Երևան
12 °C
«Ուսուցչի օրվա» կապակցությամբ այսօր Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի է ունեցել տոնական միջոցառում, որի ընթացքում մրցանակներ են հանձնվել 2016 թվականի «Լավագույն ուսուցիչ», «Լավագույն տնօրեն» և «Լավագույն դաստիարակ» անվանակարգերում հաղթած մանկավարժներին: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ԱԺ պատգամավորներ, մարզպետներ, կրթության ոլորտի պատասխանատուներ, մանկավարժներ:
Հանրապետության բոլոր մանկավարժներին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ` նախարար Լ. Մկրտչյանը, մասնավորապես, նշել է.
««Ուսուցչի օրը» մեր երկրի անկախ պատմության ամենալավ տոներից է, որն իր մեջ ունի մեծ խորհուրդ: Տոնի նպատակն ուսուցչի դերակատարության ընդգծումն է մեր երկրում: Այն մեր հանրապետության, մեր ապագայի ամենակարևոր մասնագիտություններից մեկն է: Եթե մի երկիր չունի ամուր հանրակրթական համակարգ, ապա չի կարող իր անկախ գոյությունը շարունակել: Աշխարհում այսօր մրցակցությունը մեծանում է, ուստի ունենք նոր մարտահրավերներ՝ մեր կրթական համակարգը պահել այն մակարդակի վրա, որը ձևավորվել է հազարամյա քաղաքակրթության հետևանքով: Ցավոք, մեր հասարակության մեջ ուսուցչի դերի բարձրացման կարիք ունենք: Մենք իսկապես չունենք այլընտրանք, և մեր զարգացման միակ բանալին մեր ինտելեկտի, կադրային ռեսուրսի որակի բարձրացումն է, և այն շնորհակալ գործը, որ կատարում են ուսուցիչները, գնահատելի է:
Մենք անցել ենք մեր երկրի ամենածանր շրջանը, երբ, օրինակ, 1998-99 թթ.-ին ուսուցչի դրույքը 30 դոլարին համարժեք էր, և անգամ այդ տարիներին ուսուցիչները կատարում էին իրենց պարտականությունը՝ ապացուցելով, որ իրենց մասնագիտությունը միայն նյութական հենքի վրա չէ կառուցված: Ուսուցիչը պետք է տեսնի իր աշխատանքի արդյունքը. նա այն եզակի մասնագիտության կրողներից է, որ յուրաքանչյուր տասնամյակ կարողանում է շոշափելի ձևով գնահատել արդյունքը, երբ յուրաքանչյուր կրթական աստիճանի վրա տեսնում է այդ արդյունքի զարգացումը:
Սա շատ կարևոր հատկություն է, և ինչքան հանրապետության բոլոր մարզերում ուսուցչի դերակատարումը մեծ կլինի, այնքան կբարձրանա նաև հասարակության որակը: Գիտելիքն այսօր այնքան բազմատեսակ է և ներկայիս ինֆորմացիոն դարաշրջանում ունի ներթափանցման այնքան շատ ճանապարհներ, որ փոխվում է նաև դպրոցի առաքելությունը: Ուստի, հիմնական ձևաչափը երեխաներին դաստիարակելն է, հսկայական տեղեկատվության մեջ սովորեցնելը` տարանջատել առաջնայինը երկրորդականից, սկզբունքներին հավատարիմ մնալը, գիտելիքը ծառայեցնելը՝ ի նպաստ երկրի զարգացմանը:
Այո, դպրոցի դերակատարումն այս դարում հիմնականում դա է՝ ուղեցույցի դեր կատարել: Բացի այդ, երեխաների մեջ պետք է կրթել մեր երկրի ապագայի երազի նկատմամբ ամուր հավատ: Ցանկանում եմ, որ մեր հասարակության մեջ յուրաքանչյուրը համոզում ունենա, որ ուսուցիչը կարևորագույն մասնագիտություն է»,- նշել է նախարարը՝ հույս հայտնելով, որ մոտակա տարիներին մեր դպրոցները կգտնվեն ավելի լավ վիճակում, կհամալրվեն գույքային և նյութատեխնիկական սարքավորումներով:
Հավելենք, որ լավագույն ուսուցիչ և դաստիարակ ճանաչված մանկավարժները պարգևատրվել են ավտոմեքենայով, իսկ լավագույն տնօրենը՝ համակարգչով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT