Երևան
12 °C
Ռուսաստանի իշխանության ներկայացուցիչներն անպայման ուզում են գտնել որեւէ ցուցանիշ, որպեսզի բոլորին համոզեն, թե Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալուց հետո պարզապես տնտեսական հրաշք է ապրում:
Երեկ Երեւանում ընթացող եվրասիական տնտեսական միջտարածաշրջանային առաջին ֆորումի ժամանակ ՌԴ նախագահի՝ տարածաշրջանային տնտեսական ինտեգրացման հարցերով խորհրդական Սերգեյ Գլազեւը հայտարարեց, թե Հայաստանում շատ էին թերահավատները, որ ՀՀ անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը չի զարգացնի ՀՀ տնտեսությունը, սակայն տեղի է ունենում հակառակը: Օրինակ, Հայաստանից ապրանքների արտահանումը աճել է մոտ 70 տոկոսով:
«Սա հիանալի արդյունք է, ռեկորդային, ուստի, ես կարծում եմ, որ Հայաստանը կարող է դառնալ եվրասիական ինտեգրացիայի կենտրոնը: Չնայած՝ աճի տեմպերով Հայաստանն արդեն իսկ եվրասիական ինտեգրացիայի կենտրոնն է, որովհետեւ արդարացնում է համարձակ ակնկալիքները»,- նշեց Սերգեյ Գլազեւը, ավելացնելով, թե Հայաստանը լավ օրինակ է ծառայում ԵՏՄ անդամ-պետություններ ազգային արտադրության արտահանմամբ՝ գյուղատնտեսական մթերքներից մինչեւ տեխնոլոգիական ապրանքատեսակներ:
ԵՏՄ-ին անդամակցելու շնորհիվ Հայաստանի արձանագրած տնտեսական այլ սուպերցուցանիշների մասին Գլազեւը չի խոսել: Իզուր: Նա կարող էր կրկնել այս տարվա օգոստոսին ՌԴ նախագահ Պուտինի հայտարարությունը: «... ինձ շատ հաճելի է արձանագրել եւ ուզում եմ Ձեզ շնորհավորել այդ առիթով, ես նայել եմ անցյալ տարվա տվյալները` ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ՀՆԱ-ն ձեզ մոտ աճել է 10 տոկոսով, ինչպես երեւում է փաստաթղթերից: Դա, իհարկե, շատ դրական ցուցանիշ է: Հույս ունեմ, որ այս դրական դինամիկան կշարունակվի»,- այս տարվա օգոստոսի 10-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր Պուտինը:
Ճիշտն ասած, Գլազեւը ճիշտ արեց, որ չկրկնեց Պուտինի ասածը: Խնդիրն այն է, որ նույնիսկ մեր տնտեսական աճերը պաշտոնապես արձանագրող ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանը չկարողացավ հաստատել այդ ցուցանիշը: Պուտինի այդ հայտարարությունից մեկ օր անց լրագրողները հարցրել էին ԱՎԾ ղեկավարին, թե որտեղից է վերցրել Պուտինը նման ցուցանիշ, ինչին ի պատասխան նա բառացիորեն ասել էր` «Ես չեմ կարող ասել: Իմ կարծիքով՝ հարցը ինձ չպետք է ուղղել»: Նկատենք, որ Պուտինի նշած ժամանակահատվածում ՀՀ տնտեսությունը ոչ թե աճել է 10 տոկոսով, այլ նվազել է 5.4 տոկոսով: Մեր ՀՆԱ-ն ԵՏՄ-ին անդամակցելուց հետո 11.1 միլիարդ դոլարից նվազել, դարձել է 10.5 միլիարդ դոլար:
Մի խոսքով, 10 տոկոս տնտեսական աճը «չկպավ», գուցե արտահանման 70 տոկո՞սն է իրական: Առերեւույթ, իհարկե, այդպես է: Համենայն դեպս ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը արձանագրել է նման ցուցանիշ: Բայց իրականում, եթե մեղմ արտահայտվենք, այդ ցուցանիշը բավականին կասկածելի է, իսկ եթե անկեղծ լինենք, գործ ունենք ակնհայտ կեղծիքի հետ: Նախ, արտահանման 70 տոկոս «աճը» վերաբերվում է միայն Ռուսաստան արտահանված ապրանքներին (արտահանման ընդհանուր աճը 16 տոկոս է ընդամենը), որը ստացվել է 2015 թվականին արձանագրված կտրուկ` մոտ 50 տոկոս անկման ֆոնին (ընդ որում, խոսքը միայն այս տարվա 1-ին կիսամյակի մասին է): 2014 թ. առաջին կիսամյակում ՀՀ-ից դեպի Ռուսաստան արտահանվել էր 134 միլիոն դոլարի ապրանք, իսկ 2015-ի նույն ժամանակահատվածում` 71 միլիոն դոլարի: Այս տարվա առաջին կիսամյակում ՌԴ արտահանման ծավալը կազմել է 168 միլիոն դոլար:
Այլ կերպ ասած, 70 տոկոսանոց «աճը» ստացվել է խիստ ցածր ցուցանիշի հետ համեմատվելու շնորհիվ: Բայց նույնիսկ այս դեպքում գործ ունենք ակնհայտ կեղծիքների հետ: Օրինակ, արդեն ապացուցված պետք է համարել, որ ՀՀ-ից Ռուսաստան արտահանված 30 հազար տոննա լոլիկի պատմությունը պարզապես հեքիաթ է: Ընդամենը տեղի է ունեցել թուրքական լոլիկի վերաարտահանում: Ակնհայտ կեղծիքներ կան նաեւ մանածագործական իրերի արտահանման ցուցանիշներում, որտեղ իբր արձանագրվել է կրկնապատկում: Անցած տարվա առաջին կիսամյակը ամփոփելիս ԱՎԾ-ն արձանագրել էր, թե Հայաստանից արտահանվել է 31 միլիոն դոլարի ապրանք, այս տարի 2015-ի ցուցանիշները ներկայացնելիս նշել է, թե արտահանվել էր 21 միլիոն դոլարի ապրանք: Ու ստացվել է, որ մանածագործական արտադրանքի արտահանումը 2016-ին աճել է 22 միլիոն դոլարով: Բացի այդ, մեր թեթեւ արդյունաբերությանը վերաբերվող պաշտոնական տվյալներով, նշված ժամանակահատվածում Հայաստանում զգալիորեն ավելի քիչ արտադրանք է արտադրվել, քան արտահանվել է, ինչը ուղղակի կազուս է:
Բայց սա ամենավատը չէ: Արտահանման որոշակի աճ, իհարկե, կա, սակայն ավելի լավ էր՝ չլիներ: Օրինակ, կոնյակի արտահանումը դեպի Ռուսաստան աճել է մոտ 30 տոկոսով: Սակայն արտահանված ապրանքը կուտակվել է ռուսական պահեստներում ու չի սպառվում: Այլ կերպ ասած, մեր տնտեսվարողները, ճիշտ է` արտահանել են իրենց ապրանքը, սակայն դրա դիմաց գումարներ չեն ստացել:
Մի խոսքով, Գլազեւի ասածը իրական որեւէ հիմք չունի: Ու դա կերեւա, երբ Ռուսաստանը վերջնականապես կհանի Թուրքիայի դեմ հայտարարած պատժամիջոցները, ու թուրքական ապրանքները այլեւս հայկականի անվան տակ չեն արտահանվի Ռուսաստան: Ու բացի այդ, ամեն ինչ պարզ կդառնա, երբ տնտեսվարողները ամփոփեն տարին, «հաշվեն ճտերին» ու տեսնենք, թե ինչքան են տուժել իրենց արտադրանքը ՌԴ արտահանելուց:
Ինչ-որ բան հուշում է, որ հետագայում այլեւս ոչ ոք մատնացույց չի անի, թե ԵՏՄ-ին անդամակցելու շնորհիվ Հայաստանից արտահանումը 70 տոկոսով աճել է: Ճիշտ այնպես, ինչպես հիմա Գլազեւը չի վերահաստատում Պուտինի նշած 10 տոկոսանոց աճը: Պետք է «աճած» նոր ցուցանիշներ հայտնաբերել: Միանգամից նշենք, որ օտարերկրյա ներդրումների, աշխատատեղերի ստեղծման, հարկերի հավաքագրման եւ նմանատիպ այլ բնագավառներում նման ցուցանիշներ փնտրել պետք չէ, այդտեղ համատարած անկումներ ու գահավիժումներ են:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT