Կա համաձայնություն՝ դեսպան Կասպշիկի առաքելության ընդլայնման հարցում առաջ ընթանալու

25/10/2016 schedule15:43

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ տարածաշրջան այցը պայմանավորված է նաեւ Վիեննայի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի առաքելության ընդլայնման հարցում առաջընթաց գրանցելու համար:

Այս մասին Երեւանում՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում հնարավորություն կար նախագահների հետ ուղղակիորեն խոսելու մի շարք հարցերի մասին: Հարցերի թվում, որոնք մենք քննարկեցինք, ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնումն էր՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի ղեկավարության ներքո: Կա համաձայնություն դեսպան Կասպշիկի առաքելության ընդլայնման հարցում առաջ ընթանալու վերաբերյալ, եւ այստեղ մեր այցի նպատակը այդ համաձայնության իրականացմանը վերաբերող որոշ մանրամասների վրա աշխատելն է»,-մանրամասնեց դեսպանը:

Ուորլիքի խոսքով՝ շարունակում են անհամաձայնությունները,  «կան հարցեր, որոնց մասին պետք է խոսել եւ որոնց վրա պետք է աշխատել», սակայն փաստն այն է, որ երկու երկրների ղեկավարները համաձայնության են եկել այս հարցում.

«Սարգսյանը եւ Ալիեւն իրենց հանձնառությունն են հաստատել խաղաղության ճանապարհին, որն ի վերջո, կօգնի հասնել համաձայնության, որը կարող է երաշխավորել երկարատեւ կարգավորում: Մենք այստեղ՝ Երեւանում, ցանկանում ենք քննարկել նախագահի հետ այդ գաղափարներից մի քանիսը, եւ թե հաջորդն ինչ քայլեր են ձեռնարկվելու»,- ասաց դեսպանը:

Լրագրողներից մեկի ճշտող հարցին՝ ո՞ր կողմը չի ընդունում Հելսինկյան եզրափակիչ ակտը, դեսպանը պատասխանեց.

«Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ Հելսինկյան սկզբունքներն ընդունում են բոլոր կողմերը: Դա ներառում է ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման սկզբունքները: Ապագա, ցանկացած համաձայնության հիմքը կլինեն Հելսինկյան սկզբունքները եւ Հելսինկյան եզրափակիչ ակտը: Մենք աշխատում ենք բոլոր երեք սկզբունքների հիման վրա: Մենք շարունակում ենք այդ սկզբունքներն ընդունել որպես կարեւոր ուղի մեր քննարկումների ընթացքում»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6884 դիտում

ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին

Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին

«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ

Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին

Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ

Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում

800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ

Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից

Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է

Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ

Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն

Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ

Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ

ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին

Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը

Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո

Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր

Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը

Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները

Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը

Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ

Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո

GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham և Wyndham Grand Yerevan

Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին

Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է

Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները

Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ

ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել

3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում