Լեւոն Հայրապետյանին տեղափոխել են Ռուսաստանի ամենասարսափելի բանտերից մեկը

10/10/2016 schedule12:30

Մոսկվայի դատարանի կողմից ապրիլի 14-ին 4 տարվա ազատազրկման դատապարտված հայազգի խոշոր գործարար Լեւոն Հայրապետյանին արդեն երկու ամիս է՝ տեղափոխվել է Մորդովիայի բանտ, որը համարվում է Ռուսաստանի ամենասարսափելի բանտերից մեկը: Մինչ այդ Լեւոն Հայրապետյանը պահվում էր «Մատրոսկայա տիշինա» բանտում:

Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց իրավաբան Հայկազ Մակարյանը:

Նա ասաց, որ չնայած առողջական վիճակը բավարար է, սակայն այնտեղ երկար մնալու պարագայում մի քանի հիվանդություն ունեցող Հայրապետյանն առողջական լուրջ խնդիրների առաջ կկանգնի։ Ըստ Հայկազ Մակարյանի, վերջին տեղեկությունների համաձայն՝ նա բուժկետից տեղափոխվել է խուց: Նրա խոսքով՝ այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելը պատճառաբանել են նրա բարօրությամբ, իբրեւ թե այստեղ կան հատուկ պայմաններ, սակայն այսպես Լեւոն Հայրապետյանին ինչ-որ տեղ ցանկանում են «ծնկի բերել»:

Մեր ճշտող հարցին ի պատասխան Մակարյանն ասաց, որ Մորդովիայի բանտը տարբերվում է կալանավորների սպանությունների, խոշտանգումների, ինքնասպանությունների` տարեցտարի ավելացող դեպքերով: Նա հայտարարեց, որ Լեւոն Հայրապետյանի փաստաբանները` հույսեր ունեն, որ մինչեւ տարեվերջ նա ազատ կարձակվի: Փաստաբաններն ապշած են, որ հանցակազմի բացակայության պայմաններում Հայրապետյանին պահում են կալանքի տակ:

Ըստ որոշ տեղեկությունների` նրանք Հայրապետյանին խոշտանգելու փաստով արդեն դիմել են ՄԻԵԴ: «Պարոն Հայրապետյանը դեռեւս չի հասկանում, թե ում պատվերով են իր հետ նման կերպ վարվում: Փաստաբանները նրա կնոջը որոշակի հույսեր են ներշնչել, որ նա կարող է մինչեւ տարվա վերջ ազատ արձակվել: Վերջերս էլ մի խումբ հայտնի փաստաբաններ հայտարարել են, որ անհասկանալի է, թե ինչպես են առանց հանցակազմի բացակայության, լուրջ փաստերի Լեւոն Հայրապետյանին բանտում պահում»,- նշեց Մակարյանը՝ հայտնելով, որ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Հայրապետյանը մի քանի միլիոն դոլար է փոխանցել արցախյան ֆոնդին:

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները չպետք է անգործություն դրսեւորեն, այլ քայլեր պետք է ձեռնարկեն իրավիճակը շտկելու ուղղությամբ: Նա կոչով դիմեց ՀՀ իշխանություններին, որպեսզի քննարկման առարկա դարձնեն Լեւոն Հայրապետյանի արտահանձնման հարցը: «Լեւոն Հայրապետյանը երկքաղաքացիություն ունի, իսկ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ միջպետական մի քանի պայմանագրերում կան կետեր, որ նման դեպքերում արտահանձնումը հնարավոր է, հատկապես, մի մարդու դեպքում, ով անգամ Պետական դումայի կողմից մեդալ է ստացել: Մեր իշխանությունները պետք է բաց կոչով դիմեն Պետդումային, որպեսզի անհապաղ արտահանձնում լինի կամ գոնե տնային կալանք կիրառվի Լեւոն Հայրապետյանի նկատմամբ»,- հավելեց Մակարյանը:

Մեր հարցին, թե ինչո՞ւ դադարեցվեցին «ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյան»-ի բողոքի ակցիաները, իրավաբանը պատասխանեց. «Ինձ ասացին, որ վերեւներից ասվել է, որ ակցիաները դադարեցվեն, բայց ես կարծում եմ, որ ակցիաները դադարեցումը բերեց նրան, որ մենք այսօր ունենք այն ինչ ունենք: Ակցիաները պետք է շարունակաբար արվեր եւ փորձեինք ճնշումներ գործադրել այնտեղի վրա»,- ասաց նա: Նա նաեւ նշեց, որ Լեւոն Հայրապետյանին չեն թույլատրում տեսակցել ընտանիքի անդամների հետ: Մեր հարցին, թե ինչ պատճառաբանությամբ են տեսակցությունների վրա արգելանք, դրել, իրավաբանն ասաց, որ իրավական որեւէ պատճառաբանություն չի բերվել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
17480 դիտում

Փարիզն այժմ Եվրոպայի մայրաքաղաքն է․ Մակրոն

ՖԻԴԵ-ի հունիսի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ

Տաթևի վանքի մոտակայքում մեքենան բախվել է ժայռին. կա 5 տուժած

Օրվա հերոսները փոքրիկներն են․ ՆԳՆ-ն երեխաների տոնին ուսուցողական արշավ էր կազմակերպել. լուսանկարներ

Հունիսի 1-ը՝ Երևանի կենդանաբանական այգում. տեսանյութ

Գնացի դիրեկտորի մոտ, ասի՝ ո՞ր գործն է ամենադժվարը. ինչպես Արմավիրից Գյումրի հարս եկած Ջուլիետան դարձավ գրաշար

Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գյումրիի և Մեծամորի մի շարք հատվածներում

Վարչապետի՝ Մարսելում առանձնատուն գնելու մասին տեղեկությունը կեղծ է, տարածող կայքը՝ անհայտ. fip

Մեծահասակներն ամենօրյա վարքագծով պետք է նպաստեն համերաշխ միջավայրի ձևավորմանը. ՄԻՊ-ի ուղերձը

Ռուսական բանակը հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի ԶՈՒ ցամաքային զորքերի ուսումնական կետին. կան զոհեր

Բախվել են ավտոմեքենան և մոտոցիկլետը․ կա տուժած

Պարտավոր ենք կառուցել մի քաղաք, որտեղ յուրաքանչյուր երեխա կզգա իրեն պաշտպանված, սիրված ու գնահատված. Ավինյան

Երեխաների պաշտպանության համակարգի բարելավումն առաջնահերթություն է. Նարեկ Մկրտչյան

Մաղթում եմ՝ ուրախ և զվարճալի օր ունենաք` չչարաշահելով պաղպաղակը, քաղցր հյութերն ու կոնֆետները. Ավանեսյան

Պուտինը երկաթուղում տեղի ունեցած պատահարների մասին ողջ գիշեր ԱԴԾ-ից և ԱԻՆ-ից հաղորդումներ է ստացել

Մեծ Բրիտանիան մտադիր է ԱՄՆ-ից միջուկային զենքով կործանիչներ գնել

ՌԴ-ն հայտնել է՝ պայթեցվել են Բրյանսկի և Կուրսկի շրջանների երկաթուղային կամուրջները. կան զոհեր և տուժածներ

Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի. սպասվում են կարճատև անձրևներ, առանձին վայրերում՝ հորդառատ

Արդեն քանի տարի է՝ ստով, ուժով, սպառնալիքով, դրսից ու ներսից ուզում են քեզ կուլ տալ. Սիմոնյանը՝ Փաշինյանին

Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ

Բախվել են բեռնատար «Գազելն» ու «Օպել»-ը․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը շնորհավորել է ՀՀ վարչապետին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Թիվ 13 դպրոցի պատուհանին օդաճնշիչ ատրճանակով կրակել է 8-րդ դասարանի աշակերտը. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել

Հենց ինքնաթիռի ձայն եմ լսում, գիտեմ, որ իմ պապան է. ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել

Ուրախ եմ, որ մեր քաղաքում նման սպորտային կենտրոններ կան. դրանք փոխում են պատանիների առօրյան. Դանիելյան

160 երկիր և համաշխարհային նմուշներ. Արշակյանը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» ցուցահանդեսին

ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Մեզ խաղաղ ամառ և բարի վայելում. Գագիկ Սուրենյան

ՊՍԺ-ն 5-0 հաշվով հաղթել է «Ինտեր»-ին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով Չեմպիոնների լիգայի գավաթակիր

Միացյալ Նահանգներ ապօրինի մուտք գործելը լի է վտանգներով. դեսպանատունը զգուշացնում է

Զորամասերից մեկում շահագործման է հանձնվել ևս մեկ նոր զինվորական ճաշարան. տեսանյութ

Հանուն ապահով, երջանիկ մանկության. Փրկարար ծառայությունը դիմել է երեխաներին

Սա չուլանապետերի ու նրանց սիրելի Սերժիկ-Ռոբիկի կառավարման դեմքն է. Չախոյան

Պարզվում է՝ Հոկտեմբերի 27-ը, մարդկանց սպանելը պոռթկում էր. ինչքա՞ն կարելի է սպառնալ. Սիմոնյանը՝ Մարգարյանին

Ոչ այնքան հարգելի եպիսկոպոսներ և ավելի բարձր, ցավով պիտի տեղեկացնեմ, որ ամեն ինչ որոշված է. Ալեքսանյան

550 վանաձորցի մասնակցել է «Կրթվելը նորաձև է» շարժման 35-րդ հանդիպմանը. լուսանկարներ

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին տարեդարձի կապակցությամբ

Ներողություն եմ խնդրում ձեր փոքրիկ, զուլալ հոգիներին ցավ պատճառելու համար, ձեր ծնողներն ամենալավն են. Հակոբյան

Կրակել են Երևանի թիվ 13 դպրոցի ուղղությամբ