Ինչով է պայմանավորված սահմանային լարումը. նոր պատերազմ սպասե՞լ, թե՞ ոչ

08/10/2016 schedule11:20

Վերջին երեք գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը սրվել է: Երկու օր առաջ քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը ուշադրություն հրավիրեց, թե ադրբեջանական բանակը ակտիվության նշաններ է սկսել ցույց տալ, ինչը պարզ էր դարձել ԼՂՀ ՊԲ-ի հոկտեմբերի 4-5-ի հաղորդագրությունից: Ինչպես քաղաքագետն էր արձանագրել, հաղորդագրությունից երեւում էր, որ նախորդ շաբաթների համեմատ շփման գծում կրակահերթերի թիվն աճել է: Բացի այդ նշվել էր, որ «հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների»: ԼՂՀ ՊԲ-ն, ինչպես հայտնի է, միայն հատուկ դեպքերում է պատասխան գործողությունների դիմում:

Պարզվեց՝ Տիգրան Աբրահամյանի ահազանգը տեղին էր: Հաջորդ երկու գիշերները նույնպես Ադրբեջանը ինտենսիվորեն խախտեց հրադադարի ռեժիմը՝ օգտագործելով խոշոր տրամաչափի գնդացիրներ, ավտոմատ նռնականետ, հեռահար դիպուկահար հրացան: Երեկ արդեն ԼՂՀ ՊԲ-ն հետեւյալ բովանդակությամբ հաղորդագրություն տարածեց. «Դատելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին շրջանում տեղ գտնող զարգացումներից, տպավորություն է ստեղծվում, որ հակառակորդն ընտրել է առաջնագծում իրավիճակն աստիճանաբար եւ նպատակային սրելու մարտավարություն»: Հայտնի դարձավ նաեւ, որ այս գիշեր առաջնագծում զինվոր է վիրավորվել:

Քառօրյա պատերազմից հետո, բնականաբար, հասարակությունը շատ զգայուն է առաջնագծից ստացվող տեղեկատվության նկատմամբ եւ իրավիճակի ցանկացած լարում վերլուծվում է նոր լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման տեսանկյունից:

Կարծիքներ են հնչում, որ ադրբեջանցիների այս ակտիվությունը կապված է այնտեղ անցկացված սահմանադրական հանրաքվեի հետ, որի արդյունքով Ալիեւների ընտանիքն այլեւս դարերով կարող է իշխել Ադրբեջանում: Ըստ այդմ, հնարավոր է սահմանին լարվածություն է հրահրվում ադրբեջանցի ժողովրդին այս տխուր ապագայից շեղելու նպատակով եւ առհասարակ ներքին դժգոհությունները զսպելու համար:

Փորձագիտական մեկ այլ տեսակետի համաձայն, առաջնագծում իրադրության լարումը կարող է կապ ունենալ սառեցված բանակցային գործընթացի հետ: Այսինքն, Ադրբեջանը պրովոկացիա է անում, որպեսզի բանակցային գործընթացը վերսկսվի: Մեկ այլ տեսակետի համաձայն, Ալիեւը չնայած ապրիլյան պատերազմի իր համար տխուր արդյունքներին, չի հրաժարվում ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու մտադրությունից, եւ այս օրերի ու հետագա բռնկումները պետք է այս համատեքստում դիտարկել:

Սակայն, անկախ նրանից, թե ինչի հետ է կապվում առաջնագծում իրավիճակի սրումը, բոլոր գնահատականներում խորը մտահոգություն է նկատվում, ինչը պայմանավորված է նոր պատերազմական գործողություններից վախով: Սա միեւնույն ժամանակ ե՛ւ հասկանալի, ե՛ւ զարմանալի է: Հիշեցնենք, որ ընդամենը մեկ ամիս է անցել սեպտեմբերի 21-ի զորահանդեսից, որտեղ մեծ աղմուկով ցուցադրվեցին «Իսկանդերը», «Սմերչը», մնացած զինատեսակները: Հետշքերթային իշխող տրամադրությունն այն էր, որ նման ցուցադրությունից հետո շեշտակի նվազում է Արցախի հանդեպ Ադրբեջանի նոր ագրեսիայի հավանականությունը:Գուցե այդպես էլ կլիներ, եթե Ադրբեջանն ինքնուրույն որոշեր իր գործողությունները:

Դժբախտաբար, ղարաբաղյան հակամարտությունը գերտերությունների համար հավելյալ խաղաքարտ է իրենց  գլոբալ հակամարտության մեջ: Արդեն հնչել է կարծիք, որ ապրիլյան պատերազմը  հնարավոր է ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ մեծ գործարքի հետեւանք էր, որի ժամանակ սեղանին դրված էին սիրիական եւ ուկրաինական ճգնաժամերը:

Վերջին շրջանում, ինչպես հայտնի է, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Սիրիայի շուրջ համաձայնության հերթական տապալումն արձանագրեցին: Անգամ երկկողմ հայտարարություններ են հնչում ռազմական առճակատման գնալու հավանականության մասին: Արդյոք ռուս-ամերիկյան լարվածությունն ու ղարաբաղա-ադրբեջանական առաջնագծում իրավիճակի սրումն ուղիղ համեմատակա՞ն են: Արդյոք պե՞տք է մտավախություն ունենալ, որ նորից կհայտնվենք ապրիլյան իրադրության մեջ:

Լավ կլինի, որ քաղաքագետներն ու պետական պաշտոնյաները, որոնք նաեւ ինֆորմացիայի կրող են, փարատեն վերոնշյալ մտահոգությունները: Սա կլինի, իհարկե, լավագույն տարբերակը: Եթե ոչ, ապա մարդիկ պետք է հոգեբանորեն եւ ֆիզիկապես պատրաստ լինեն  վատագույն զարգացումների:

Հ.Գ. Հնարավոր է, խուճապի կարիք առհասարակ չկա, եւ  առաջնագծում իրավիճակի սրումը այս պահին գոնե ոչ մի առնչություն չունի գլոբալ ճգնաժամերի հետ: Երեկ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի Դենվեր քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը: Բնականաբար, այս լուրը դիվանագիտական խողովակներով մի քանի օր շուտ է հասել Ադրբեջանի ղեկավարությանը, ու շատ հավանական է, որ նախորդ օրերի ռազմական ակտիվությունը ընդամենը դրա պատասխանն է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9106 դիտում

Առաջարկվում է փոխել վարելու իրավունքի վերականգնման գործող մոդելը․ կներդրվի առավել թիրախային ընթացակարգ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի վերափոխմանն ուղղված քայլերը

Համապետական ընտրություններում քվեարկելու իրավունք կունենա վերջին 1 տարում 6 ամիս ՀՀ-ում բնակվողը․ նախագիծ

Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ

Հանրային տրանսպորտում 55-ամյա մի կին հարվածել է նույնականացման սարքին, քաշել հսկիչի մազերից, հայհոյել

2025-ին Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը 8860-ով գերազանցում է ՀՀ-ից մեկնած քաղաքացիների թվին. Փաշինյան

Օրենսդրությունը բավականաչափ հստակ չէ, ընտրակաշառքի մասով շատ լուրջ խստացումներ են նախատեսվում. Ալեքսանյան

Հայ ժողովրդի քվեն արդեն երրորդ անգամ արժևորում է Ձեր առաջնորդությունը և խիզախությունը. Մելոնին՝ Փաշինյանին

Խորհրդարանական ընդդիմությունը, որը ձևավորվում է 9-րդ գումարման ԱԺ-ում, կատարելապես ապօրինի քաղաքական միավոր է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է․ ՀՀ ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը. Փաշինյան

Մեկնարկում է «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա 2026»-ը. լուսանկար

Վանաձորում բնակվող քույրերի՝ գետն ընկնելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

ՌԴ Պետդումայի հերթական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերին

Արմեն Գրիգորյանն ու «Save Armenia»-ի անդամներն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին

Հաստատ լեգիտիմ ճգնաժամ կա Գյումրիի քաղաքապետարանում, և այդ հարցը պետք է լուծվի. Ռուբեն Ռուբինյան

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 6.50 տոկոս

2028թ. հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության շահառու կդառնան բոլոր քաղաքացիները․ Ավանեսյան

Բավարար չէ ձերբակալել մի քանի տեղային տասովշիկների, պետք է գնալ մինչև վերև. Ռուբինյան

Ավելի շատ կանայք այն սեղանի շուրջ, որտեղ կայացվում են որոշումներ

Հուլիսի 1-ից ամբողջությամբ ներդրվում է անապահովության գնահատման նոր համակարգը

Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը

Դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության առողջարանի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Արթիկ քաղաքում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները

Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank

Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ

Այս ընտրությունները տեսանելի դարձրին ՀՀ ազգային անվտանգության նորագույն սպառնալիքները. Խաչատրյան

ԼՂ-ից տեղահանված մոտ 2970 ընտանիք Կառավարության աջակցությամբ արդեն ձեռք է բերել բնակարան. փոխվարչապետ

Փամբակ գետում կորած քույրերի որոնումները շարունակվում են. ներգրավված են փրկարարներ, ոստիկաններ, ԱԹՍ-ներ

«Հո թռած թուլա չենք, փողոցի տղա ենք, լավ տղա ենք». «Արի, ես 10 հազար բենզինի փող կտամ». նոր ձայնագրություններ

Առաջիկա տարիներին մեր նպատակն է լինելու արտաքին պարտքի չափը նվազեցնել 45 տոկոսից ներքև մակարդակի. Հովհաննիսյան

Բա ո՞ւր եք, չե՞ք գալիս՝ հասկանանք՝ 300 հազարից քանիսն են վերադարձել. Հակոբյանը՝ բացակայող ընդդիմությանը

Ընթանում է ԱԺ վերջին քառօրյան. վարչապետը խորհրդարանում է

Փորձի փոխանակում՝ COP17-ի անվտանգության ապահովման նպատակով․ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ազգային աշխատաժողով

Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ

Ինչպես խուսափել սուր աղիքային վարակիչ հիվանդություններից․ ՀՎԿԱԿ ուղեցույցը

Հիմնանորոգվում է Ծաղկաձորի մուտքից դեպի ճոպանուղի տանող 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը. տեսանյութ

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետի առավոտյան ողջույնը

Վանաձորում Փամբակ գետն ընկած 7 և 13-ամյա քույրերի որոնումները վերսկսվել են

Օրդինատուրայի ծրագրով շուրջ 500 երիտասարդ բժիշկ գործուղվել է մարզային բժշկական կենտրոններ․ ԱՆ

ԱԺ արտահերթ նիստեր կլինեն, օրակարգում ընտրական ցենզի սահմանումն է․ Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվում