Երևան
12 °C
Հուլիսի 20-ին Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների գործով կալանավորված 24-ամյա Նարեկ Սագսյանը արդեն 3 օր է՝ հացադուլ է հայտարարել:
Նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը մեր զրույցում ահազանգեց, որ իր պաշտպանյալը պահվում է անմարդկային պայմաններում, նրան հացադուլավորների համար նախատեսված խուց չեն տեղափոխում. նա պահվում է այն խցում, որտեղ մեկ տասնյակից ավելի կալանավորներ կան: Պաշտպանի խոսքով՝ Նարեկն այս ծայրահեղ քայլին է դիմել՝ բողոքելով իր նկատմամբ ընտրված խափանման միջոցի դեմ: «Նա ասում է՝ որ իր նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը ապօրինի, է եւ գտնում է, որ իրեն կարող էին ստորագրությամբ ազատ արձակել: Նարեկն ամուսնացած է, ունի փոքրիկ երեխա, ծնողներ չունի, սոցիալապես ծանր պայմաններում են ապրում: Հիմա բարեկամներն են հոգ տանում կնոջ եւ երեխայի մասին: Նարեկը ընտանիքի միակ կերակողն է, բայց արդեն մի քանի ամիս է՝ անազատության մեջ է գտնվում»,- ներկայացրեց Պապիկյանը:
Նա այսօր է տեսկացել իր պաշտպանյալին եւ պնդում է, որ արդեն 3 օր է, որեւէ բուժաշխատող չի մոտեցել Նարեկ Սարգսյանին, չի զննել նրան, այնինչ հացադուլ հայտարարած անձը պետք է գտնվեր բժիշկների հսկողության տակ: «Եթե շարունակեն նրան պահել նույն խցում, ապա մի քանի օրից Նարեկի մոտ առողջական խնդիրներ կառաջանան: Սա մարդու իրավունքների կոպտագույն խախտում է: Եթե խցերում գերծանրաբեռնված է, ապա ինչո՞ւ են անազատության մեջ պահում նրան», - դժգոհեց պաշտպանը: Նա ասաց, որ այսօր վերը նշվածի հետ կապված դիմում է գրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետին:
Շուրջ 4 ամիս ճաղերի ետեւում գտնվող Նարեկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հուլիսի 20-ին Խորենացի փողոցում զանգվածային անկարգությունների ընթացքում ձեռքերով, ոտքերով եւ մահակով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկակացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին: Այս գործով նախաքննությունն արդեն մեկ ամիս է՝ ավարտվել է եւ գործն ուղարկվել է դատարան: «Եթե նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինը մտավախություն ուներ, որ ազատության մեջ պաշտպանյալս նախաքննությանը կխոչընդոտի, հիմա գործն արդեն դատարանում է եւ այդ մասով չի կարող խոչընդոտել նախաքննությանը: Ըստ գործի նյութերի՝ Նարեկ Սարգսյանը 46 ոստիկանի վնասվածք է պատճառել, գործով 46 տուժող կա: Թե ինչպես են տուժել այդ ոստիկանները, հույս ունենք, որ գոնե դատարանում այդ մասին տեղեկություն կունենանք: Բայց եթե անգամ փորձենք ենթադրել, թե ինչպես են տուժել 46 ոստիկան, ապա դա անհավանականության տեսությունից է, ինչպես կարող է Նարեկ Սարգսյանի մեկ գործողությամբ այդքան ոստիկան տուժել: Դա հնարավոր չէ»,-նկատեց Արայիկ Պապիկյանը: Նա ասաց, որ խնդրել է իր պաշտպանյալին՝ դուրս գալ հացադուլից, սակայն Սարգսյանը չի համաձայնել: Նարեկ Սարգսյանի կինն արդեն մի քանի ամիս է, չի կարողանում տեսակցել ամուսնուն, քանի որ տեսակցությունների վրա արգելանք է դրված: Արայիկ Պապիկյանն ասաց, որ այս գործով նշանակված դատական նիստի ընթացքում հանդես կգա համապատասխան միջնորդությամբ: Պաշտպանը հույս ունի, որ մինչեւ դատական նիստը, Նարեկ Սարգսյանը կդադարեցնի հացադուլը:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի աշխատակից Տիգրան Տոնոյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ Նարեկ Սարգսյանը հացադուլավորների համար նախատեսված խուց չի տեղափոխվում, քանի որ հիմնարկը գերծանրաբեռնված է, ազատ խուց չկա: Մեր ճշտող հարցին, թե Նարեկ Սարգսյանը որքա՞ն ժամանակ պետք է գտնվի մյուս կալանավորվածների հետ, Տոնոյանը դժվարացավ պատասխանել: Հարցին՝ այս պահին հացադուլավորների համար նախատեսված խցում քանի՞ դատապարտյալ եւ կալանավոր է գտնվում, Տիգրան Տոնոյանը պատասխանեց, թե որպես այդպիսին հացադուլավորների համար նախատեսված խուց չկա, կան առանձին խցերը, որոնք ինչպես նշեց՝ հիմա ծանրաբեռնված են: Մեր հարցին ի պատասխան նա նաեւ ասաց, որ Նարեկ Սարգսյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ, մինչդեռ Նարեկ Սարգսյանը իր պաշտպանին փոխանցել է, որ այս երեք օրերի ընթացքում իրեն ոչ մի բուժաշխատող չի մոտեցել:
Ի դեպ, երեք օր հացադուլ հայտարարած կալանավորին դեռ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել: Երեկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից մեր հարցին ի պատասխան ասացին, թե Նարեկ Սարգսյանի հացադուլի մասին մամուլից տեղեկացել են եւ առաջիկա այցերի ընթացքում իրեն եւս կայցելեն:
Նշենք, որ այս գործով, բացի Նարեկ Սարգսյանից, ամբաստանյալի աթոռին են գտնվում նաեւ Հայկ Հովհաննիսյանը, Արման Մխիթարյանը եւ Ալբերտ Ավագյանը: Նրանք եւս մեղարդվում են ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու, քար նետելու, ոստիկանի վահանը քաշելու եւ գույքը վնասելու մեջ:
Գործը Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից ընդհատության կարգով ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ մակագրվել դատավոր Մեսրոպ Մակյանին: Առաջիկա դատական նիստը նշանակված է նոյեմբերի 18-ին, ժամը 15:00-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
2026-ի առաջին կիսամյակում բյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամով
Որևէ ծառայող չպետք է կաշկանդվածություն ցուցաբերի՝ անկախ նրանից՝ օրինախախտն ինչ պաշտոն կամ դիրք է զբաղեցնում
Պաշտպանի բարձրաձայնած բազմաթիվ հարցեր ստացել են լուծումներ. Անահիտ Մանասյանն ամփոփել է այցը Սյունիքի մարզ
Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել են «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա և վարորդի մարմինը
Ինչպես են քրեական ոստիկանները ձերբակալում Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների հեղինակներին. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT