Երևան
12 °C
Հայաստանի ծանրամարտի հավաքականի նախկին անդամ Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը խոսել է 8 տարի անց Պեկինի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն դառնալու մասին: Հոկտեմբերի 26-ին Միջազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը հայտարարեց, որ 85 կգ քաշային կարգի արծաթե մեդալակիր, բելառուս Անդրեյ Ռիբակովի դոպինգ թեստը դրական արդյունք է տվել, ՄՕԿ-ը նրան զրկել է մեդալից եւ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիային հանձնարարել վերաբաշխել մեդալները: Դա նշանակում է, որ այն, ամենայն հավանականությամբ, պետք է բաժին հասնի բրոնզե մեդալ նվաճած Տիգրանին, թեեւ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան դեռեւս պաշտոնական նամակ չի ստացել միջազգային ֆեդերացիայից: Armtimes.com-ի հետ զրույցում նա նշեց, որ չէր պատկերացնի, որ նման բան կարող է տեղի ունենալ:
«Մտածել, որ մարդն իր կարիերայի վերջում կդառնա Օլիմպիական փոխչեմպիոն.... դա անասանելի ուրախություն է: Այդ պահին (խմբ. նկատի ունի մրցման օրը), իհարկե, լրիվ ուրիշ հաճույք է, բայց այդ փաստը, եւ այն, որ դա պատմության մեջ է գրվելու, էլի ոչ պակաս երջանկություն է»,- ասաց նա:
Այնուամենայնիվ, Տիգրան Մարտիրոսյանին դուր չի գալիս այն, թե ինչ հանգամանքներում է նա ստացել արծաթե մեդալը: Ըստ նրա՝ անընդունելի է, երբ մարզիկը՝ տվյալ դեպքում Անդրեյ Ռիբակովը, տարիներ շարունակ ապրում է որպես արծաթե մեդալակիր, եւ մի օր ՄՕԿ-ը որոշում է վերստուգել փորձանմուշները եւ ետ է վերցնում մեդալը: Ըստ Մարտիրոսյանի՝ դա ծանր հարված է ցանկացած մարզիկի համար:
«Ես դրան շատ վատ եմ վերաբերվում եւ համարում եմ, որ դա անընդունելի է: Ես դրան ընդհանրապես կողմ չեմ, բայց, եթե այդպես է ստացվել, ինչ կարող ես անել», - ասաց նա:
Եվրոպայի 2008 թվականի չեմպիոն, 2006 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանը Պեկին 2008-ում գրանցել էր երկամարտի 380 կգ արդյունք: 85 կգ քաշային կարգում չեմպիոն էր դարձել չինացի Լու Յոնգը:
2010 թվականին Տիգրանն ավարտել է կարիերան: Այս տարվանից Սառնաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցում աշխատում է որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ: Մարզչական կարիերայի մասին դեռ չի մտածում: Նա նշում է, որ դա մեծ պատասխանատվություն է եւ նման որոշում կայացնելուց առաջ պետք է լավ մտածի, բացի այդ՝ դեռ առաջարկ էլ չի ունեցել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՔՊ՝ 60.7%․ հրապարակվել են Շիրակի մարզի 93 ընտրատեղամասերի արդյունքները
ԿԸՀ-ն հրապարակել է 110 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները
Ինչպե՞ս գեներացնել հետընտրական զարգացումներ. հերթական տեխնոլոգիան՝ ըստ հյուսիսից ուղարկված методичка-յի
Ինձ, Հայկոյին, Արթուրին օբշի 900 տվավ, էլի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Ուժեղ Հայաստան»-ից
Հայաստանն ընտրություն է կատարել հօգուտ ազատ, անկախ և եվրոպական ապագայի. Սալոմե Զուրաբիշվիլի
Տվյալներ Արտաշատից. ՔՊ-ն առաջատար է
Գագարինում ՔՊ-ն ջախջախիչ հաղթանակ է տարել
Իշխանասարում առաջատարը ՔՊ-ն է
Արագածոտնում հաշվարկված 6118 քվեի արդյունքում ՔՊ-ն բացարձակ առաջատար է՝ 65.2%
Հրապարակվել են 82 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները
Հայտնի են ևս մի քանի ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն առաջատար է
Անգեղակոթ գյուղում ՔՊ-ն առաջատար է
Նախնական արդյունքները շատ գոհացուցիչ են. Հարությունյանը ՔՊ շտաբից տեսանյութ է հրապարակել
Էլեկտրոնային քվեարկության արդյունքները հայտնի են. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը
ՔՊ-ն պահպանում է առաջատարի դիրքերը․ Վանաձոր 23/17
Հայտնի են Շիրակի մարզի Բասեն և Ոսկեհասկ համայնքների նախնական արդյունքները
Ինչպիսին է նախնական պատկերը Տանձավեր համայնքում. արդյունքներ
Վերջ խուլիգան ու հանցագործ օլիգարխներին, վերջ ուռած, խոշոր, բայց դատարկ գլուխներին. Մադլենյան
Երևանի ընտրատեղամասերից արդյունքներ. ՔՊ-ն առաջատար է
ՔՊ-ն շարունակում է մնալ առաջատար․ Ազատան 32/1
Հայտնի են ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները Այնթափ, Մարց, Ջրաշեն, Մելիքգյուղ բնակավայրերում
Կապանում նույնպես ՔՊ-ն առաջատար է
Գեղաձորում «Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջատար է
Հայտնի են Արմավիրի մարզի Բաղրամյան և Նորակերտ համայնքների արդյունքները
Տաշիրը եկավ․ Հարությունյանը արդյունքներ է հրապարակել
Սևարանց, Տանձատափ, Քաշունի, Տաթև, Հալիձոր․ 703 ընտրողից 503-ը՝ 71.5%, ձայն է տվել ՔՊ-ին
Գարեգին Բ-ի ծննդավայրում ՔՊ-ն առաջատար է քվեներով. Factor
Դարպասում առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր»-ն է
Շնորհավորում եմ առանց ծեծուջարդի, լցոնումների, ահաբեկումների ընտրությունների անցկացման համար. Ղևոնդյան
Գոմք գյուղում և Աթան բնակավայրում ևս ՔՊ-ն առաջատար է
Բայանդուրում, Ախուրիկում, Մուծքում, Ճարճակիսում և Գառնառիճում քվեարկության նախնական արդյունքները
Գեղադիր համայնքում 62.88% արդյունքներով ՔՊ-ն առաջատար է
Շաղատում ևս ՔՊ-ն բացարձակ առաջատար է
Հայտնի են ևս մի քանի համայնքների արդյունքներ. ՔՊ-ն շարունակում է առաջատար մնալ
Երևանում դանակահարված 27-ամյա երիտասարդը մահացել է․ 16 տարեկան տղան ձերբակալվել է
Բայանդուր գյուղում ՔՊ-ն անմրցելի առաջատար է
ՔՊ-ն առաջատար է մի շարք բնակավայրերում. ընտրությունների նախնական արդյունքները
Թլիկ համայնք․ ՔՊ՝ 89.3%, «Ուժեղ Հայաստան» 0%
Հայտնի են Արին, Աշոցք, Արփենի, Ախուրյան, Ճարակիս համայնքների նախնական արդյունքները
ՔՊ՝ 138, «Ուժեղ Հայաստան»՝ 27 ձայն. Արփենիի և Լանջանիստի նախնական արդյունքները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT