ «Յունայթեդի» մեկնարկային կազմում: Օգոստոսի 31-ին տեղի ունեցած Չեխիա-Հայաստան ընկերական խաղի ընթացքում նա վնասվածք էր ստացել, որի պատճառով լքեց հավաքականի ճամբարը եւ չմասնակցեց աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին տուրի Դանիայի դեմ խաղին, սակայն ինչպես երեւում է, հասցրել էր վերականգնվել, եւ մասնակցեց դերբիի առաջին խաղակեսին: Երկրորդում Մոուրինյոն նրան փոխարինեց Անդեր Էրերայով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել
ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա
Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները
«Opel Astra»-ն բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ
Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր
Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ
Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան
Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել
Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT