Առողջապահության նոր փոխնախարարը հրաժարվել է քարտուղարուհուց, գործի է գնում հեծանիվով

19/10/2016 schedule21:45

ՀՀ առողջապահության նոր փոխնախարարը, որ թեպետ պաշտոնապես դեռ չի նշանակվել, բայց վաղուց արդեն նախարարությունում է լինում, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հրաժարվել է փոխնախարարների համար նախատեսված ընդունարանով աշխատասենյակից, գործավարուհուց, տեղափոխվել է մեկ այլ՝ սովորական աշխատասենյակ, գործի է գալիս հեծանիվով, ուսին էլ՝ մի թութակ:

Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը, մեր հարցմանը պատասխանելով, ասաց, որ վերը նշված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, բացառությամբ թութակին վերաբերող տեղեկության: Դե ֆակտո փոխնախարար Մարգարյանը կարծում է, որ այսպես աշխատանքն ավելի դինամիկ է:

Նշանակվելիք փոխնախարարի անուն-ազգանունը Սամվել Մարգարյան է: Մինչ այս աշխատել է «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունում, որը ղեկավարել է առողջապահության նորանշանակ նախարար Լեւոն Ալթունյանը: Այստեղ նա զբաղեցրել է գործադիր տնօրենի ֆինանսական հարցերով տեղակալի պաշտոնը:

Անահիտ Հայթայանը նաեւ տեղեկացրեց, որ առողջապահության նախարարի ապագա նոր տեղակալը նախկին աշխատավայր նույնպես հեծանիվով է գնացել եւ հիմա պարզապես չի հրաժարվել այդ սովորությունից: Դա նրա հոբբին է եւ օրական երկար տարածություններ է կտրում հեծանիվով: Ամեն դեպքում, ըստ նախախարի մամուլի քարտուղարի, երբ առողջապահության փոխնախարարը երթեւեկում է հեծանիվով, դա խրախուսում է առողջ ապրելակերպը:

Սամվել Մարգարյանն առողջապահության փոխնախարարի պաշտոնում փոխարինելու է Գագիկ Միրիջանյանին: Վերջինս աշխատանքից ազատվել էր հոկտեմբերի 11-ին: Բայց մինչ այդ էլ Մարգարյանը լինում էր նախարարությունում, Լեւոն Ալթունյանին օգնում ֆինանսական հարցերում: Հայթայանը եւս մեկ անգամ ընդգծեց, որ Սամվել Մարգարյանը դեռեւս փոխնախարար չէ, այլ միայն օգնում է նախարարին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
49845 դիտում

Հրշեջ-փրկարարական խմբեր Գյումրու քաղաքապետարանում. ինչ ահազանգ է ստացվել. լուսանկարներ, տեսանյութ

Վիտալի Բալասանյանը «կապիկություն» է անում, ռուսները խաբեցին, էլի թավալվում են ոտքերի տակ. Մելքոնյան. տեսանյութ

Մարտուն Գրիգորյանի հոր և որդու գործի նախաքննությունն ավարտվել է, այն կուղարկվի դատարան. Արթուր Նահապետյան

Իմպիչմենտի գործընթացը ևս մեկ անգամ կամրապնդի վարչապետի դիրքերը. Ստեփանյան. տեսանյութ

Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը. նա և փաստաբանը կրկին բողոք են ներկայացրել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Գնա՞լ Մայիսի 9-ին Մոսկվա, թե՞ ոչ. կրեմլյան շքերթին մասնակցելու և չմասնակցելու մարտահրավերները. տեսանյութ

Օտարերկրացուց սինթետիկ թմրամիջոց ձեռք բերած երիտասարդը ձերբակալվել է․ նոր բացահայտում

Սովետական անսարք տիեզերանավը կարող է ընկնել Թուրքիայի վրա

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Տավուշի և Շիրակի մարզերում. ժամանակացույց

Իմ սիրտ. Անդրեն դստեր հետ տեսանյութ է հրապարակել

Քրեական հեղինակություն Կանևսկոյին և նրա հետ գտնված անձանց ոստիկանները փողոցից տեղափոխել են գլխավոր վարչություն

Մասուդ Փեզեշքիանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև

Լևոն Տեր-Պետրոսյանը վիրահատության է ենթարկվել

ԲՏԱ նախարարությունն առաջին անգամ «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարով մասնակցել է Աթենքի պաշտպանական ցուցահանդեսին

Պուտինն ու Նեթանյահուն տարածաշրջանային արդիական հարցեր են քննարկել

Սուրեն Պապիկյանը Հունաստանում մասնակցել է «DEFEA-2025» միջազգային պաշտպանական ցուցահանդեսի բացմանը

Ազգային փոքրամասնություններով համայնքները լրացուցիչ ուժ են տալիս մեր պետությանը. Արայիկ Հարությունյան

ՌԴ քաղաքացին ռուսական զորամասի «ՈւԱԶ»-ով Գյումրի-Ոսկեհասկ ճանապարհին հետիոտնին վրաերթի է ենթարկել

Երևան-Երասխ ճանապարհին 4 մեքենա է բախվել. տուժածները հոսպիտալացվել են

Վրաստանի հետ հարաբերությունների խորացումը ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից է. Պապոյան

Ֆրիդրիխ Մերցը՝ Գերմանիայի կանցլեր. քվեարկության երկրորդ փուլն ավարտվել է

19 և 16 տարի ժամկետով ազատազրկում սպանություններ կատարած 2 անձի նկատմամբ. կայացվել է մեղադրական վերդիկտ

Կարեն Սեդրակյանի լիազորությունները համարվում են դադարած. արձանագրություն

ԱՍՀ նախարարն այցելել է մտավոր խնդիրներ ունեցող անձանց ծառայություններ մատուցող «Երջանկության ճանապարհ» ՀԿ

Վարչապետը ծանոթացել է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ի արդիականացման աշխատանքներին. տեսանյութ

Ագրոտեխնոլոգիայի խմբակի աշակերտները մասնակցում են գործնական դասընթացին ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղում. «Իմ քայլը»

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել

Առաջին կադրերը Հայաստանի ներկայացուցիչ Պարգի եվրատեսիլյան փորձից. լուսանկարներ

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը կալանավորվել է

Անտառտնտեսության տնօրենի և անտառապետների կաշառքի գործի նախաքննությունն ավարտվել է

Մհեր Գրիգորյանն ընդունել է Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ՀԸԳՀ իրագործման ընթացքը. Նիկոլ Փաշինյանը հանձնարարականներ է տվել

Էթիկան և դուք իրարից այնքան հեռու եք, որքան Գառնիկ Դանիելյանն ու Մոնիկա Բելուչին. ինչո՞ւ է ՔՊ-ն դեմ քվեարկել

Շիրակի մարզպետարանի կրթության վարչության նախկին պետ Հրայր Կարապետյանը դատապարտվել է ազատազրկման

Gallup-ը համոզում է, որ Քոչարյանի վարկանիշը բարձրացել է, իսկ Gallup-ի վարկանիշից ի՞նչ կա. Չախոյան

Ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

Սա վտանգավոր նախադեպ է և բացահայտ անհարգալից վերաբերմունք տեղահանված անձանց հանդեպ. ԼՂ փախստականների միություն

Շուրջ 15 կգ թմրամիջոց Իրանից մաքսանենգությամբ տեղափոխվել է Հայաստան. 4 անձ կալանավորվել է

«Ռուսական համայնքի» ուժայինները ներխուժել են Լենինգրադի բնակարաններից մեկը․ ՀՀ քաղաքացի է մահացել. տեսանյութ