Հովիկ Աբրահամյանը չի հանձնել իրեն ուղեկցող փարոսիկներով մեքենաներից մեկը

27/09/2016 schedule09:20

Նախկին վարչապետ ՀովիկԱբրահամյանը պաշտոնը լքելուց հետո չի հանձնել իրեն ուղեկցող պետական պահպանության ծառայության փարոսիկներով (միգալկաներով) մեքենաներից մեկը (նկարում): Անցած օրերին այդ մեքենան կանգնած էր Հաղթանակ զբոսայգու հարեւանությամբ գտնվող նրա առանձնատան բակում: Վարչապետ եղած ժամանակ, երբ Աբրահամյանը տանն էր լինում եւ պատրաստվում էր դուրս գալ, նրան ուղեկցող այդ մեքենաները սովորաբար դրսում՝ այգու հարակից տարածքում էին սպասում:

Մենք երեկ փորձեցինք կառավարությունից պաշտոնական մեկնաբանություն ստանալ, թե Հովիկ Աբրահամյանը Կարեն Կարապետյանին փոխանցե՞լ է վարչապետին ուղեկցող մեքենաները, բայց ողջ օրվա ընթացքում մեզ այդպես էլ պատասխան չտրվեց:

Հիշեցնենք, 2011թ. նոյեմբերին էլ, երբ Աբրահամյանը հրաժարական էր տվել ԱԺ նախագահի պաշտոնից, ԱԺ նախագահին ուղեկցող 2 մեքենաներից մեկը չէր հանձնել: Այն ժամանակ մամուլում հրապարակումներ եղան, թե նա Սերժ Սարգսյանին ուղղակի խնդրել է թույլ տալ այդ մեքենան մնա իր մոտ եւ իրեն ուղեկցի:

Ավելին, այն ժամանակ, խոսվում էր, որ Աբրահամյանը գնել էր ԱԺ նախագահի ծառայողական մեքենայի թանկարժեք կրկնօրինակը, բայց արդեն՝ զրահապատ: Նա անգամ այդ մեքենայի վրա համարանիշ չէր կպցնում, որի իրավունքը ունեն ընդամենը մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ: Եվ երբ նա այդ եւ ուղեկցող մեքենայով հայտնվում էր փողոցում, տպավորություն էր ստեղծվում, թե ԱԺ նախագահն է անցնում:

Իհարկե, շատ դժվար է հրաժարական տալ վարչապետի պաշտոնից եւ հետագա պաշտոնավարման որեւէ հույս չունենալ: Բայց որպես այդ ամենի մխիթարանք՝ գոնե կարելի է ունենալ ուղեկցող միգալկաներով մեքենա, որ երթեւեկության մեջ գտնվող մարդիկ տեսնեն ու հասկանան, որ անցնողը շարքային մարդ չէ:

Ի դեպ, մեր տեղեկություններով՝ Աբրահամյանն արդեն վերադարձել է Դուբայից, որտեղ նա մեկնել էր պաշտոնանկությունից անմիջապես հետո:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8855 դիտում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել

Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ

Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել

Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել

Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ

Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը

Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ

Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ

Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան

«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը

«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան

Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է

Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ

Մի´ հետաձգիր ամառը

Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել

10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի

Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից

ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին

Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը

Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին

Էբոլայի իրավիճակը աշխարհում հուլիսի 24-ի դրությամբ

Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը

Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ