Երևան
12 °C
Պոլսի հայոց պատրիարքարանում պատրիարքական փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի գլխավորությամբ երեկ երեկոյան հրավիրվել է հոգեւոր խորհրդի ժողով: Ժողովի ժամանակ քննարկվել է պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի առողջական խնդրի հետ կապված պատրիարքարանում ստեղծված իրավիճակը։ Ժողովին մասնակից հոգեւորականները համակարծիք են եղել, որ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը 2008 թվականից փաստացի որպես պատրիարք հոգեւոր ծառայություն չի կարողանում մատուցել եւ պետք է հայկական եկեղեցու կանոններին համապատասխան ստեղծված իրավիճակից դուրս գալու որոշում կայացվի:
Ձայների մեծամասնությամբ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը որպես «հանգստյան կոչված պատրիարք» է ճանաչվել: Ժողովականները նշել են, որ եկեղեցական կանոնների ու ավանդույթների համաձայն՝ 7 տարվա բացակայությունը բավարար է հոգեւորականին անգործունակ ճանաչելու համար: Իսկ այն փաստը, որ Մեսրոպ Մութաֆյանը արդեն 8 տարի է չի մասնակցում եկեղեցական գործերին, ըստ ժողովականների, ինքնաբերաբար հիմք է ծառայում նոր ընտրություններ անցկացնելու համար: Բացի այդ, կից ներկայացվել է 2015 թվականին դատաբժշկական հանձնախմբի տեղեկանքը, որում արձանագրվում է պատրիարքի անգործունակ լինելու փաստը: Դա հիմք ընդունելով՝ ժողովում որոշում է կայացվել նոր պատրիարքի ընտրություն անցկացնելու համար համապատասխան դիմում ներկայացնել Թուրքիայի պատկան մարմիններին։
Պոլսի հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը անգործունակ է 2008 թվականից, երբ նրա մոտ ախտորոշվեց դիմենցիա հիվանդությունը: Այն ժամանակվանից հայ համայնքը դիմել է իշխանություններին, որպեսզի նոր պատրիարք ընտրելու թույլտվություն տրվի: Այնուամնեայնիվ, Թուրքիայի իշխանությունները նոր պատրիարք ընտրելու իրավունք չեն տվել՝ պատճառաբանելով, թե եկեղեցական կանոնադրության համաձայն, պատրիարքը ընտրվում է ցմահ եւ որ նոր պատրիարք կարող է ընտրվել միայն նրա մահից հետո: Դրա փոխարեն իշխանություններն առաջարկել են ընտրել պատրիարքի փոխանորդ: Դրա հիման վրա պատրիարքի փոխանորդ է ընտրվել արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը:
Վերջինս, ընդհանուր առմամբ, բացասաբար է ընդունվում Պոլսի հայ համայնքի կողմից եւ շատերը նրան «Էրդողանի մարդն են» համարում: Հայտնի հանգամանքների բերումով Պոլսի հայ պատրիարքները ստիպված են եղել լոյալ գտնվել Թուրքիայի իշխանությունների հանդեպ, սակայն, ի տարբերություն իր նախորդների, Աթեշյանը աչքի է ընկնում իր ընդգծված թրքահաճո կեցվածքով ու հայտարարություններով:Այդ պատճառով Պոլսի հայ համայնքում անախորժ մթնոլորտ է տիրում եւ այն փաստացի պառակտված է, ինչին էլ ձգտում են Անկարայում:
Համայն հայության շրջանում, հատկապես, մեծ զայրույթ է առաջացրել հունիսին Facebook-ում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Աթեշյանի հասցեագրած բաց նամակը, որում նա նշել է, թե հունիսի 2-ին Գերմանայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հայ ազգի մոտ խորը վիշտ է առաջացրել: «Հարգելի նախագահ,Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին Գերմանիայի խորհրդարանի ընդունած որոշումը մեր ժողովրդի շրջանում խորը վիշտ է առաջացրել։ Սրտից բխող եւ անկեղծ զգացմունքներով Ձերդ գերազանցությանը տեղեկացնում ենք, որ Թուրքիայի հայկական համայնքը կիսում է այս վիշտը»,-գրել էր Աթեշյանը։ Նրա այս քայլից հետո թե՛ Հայաստանում եւ թե՛ Սփյուռքում կոչեր էին հնչում, ընդհանրապես, կարգալույծ անել Աթեշյանին:
Այսպիսով, առաջիկայում Թուրքիայի իշխանությունները պետք է պատասխանեն Պոլսի հայոց պատրիարքարանի նամակին: Չի բացառում, որ դիմումին կրկին բացասական պատասխան տրվի այն պատճառաբանությամբ, թե պատրիարքը ցմահ է ընտրվել: Թեպետ չի կարելի նաեւ բացառել, որ կառավարությունը հաշվի առնի պատրիարքարանի ներկայացրած հիմնավորումները եւ նոր ընտրություններ նշանակի:
Տվյալ դեպքում, բավական մեծ է հավանականությունը, որ Պոլսի հայոց պատրիարքի պաշտոնում Մեսրոպ Մութաֆյանին արդեն դե յուրե փոխարինի համայնքի կողմից այդքան չընդունված Արամ Աթեշյանը: Չնայած, որ Պոլսի պատրիարքարանը, ըստ կանոնադրության, ուղղակիորեն ենթակա է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, սակայն փաստացի ենթարկվում է Թուրքիայի իշխանությունների ցուցումներին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT