Երևան
12 °C
Հայաստանի գործարար աշխարհին, անկասկած, շատ ավելի հետաքրքրում է, թե ով է լինելու ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ղեկավարը, քան ցանկացած նախարար: Եվ այս առումով գործարարների աչքից չի վրիպում այդ պաշտոնում նշանակվողի անձին վերաբերվող ցանկացած մանրուք եւ անգամ այն «արարողակարգային» մանրամասները, որոնք ուղեկցում են այդ պաշտոնյայի նշանակման ողջ ընթացքը:
Այս տարվա մարտի 3-ին Սերժ Սարգսյանը ՊԵԿ աշխատակազմին էր ներկայացնում այդ կառույցի նորանշանակ ղեկավար Հովհաննես Հովսեփյանին, իսկ երեկ ՊԵԿ աշխատակազմին իրենց նորանշանակ ղեկավար Վարդան Հարությունյանին ներկայացնում էր վարչապետ Կարեն Կարապետյանը: Դժվար է վերջին տարիներին գտնել նմանատիպ երկու միջոցառում, որոնցում լինեն այսքան թաքնված «մեսիջներ»: Հիմա դիտարկենք դրանցից մի քանիսը, որոնք արձանագրել են գործարարները եւ դրանից որոշակի հետեւություններ են անելու: Ինչո՞ւ Վարդան Հարությունյանին չներկայացրեց Սերժ Սարգսյանը: Կարող է թվալ, թե դրա պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանը երեկ Հայաստանում չէր:
Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Վարդան Հարությունյանին ՊԵԿ նախագահի պաշտոնում նշանակելու հրամանագիրը Սերժ Սարգսյանը ստորագրել էր դեռ հոկտեմբերի 8-ին եւ ցանկության դեպքում կարող էր հենց ինքն էլ ներկայացնել ՊԵԿ նորանշանակ ղեկավարին: Չներկայացրեց: Ի՞նչ կա թաքնված սրա տակ: Գուցե Սերժ Սարգսյանը սրանով ցույց է տալիս, որ ի տարբերություն Հովհաննես Հովսեփյանի, Վարդան Հարությունյանը, «իր կադրը» չէ, եւ հետագա զարգացումների համար պատասխանատվություն է կրում նրան ներկայացնողը` Կարեն Կարապետյանը: Կամ եթե ավելի խտացնենք գույները, սրանով Սերժ Սարգսյանը գուցե ցանկանում էր հասկացնել, որ Վարդան Հարությունյանը «քարտ բլանշ» ունի, եւ ինքը չի խառնվելու նրա գործերին: Գուցե: Այս պահին դեռ դժվար է դա պնդել կամ հերքել:
Մյուս, թերեւս ամենակարեւոր մեսիջը կգտնենք այն ելույթներում, որ ունեցել են Սերժ Սարգսյանը Հովհաննես Հովսեփյանին ներկայացնելիս եւ Կարեն Կարապետյանը` Վարդան Հարությունյանին ներկայացնելու ժամանակ: «Ձեր աշխատանքի քանակական ցուցանիշը եղել եւ մնալու է հարկեր-ՀՆԱ հարաբերակցության բարձրացումը»,- ասել էր Սերժ Սարգսյանը: Ասել էր նաեւ, թե «կադրային ջարդ չի լինելու»: Նրա ելույթում ուրիշ որեւէ կոնկրետ բան չկար` բարեփոխումները պետք է շարունակվեն, հաջողություններ պետք է լինեն, թափանցիկ պետք է աշխատել եւ այլն, եւ այսպես շարունակ...:
Հովհաննես Հովսեփյանի պաշտոնավարության 7 ամիսների ընթացքում միայն երկու ամիս գրանցվեց հարկերի համեմատաբար բարձր հավաքագրում, իսկ դրանից հետո այդ ցուցանիշը գահավիժեց: Կադրային ջարդ իրոք չեղավ, իրենց պաշտոնները տասնյակ տարիներ պահպանած ու այդ ընթացքում ահռելի ունեցվածք դիզած եւ ոչ մի պաշտոնյա համակարգից չազատվեց: Հովհաննես Հովսեփյանն էլ համակարգի աշխատանքի թափանցիկությունն ապահովեց նրանով, որ պաշտոնավարման ընթացքում նույնիսկ մեկ անգամ ասուլիս չհրավիրեց:
Իսկ ի՞նչ ասաց Կարեն Կարապետյանը: Նրա ելույթը թերեւս անակնկալ էր իր կոնկրետությամբ: «... Հստակ սահմանել այն երկրների ցանկը, որոնց նկատմամբ արժանահավատություն կա եւ ընդունել այնտեղի ինվոյսի գինը: Խոսքն այն երկրների մասին է, որտեղ առկա է ԱԱՀ-ի վերադարձ: Անհրաժեշտ է ուսումնասիրել այս դաշտը, եթե մենք սրանով ոլորտը կանոնակարգում ենք՝ քաշքշուկը վերանում է, հսկիչ գների կիրառման դաշտը փոքրանում է, բիզնեսը հասկանում է խաղի կանոնները, կարծում եմ, որ այստեղ կունենանք արդյունք»,- մասնավորապես ասել է վարչապետը:
Առաջին անգամ է, երբ ՊԵԿ շենքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից քննադատության ակնարկներով հնչում է այն տխրահռչակ «հսկիչ գների» թեման: «Խաղի կանոններն առավելագույնս պետք է պարզ ձեւակերպված լինեն, քաշքշուկը եւ անհրաժեշտ տեղեկանքների քանակը պետք է հասցնել նվազագույնի: Եթե այս կամ այն երկրի սերտիֆիկատը մեզ համար ընդունելի է, լրացուցիչը չպահանջենք»,- նաեւ ասել է Կարեն Կարապետյանը: Այդ «լրացուցիչ» տեղեկանքներ ուզելու մաքսայինի «խասիաթը» բոլորովին էլ պատահական չէ: Կարող են ուզել, բայց եթե սահմանված մաղարիչը անես, չեն ուզի:
«Շատ դեպքերում միջոցառումներ ենք կազմում, ծրագրավորում՝ այն գործարարի համար, որը դաշտում չէ եւ որի նկատմամբ պետք է որոշակի պատժամիջոցներ կիրառել: Չենք մտածում, թե այդ գործառույթները, միջոցառումներն ինչ ազդեցություն կունենան օրինապահ, սպիտակ դաշտում աշխատող գործարարի գործունեության համար: Հայտանիշը հետեւյալն է. եթե այդ միջոցառումները նույնիսկ կարող են մեծ օգուտ բերել, բայց սպիտակ դաշտում աշխատողի համար խնդիրներ առաջացնել, ապա այդ միջոցառումները չենք կիրառելու»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Բայց շատ ավելի կարեւոր է այն, որ վարչապետը չի ասել, թե «Ձեր աշխատանքի քանակական ցուցանիշը եղել եւ մնալու է հարկեր-ՀՆԱ հարաբերակցության բարձրացումը»: Այսինքն, սրանով Կարեն Կարապետյանը գուցե մեսիջ է ուղարկում, որ խնդիրը ոչ թե բիզնեսից կլպելով բյուջե հավաքելն է, այլ նորմալ աշխատելը, որն էլ իր հերթին կբերի բյուջեի հավաքագրմանը: Չի ասել նաեւ, թե «կադրային ջարդ չի լինելու»: Ու այդ չասածը լսել են դահլիճում հավաքված ՊԵԿ-ի պաշտոնյաները (նկարում):

Թե որքան են այս մեսիջները լուրջ ու որքանով են դրանք ուղենշում վարչապետի ու ՊԵԿ նախագահի հետագա անելիքները, այս պահին դժվար, շատ դժվար է ասել: Գործարարների տառապանքը փորձ ունի: Կապրենք կտեսնենք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ
«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ԱՄՆ-ում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ խախտումներ են արձանագրվել
Տելեգրամով 400 դոլարով ձեռք է բերել 210 գրամ թմրանյութ. Դավթաշենի գերեզմանատան մոտ տղամարդը ձերբակալվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT