Երևան
12 °C
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի երազանքներից մեկն է այն է, որ հայերն ու ադրբեջանցիներն ապրեն իրար կողքի՝ առանց հակամարտության:
Այս մասին Երեւանում՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց դեսպանը.
«Կարծում եմ՝ այն ոչ միայն իմ, այլ նաեւ բոլոր հայերի ու ադրբեջանցիների երազանքն է, որ կարողանան ժողովուրդները միմյանց հետ, կողք կողքի ապրել»,-ասաց նա:
Հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում իրար կողքի խաղաղ ապրելը հակամարտության առկայության պայմաններում, դեսպանը հիշեցրեց նախկին ժամանակները.
«Եղել են ժամանակներ, երբ հայերն ու ադրբեջանցիները կողք կողքի ապրել են, երիտասարդ հայերի եւ ադրբեջանցիների սերունդը դա չեն տեսել: Մեր ջանքերը որպես միջնորդներ, ուղղված է տեւական խաղաղության ամրապնդմանը, ամենն ուղղված է դրան: Տարածաշրջանի ժողովուրդը արժանի է, որ ապրի խաղաղության մեջ, ու չլինեն հակամարտություններ: Մենք ուզում ենք կրկնապատկել մեր ջանքերը, հասնել այնպիսի լուծման, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար: Հավատացած եմ՝ այդ օրը կգա, եւ մենք կտեսնենք հայերին ու ադբեջանցիներին, ովքեր կողք կողքի ապրում են»,- ասաց Ջեյմս Ուորլիքը:
Ինչ վերաբերում է ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում էսկալացիային եւ ՄԽ համանախագահների կեցվածքին՝ մասնավորապես, ոչ հասցեական քննադատություններին, դեսպանը պատասխանեց.
«Ապրիլի սկզբներին բոլորս ականատես եղանք իրական ողբերգության, որը շատ կյանքեր խլեց. ի՞նչ պետք մենք հասկանանք սրանից: Այն ցույց է տալիս, որ բանակցությունը մեծ կարեւորություն ունի: Ինչպես նշեցի խոսքիս սկզբում՝ ապրիլյան ողբերգությունից հետո շփման գծում համեմատաբար հանգիստ իրավիճակ է, բայց նույնիսկ մեկ զոհը չափից շատ է: Սակայն իրավիճակն, ընդհանուր առմամբ, հանգիստ է եղել եւ դա հիմք է հանդիսանում բանակցությունների համար, որոնց փորձում ենք ձեռնամուխ լինել: Կարծում ենք՝ հարգանքը հրադադարի հանդեպ եւ այս անդորրը կշարունակվեն»:
Ուորլիքը նաեւ հավելեց, որ կողմերը եւս չպետք է մեղադրեն միմյանց:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանակին խոսում էր այն մասին, որ կողմերի մոտ չկա կամք հակամարտության լուծման, իսկապես դա այդպե՞ս է, դեսպանը պատասխանեց, որ պետքարտուղարը մտահոգ է ԼՂ խնդրով.
«Անցած տարի Վիեննայում նա էր, ով հրավիրեց երկու նախագահներին, եւ քննարկումն արդյունավետ էր արտգործնախարար Լավրովի եւ Ֆրանսիայի արտգործնախարարի հետ: Մենք՝ ԱՄՆ-ի հետ միասին պատրաստ ենք առաջ շարժվել բանակցային ճանապարհով եւ մենք հավատացած ենք, որ կա հնարավորություն, եւ ես Բաքվում ասացի՝ եթե ոչ հիմա, ապա՝ ե՞րբ: Կան գաղափարներ, կան առաջարկներ, որոնք այժմ սեղանին են, եւ մենք կարող ենք դրանց շուրջ աշխատել: Ի՞նչ եք մենք ուզում, մենք ուզում ենք քաղաքական կամք տեսնել նախագահների կողմից, որպեսզի հանձնառություն ստացվեն առաջ շարժվել այս բանակցություններում»,-մանրամասնեց Ջեյմս Ուորլիքը:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի՝ Ուորլիքը հայտարարել էր, որ պետք է խնդրի կարգավորման համար «օկուպացված տարածքները վերադարձվեն»: Հարցին, թե որքանով է ճիշտ մեջբերել դեսպանի խոսքը լրատվամիջոցը, Ջեյմս Ուորլիքը, ըստ էության, ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց,
«Մենք խոսում ենք համապարփակ լուծման մասին, ի՞նչ նկատի ունենք, դրանք այն բոլոր տարրերն են, որոնք պետք է սեղանին լինեն ու քննարկվեն: Մենք չենք կարող ընտրել մի խնդիր եւ այն առանձնացնել համատեքստից դուրս: Եթե տարածքների վերադարձի մասին խնդիր կա, ապա պետք է նաեւ քննարկում լինի ԼՂ կարգավիճակի մասին, ինչպես նաեւ այլ հարցերի: Մենք պետք է խոսենք փախստականների վերադարձի մասին, ներքին տեղահանվածների, միջազգային խաղաղապահ ուժերի կազմի, մանդատի մասին: Սրանք այն տարրերն են, որոնք համապարփակ լուծման բաղադրիչներն են, կողմերից մեկը չի կարող վերցնել միայն այն տարրը, որն իրենց համար նպաստավոր կամ ձեռնտու է»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT