Երևան
12 °C
Սիրիայից Հայաստան եկած յուրաքանչյուր սիրիահայի համար Սփյուռքի նախարարությունը պարտավոր է ամեն ինչ անել, որ նա փողոցում չհայտնվի:
Այս մասին այսօր խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նախարարի խոսքով, վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստան է եկել 28 սիրիահայ՝ 7 ընտանիք:
Այս տարվա ընթացքում՝ մինչեւ սեպտեմբերի 30-ը, Հայաստան է եկել 428 սիրիահայ.
«Իհարկե, վիճակը ծանր է, որեւէ մեկը չի կարող ասել, թե ինչ է լինելու այնտեղ: Հասկանալով, թե որտեղից է գալիս վտանգը, նրանք տեղափոխվում են Հալեպի ավելի անվտանգ թաղամասեր: Երկրորդ խումբը տեղափոխվում է Լաթաքիա ու Քեսաբ, որտեղ իրավիճակը հանդարտ է: Երրորդ խումբն էլ այն մարդիկ են, ովքեր ուզում են դուրս գալ երկրից»,- ասաց նախարարը՝ անդրադառնալով այն քննադատություններին, թե Սիրիիայից ահազանգեր կան, որ չեն կարողանում ՀՀ տեղափոխվել:
Ըստ Հրանուշ Հակոբյանի՝ Հայաստան տեղափոխված սիրիահայերը երկու հիմնական խնդիր ունեն՝ բնակարանի եւ աշխատանքի: Կառավարությունը հնարավորության սահմանում աջակցում է աշխատանքի հարցում:
«Ինչպես մեր յուրաքանչյուր քաղաքացի, սիրիահայի հարցերն էլ այստեղ չեն կարող 100 տոկոսով լուծված լինել: Իհարկե, դժվարություններ կան մեր երկրում, այդ դժվարությունները պետք է միասնական հաղթահարենք: Այսօր 160 ընտանիք իրենց բնակարանների բանալիները բերել տվել են մեզ, սիրիահայերն անվճար ապրում են այդ տներում»,- ասաց նա:
Հրանուշ Հակոբյանը տեղեկացրեց, որ ժամանակին սիրիահայերին արտոնյալ պայմաններով հիպոթեքային վարկեր են առաջարկվել, սակայն վերջիններս հրաժարվել են:
«Մոտ երկու տարի է՝ մտածում են,՝ հեսա կվերադառնանք: Իրենք եթե հասկանային, որ այս դժվարությունները երկար են տեւելու, առաջին օրվանից իրենց գումարներն ավելի նպատակային կծախսեին: Ես իրենց ասում էի՝ դուք տուրիստի նման ձեզ մի պահեք, գումարները խնայեք, որովհետեւ երկար եք այստեղ մնալու: Չէին հավատում, իրենց թվում էր, որ շատ արագ էին լուծումները լինելու»,- մանրամասնեց նախարարը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT