Բացակա պատգամավորների աշխատավարձից մի քանի միլիոն են պահել

16/09/2016 schedule19:46

ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի աշխատանքներից բացակայել է 39  պատգամավոր, իսկ նրանց աշխատավարձերից պահված ընդհանուր գումարը կազմել է 12 միլիոն 644 հազար 550 դրամ:

Այս մասին Armtimes.com-ի գրավոր հարցմանը պատասխանել են ԱԺ լրատվական վարչությունից:

ԱԺ լրատվական վարչությունից խնդրել էինք տրամադրել այն պատգամավորների ցանկը, որոնք ամենաշատն են բացակայել, ինչպես նաեւ հայտնել, թե յուրաքանչյուր պատգամավորից որքան աշխատավարձ է պահվել: Հարցման պատասխանում, սակայն, ներկայացված է միայն պահում արված գումարի ընդհանուր չափը:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ է լինելու պահված գումարի հետ, ԱԺ լրատվական վարչությունից պատասխանել են. «Պահում կատարված աշխատավարձի արդյունքում  եղել է աշխատավարձի  ֆոնդի տնտեսում»:

Ընդգծենք, որ բացակա պատգամավորները մեծամասամբ ՀՀԿ եւ ԲՀԿ խմբակցություններից են: Ուշագրավ է, որ այստեղ կան ոչ միայն մականունավոր պատգամավորներ, որոնք հանրության շրջանում հայտնի են որպես «կոճակ սեղմողներ», այլեւ այսպես ասած՝ աշխատող պատգամավորներ:

Հիշեցնենք, երբ նախորդ նստաշրջանի ավարտին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվել էինք ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բացակայությունների մասին, վերջինս հայտարարել էր, որ կպատժի Ծառուկյանին՝ աշխատավարձ պահելով: Ըստ Parliamentmonitoring կայքի տվյալների՝ Ծառուկյանը իններորդ նստաշրջանից բացակայել է 103 անգամ: Եթե Գագիկ Ծառուկյանի բացակայությունները վերածում ենք դրամական միջոցների, ապա նա զրկվել է մոտ 3 միլիոն դրամից (հարկված աշխատավարձ + արձակուրդային): Ստացվում է՝ բացակա պատգամավորներից պահում արված աշխատավարձի մոտ 25 տոկոսը եղել է Գագիկ Ծառուկյանից:

Ներկայացնում ենք պատգամավորների ցանկը, որոնց աշխատավարձերից կատարվել են պահումներ.

1.Աբրահամ Մանուկյան (ԲՀԿ)

2.Ալեքսանդր Արզումանյան «Ժառանգություն»

3.Կարեն Բոթոյան (ՕԵԿ)

4.Արթուր Գեւորգյան (ՀՀԿ) «Բռնցաքամարտի ֆեդերացիայի նախագահ», ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա

5.Ռուբեն Գեւորգյան (ԲՀԿ) առավել հայտնի է Ծաղիկ Ռուբո մականունով

6.Կարո Կարապետյան (ԲՀԿ) հայտնի է Յուվեցի Կարո մականունով

7.Վահան Կարապետյան (ԲՀԿ)

8.Արկադի Համբարձումյան (ՀՀԿ) առավել հայտնի է Դերժավա մականունով

9.Արմեն Մխիթարյան (ՀՀԿ) հայտնի է Մխիկ մականունով

10.Առաքել Մովսիսյան (ՀՀԿ) հայտնի է Շմայս մականունով

11.Մուրադ Մուրադյան (ՀՀԿ)

12.Մուշեղ Պետոսյան (ԲՀԿ)

13.Շուշան Պետրոսյան (ՀՀԿ)

14.Տիգրան Ուրիխանյան (ԲՀԿ)

15.Զարուհի Փոստանջյան «Ժառանգություն»

16.Դավիթ Քոչարյան (ԲՀԿ)

17.Խաչատուր Քոքոբելյան «Ժառանգություն»

18.Վարդան Օսկանյան (ԲՀԿ)

19.Սամվել Ֆարմանյան (ՀՀԿ)

20.Լեւոն Դոխոլյան (ՕԵԿ)

21.Գագիկ Ծառուկյան (ԲՀԿ)

22.Կարեն Կարապետյան (ՀՀԿ) «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբայր

23.Հարություն Ղարագյոզյան (ԲՀԿ) հայտնի է կարամելի Հարութ մականունով

24.Մարինե Մարաբյան (ՀՀԿ)

25.Լեւոն Մարտիրոսյան (ՀՀԿ)

26.Սպարտակ Մելիքյան (ՀՀԿ)

27.Ռուբեն Սադոյան (ՀՀԿ)

28.Արման Սահակյան (ՀՀԿ)

29.Ռոբերտ Սարգսյան (ՀՀԿ) քաղաքական շրջանակներում առավել հայտնի որպես Տարոն Մարգարյանի աներորդի

30.Կարեն Սարիբեկյան (ՀՀԿ)

31.Մհեր Սեդրակյան (ՀՀԿ) առավել հայտնի Թոխմախի Մհեր մականունով

32.Մերուժան Սիմոնյան (ԲՀԿ)

33.Սամվել Ալեքսանյան (ՀՀԿ) Լֆիկ Սամո

34.Արագած Ախոյան (ԲՀԿ)

35.Աշոտ Աղաբաբյան (ՀՀԿ) Գալուստ Սահակյանի աներորդի

36.Արա Արամյան (ԲՀԿ)

37.Գուրգեն Արսենյան (ԲՀԿ)

38.Արմեն Բաբայան (ՀՅԴ)

39.Կարեն Շախմուրադյան (ՀՅԴ):

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3498 դիտում

Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը

Ինքնասպանություն Գյումրիում. տղամարդը վերջ է տվել կյանքին՝ ձեռքում նռնակը պայթեցնելով

Օգոստոսի 1-ից «ՀՀ սպորտի վարպետ» և «ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ» կոչումների համար նոր չափանիշներ կլինեն

Երևանի հանրակացարաններից մեկում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմին. կա սպանության վարկած

Վարչապետը Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ երրորդություն եկեղեցում մասնակցել է սուրբ պատարագի. տեսանյութ

Պարզվել է Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղած տղամարդկանց ինքնությունը

Պատմական շոգ Եվրոպայում․ Գերմանիան, Չեխիան և Դանիան նոր եղանակային ռեկորդներ են սահմանել

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով

Արուսյակ Ջուլհակյանն ու Արման Եղոյանն առաջադրվել են որպես ԱԺ փոխնախագահի թեկնածուներ

Վարդենիկ գյուղում իր դռներն է բացել «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի կանանց 5-րդ ակումբը. տեսանյութ

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ՝ հավասարվելով 13 տարի առաջ գրանցված ցուցանիշին

Բագրատաշենի մաքսային կետում մաքսային ձևակերպումներ չիրականացնելու մասին պնդումները սուտ են. ՊԵԿ

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները

Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը

«Փաստաբանություն» Մեդվեդևի կողմից. ՌԴ ԱԽ քարտուղարը հանդես է եկել Ծառուկյանի պաշտպանությամբ

Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի քաղաքացիների համար. Մեդվեդև

Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում

Վրաերթ Երևանում. տուժածը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռն է

Էապես աճել են կենսաթոշակները, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներով

Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան է տեղափոխվել 770 տոննա ցորեն

Երևանի քաղաքապետարանը պարգևատրել է 2026 թ. աշխարհի գավաթների առաջնություններում մեդալակիրներին ու մարզիչներին

Հրազդանում «Օպել»-ը բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր

Ուկրաինան հարվածել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին

Խոշոր ավտովթար Գեղամավանի մոտակայքում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են

Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը թևակոխել է նոր՝ շինարարության փուլ. ինչ է նախատեսվում

Փամբակ գետում վերսկսվել են մեքենայով ջուրն ընկած քաղաքացիներից մեկի որոնողական աշխատանքները

Հրդեհ՝ Թաիրով բնակավայրում կառուցվող շինության շինհրապարակում

Հայաստանը միացել է ՄԱԿ-ի կանոնադրության 81-ամյակի խորհրդանշական ստորագրմանը

Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն

ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը

Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը

Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է

Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար

Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել

Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ

Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո

Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ

Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ